Տարիներ առաջ Վանաձորում համաբուժարանների ու հիվանդանոցների օպտիմալացում եղավ ՝ այցելուների քչության ու հիվանդանոցային մահճակալների թերբեռվածության պատճառով / ,,իրեղեն ապացույց,, վկայությունները ,,Առավոտի,, 2001թ.15 նոյեմբերի ,,Ո՞մ չի սպառնում օպտիմալացման վտանգը,, հոդվածում /: Այդ գործընթացի արդյունքում շենքերի ու տարածքների վաճառք տեղի ունեցավ: Մի օպտիմալացում էլ դրանից հետո տեղի ունեցավ ՝ տարիներ անց :Եվ ահա, այսօր ,,Հայլուրն,, ավետեց, որ Վանաձորում բժշկական նոր համալիր է կառուվելու ՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, 12 միլիոն դոլար արժողությամբ, եւ մրցույթ է հայտարարվելու շինարարության համար / Ի դեպ, շինարարության նախատեսվելիք վայրի հասցեն չնշվեց /: Պարզապես զարմանալ կարելի է. ո՞րն է նոր համալիր կառուցելու ,,իմմմմաստը,, ՝ թեկուզ ժամանակակից սարքավորումներով / որ կարելի է հին շենքերում էլ տեղադրել /, եթե բնակչության թիվը սրընթաց պակասում է, հիվանդանոցներն էլ առանձնապես չեն ,,նեղվում,, այցելուների շատությունից: Ըստ տեղեկությունների, միակ գերբեռնված բուժհաստատությունը նյարդահոգեբանական դիսպանսերն է, որն էլ դեղորայքի պակասից է նեղվում, ինչի ապացույցը բնակչության շրջանում դժգոհությունն է հատկապես ,,ավանդական,, ,,կայուն,, գժերի ՝ փողոցում մշտական առկայությունից. ,,Իբր թե տանում են բուժում, դուրս են գրվում ՝ էլի նույնն է, գոռգոռալով, հայհոյելով ման են գալիս ,,/ Դե ներկայիս սոցիալ-տնտեսական ,,ահավորագույն,, պայմաններում անհնար է, որ մարդկանց մի զգալի մասը հոգեկան խնդիրներ չունենա/ : Վանաձորում շուրջ 80 վթարային շենքեր կան, որ տարեցտարի ավելի են քայքայվում: Պաշտոնապես վթարային չհամարվողներն էլ ,,մանրից,, վթարային են դառնում, իսկ կառավարությունը պարբերաբար հայտարարում է, թե շենքերի ամրացման համար գումարներ չկան: Ընդհանրապես, հանրապետությունով մեկ, ներառյալ՝ մայրաքաղաքը, բնակելի շենքերի քայքայում է տեղի ունենում, քանի որ դրանց մի մասը 30-40 տարի առաջ են կառուցվել, ու կապիտալ նորոգման չեն ենթարկվել, մարդիկ բնակվում են խոնավ ու փտած կացարաններում / ասվածի ապացույցները մշտապես կարելի է տեսնել հեռուստատեսային ռեպորտաժների ժամանակ /, տանիք նորոգելու համար անգամ բնակիչներից գումարներ են ,,կորզվում,,....բայց ՝ ,,վերեւներում,, որոշել են նոր հիվանդանոցային համալիր կառուցել. բա սա ծաղր չէ, բա ի՞նչ է: Աշակերտ չկա ՝ շարունակում են դպրոց կառուցել / կառուցած շենք-շինություններն էլ մեկ էլ հանկարծ դարձնում են խանութ կամ հանդիսությունների սրահ /, հիվանդանոցներն օպտիմալացնում են, շենքերը ծախծխում ՝ հետո նորը կառուցում: Հետաքրքիր է, ինչու՞ նման որոշումններ կայացնելիս բնակչության շրջանում հանրաքվե չի անցկացվում, թե՞ մարդկանց ձայնը ,,կարեւորվում,, է միայն ընտրությունների ժամանակ: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
вторник, 21 мая 2013 г.
понедельник, 20 мая 2013 г.
,,Ազգիս վիճակը ծանրացավ սրտիս,,
Մամուլից զարմանքով տեղեկացա, որ ՏՄՊՊՀ նախագահը 720հազար դրամ աշխատավարձ է ստանում. նույնիսկ ՝ պատգամավորներից 2 անգամ ավելի: Հարց է ծագում. բայց ինչու՞ այդքան շատ ՝ ծանր ֆիզիկական կամ վտանգավոր պայմաններում չկատարվող աշխատանքի պարագայում: Միգուցե ՝ նրա համար, որ հանձնաժողովի անդամները մի քանի ամիս շարունակ ուսումնասիրեն, թե ով՝ ինչու է ապրանքի գին բարձրացրել կամ ՝ ցածրացրել...: 720 հազար դրամ աշխատավարձ ՝պետական սեկտորում այն դեպքում, երբ երկրում սոցիալ-տնտեսական ծանր վիճակ է, ձեռնարկություններ են սնանկանում,գործազրկությունն աճում է, աղքատությունն ՝ ավելանում, արտագաղթը չի դադարում, անժամանակ մահացությունների պատճառով բնակչությունը պակասում է: Այս ֆոնի վրա մտաբերեցի հանրապետության գյուղերից մեկում ապրող, գոմում ծվարած մի փախստական ընտանիքի մասին / որ եզակիներից չէ /, որի վերաբերյալ ռեպորտաժը, ցավոք, ամբողջությամբ դիտել չհաջողվեց մայիսի 19-ի ,,Արմենիայի,, ,,Սուր անկյուն,, հաղորդման ժամանակ, քանի որ էներգետիկների ,,բարի կամքի,, դրսեւորման պատճառով հաղորդման հենց սկզբից, ժամը 22-ն անց 15-ից Վանաձորն ընդգրկվեց խավարի մեջ ՝ անսպասելի հոսանքազրկվելով ու մի 15 տարի ետ գնալով դեպի ,,մութուցրտի,, տարիներ, ինչը մոմի լույսի տակ նստած մարդկանց տարատեսակ ենթադրությունների պատճառ դարձավ: Բայց՝ հաղորդման պարբերական անոնսներն էլ ՝ ողջ շաբաթվա ընթացքում տրվող, բավական էին, որ պատկերացում կազմվի ծղոտե ,,ներքնակի,, վրա քնող ընտանիքի մասին, որի անչափահաս կերակրողը ոչ միայն գոմում է քնում, այլեւ ՝ որիշների գոմեր մաքրում ՝ ամսական ...5հազար դրամով, եւ հարկադրված թողել է ուսումը ՝ Թումանյանի ժամանակների Նեսոյի նման: Ինչ վերաբերվում է ՏՄՊՊՀ-ին,ապա այս հանձնաժողովում արդեն քանի շաբաթ էր, խոսում էին ,,Մարիաննա,, կաթնամթերքի թանկացումից, բայց, քանի որ առայժմ կոնկրետ ոչինչ չէին ձեռնարկում ՝ գնաճը զսպելու ուղղությամբ, ուստի ոչ միայն այդ ընկերության, այլեւ ՝ այլ ընկերությունների կաթնամթերքն էլ թանկացավ ՝ գազի գնի սպասվելիք թանկացման լուրն առնելուն պես: Այսինքն, մեկ ՝ մինչեւ գազի գնի բարձրացումն են թանկացնում, մեկ էլ ՝ թանկացումից հետո: Եւ այս պայմաններում կառավարությունը խոսում է աշխատավարձերի, թոշակների հետագա բարձրացումից, սուբսիդավորումից...Իսկ 1-2 շաբաթ առաջ ,,Հայլուր,, ,,Ինդեքսը,, հավաստիացնում էր, թե կաթնամթերքի գները շուտով կսկսեն իջնել..Եւ մինչ ՏՄՊՊՀ-ն մե՜եեկ... երկուուո՜...կուսումնասիրի, կտուգանի կամ չի տուգանի ,,անբարեխիղճ տնտեսվարողներին,,՝ գները մեկ-երկու, մեկ- երկու կշարունակեն ժողովրդի դրամապանակը ,,քամել,,՝ հավելյալ գումարների շորթման հաշվին: Բայց սա միակ մտահոգիչ խնդիրը չէ: Ամենացավալին այն է, որ ժողովուրդն ամեն օր մի վատ լուր է իմանում. սկսած ՝ խաղաղ պայմաններում բանակում մահվան ելքով դժբախտ պատահարներից, վերջացրած ՝ զանգվածային ավտովթարներով: Օր չկա, որ հեռուստատեսությամբ չլսենք ու չդիտենք ՝ ,,Օպելը,, բախվել է ,,Մերսեդեսին,,/ կամ ՝ ընդհակառակը /, մեքենան գլորվել- ընկել է գետը /կամ ՝ ձորը /: Հետեւություն. ճանապարհները ճանապարհի նման չեն, վարորդները՝ վարորդի, բենզինը՝ բենզինի, ավտոդողերն էլ պիտանի չեն: ,,Էդ իմպորտնի ավտոների պեդալները լավ չեն պահում, ոտքը դնում են թե չէ՝ թռնում է, չեն կարողանում կառավարեն,,- նկատում է վանաձորցիներից մեկը: Իմ կարծիքով, ավելի հաճախ վթարի պատճառ է լինում այն, որ ղեկին նստում են երիտասարդ կամ պատանի անվարժ վարորդներ, որոնք, թերեւս, վարորդական դասընթացները լիարժեք անցնելու ,,նեղություն,, չեն էլ կրել, պարզապես ՝ գնել են վկայականը: Ու սրանք կատարյալ փորձանք են դարձել հասարակության համար ՝ իրենց ցոփ ու շվայտ կյանքով: Հաղորդումներից մեկից էլ տեղեկացանք, որ հոգեկան հիվանդությամբ տառապող տղան տնից ,,թռցրել,, էր պապին պատկանող մեքենայի բանալիներն ու վթարի ենթարկվել: Եւ այսպես, մի կողմից արտագաղթն է դատարկում երկիրը / որ սոցիալական ու ներքաղաքական ,,գաղջ,, մթնոլորտի արդյունք է /, մյուս կողմից ՝ ավտովթարներն ու դժբախտ պատահարները, անժամանակ մահացությունները: Օր չկա, որ կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց կամ սոցիալական ընդվզումներ չլինեն. որդեկորույս մայրեր, որոնց ՝ չարչարանքով պահած-մեծացրած զավակները զոհվել են բանակում ՝ խաղաղ պայմաններում, ոչ թշնամու գնդակից, բնակարաններից զրկված ,,պետական կարիքների զոհեր,, կամ ՝ շինարարական ավանտյուրաներից տուժածներ, ամիսներով աշխատավարձ չստացող քիմիագործներ, կարկուտից տուժած, բայց փոխհատուցում չստացող գյուղացիներ... Մինչեւ ե՞րբ է այս ամենը շարունակվելու: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
вторник, 14 мая 2013 г.
Ի՞նչ ենք դիտում, ի՞նչ ենք լսում
Ժամը 13-ի դրությամբ համացանցն արդեն ,,տժժում,, է թարմ լուրերից, բայց նույն ժամին մարդիկ մի նորմալ տեղեկատվություն չեն ստանում երկրիս անցուդարձից ./,,մեռնող-ապրողից, թանկ ու էժանից, կամ նոր դուրս էկած գազեթից-բանից,, /, եւ ճարահատյալ սպասում են նախ ՝,,Կենտրոնին,, հետո ՝,,Շանթին,, ու ,,Ազատությանը,,: Մայիսի 14-ի ցերեկային ,,Հայլուրն,, օրինակ , 5 րոպեում ,,ափալ-թափալ,, ավարտվեց համացանցից վերցված մի ,,օրիգինալ,, խորհրդով. այն է՝ երկիր-մոլորակին սով է սպառնում, եւ որոշ երկրներում մարդիկ սկսել են ուտել բզեզներ, միջատներ, սողուններ... Ընդ որում, նույն ,,ուսանելի,, նյութը ,,Արմենիան,, էլ տվեց, բայց ՝ ,,բզեզի,, փոխարեն ասելով ,,ժուկ,,: Իսկ միգուցե սկսեն ,,ժուկի թո՞ւյն,, խմել: Առավել վատ է, երբ սեփական երկրի ,,դարդուցավերը,, թողած ՝ հայրենի հեռուստաալիքներն իրենց լուրերն սկսում են միջազգային ,,բամբասանքով,, կամ, որ առավել դատապարտելի է , համացանցից վերցված տեղեկատվական աղբով, որ համարժեք է մինչեւ 16 տարեկաններին արգելվող ֆիլմերը ցերեկային ժամերին ցուցադրելուն . լեսբուհիների շքերթ, համասեռամոլների ամուսնություն, այլանդակության, այլասերվածության ու մոլագարության զանազան դրեւորումներ, բռնություն... ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
понедельник, 6 мая 2013 г.
Մտորումներ ,,վիպոյանական,, ընտրությունների, ԱԼՄ ,,իրավահաջորդների,, եւ այլնի մասին
Չնայած համացանցից 5 օր բացակայում էի ՝ հարգելի պատճառով, սակայն քաղաքականությանը շատ ուշադիր հետեւում էի ՝ ռադիոհեռուստաեթերից: Այս ընթացքում պարզապես հիացած էի ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Լեւոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի ելույթներով, ՀԱԿ-ի ՝ Երեանի ավագանու ընտրությունների նախընտրական հոլովակներով / թեպետ ,դրանցից վերջինը կառուցված էր մրցակցի դեմ հակաքարոզչության հիմքի վրա, բայց այդ հակաքարոզչությունը հիմնավոր էր, փաստերով լեցուն /, եւ, միգուցե տարօրինակ թվա ՝ ԲՀԿ հիմնով: 1 -ին անգամ նկատեցի, որ ԲՀԿ հիմնը շատ ավելի հաջողված է, որպես օրհներգ, քան ՝ ՀՀ օրհներգը ՝ ,,թշվառ-անտեր,, ,,մեեե՜ր, հայրենին,,, որ ,,հա քաշեցին, քաշքշեցին,,՝ ու էդպես էլ չփոխեցին: Իսկ Զոհրաբյանի ելույթներով վանաձորցիներից մեկն էլ էր հիացած / դե, ինչքան չլինի՝ լրագրողական ,,շկոլա,, է անցել ընդդիմադիր թերթում /: Այ նման մարդիկ պետք է լինեն խորհրդարանում, եւ ոչ թե՝ իրենց ,,փայով,, կուսակցական ցուցակներ սողոսկած, ,,հոգնած,, կոճակ սեղմողներ, որոնց, եթե որեւէ լրագրող հարց ուղղելու ,,խենթություն,, է ունենում, կամ ՝ ,,խառնվում,, են իրար ու ճողոպրում, կամ, մեղմ ասած, գրողի ծոցն են ուղարկում լրագրողին: Մեղքս ինչ թաքցնեմ, նույնիսկ մտածեցի, թե ավելի լավ չէ՞ր լինի ԲՀԿ-ից Զոկրաբյանը քաղաքապետ առաջադրվեր, ոչ թե...մնացյալը: Զոհրաբյանը ՝ ԲՀԿ-ից, Արամ Մանուկյանը ՝ ՀԱԿ-ից փոխնիփոխ ահազանգում են ներկա ու գալիք արտագաղթի մասին, մտահոգիչ թվեր ու փաստեր են ներկայացնում, բայց դե ,,վերեւներում,, լսո՞ղն ով է. արտագաղթի դեմ պայքարն սկսել են միայն ՝ ինքնաթիռի տոմսերը թանկացնելով: ,,Ինչքան քիչ մարդ մնա, էնքան իրենց համար քիչ հոգս կլինի,,- նկատում է վանաձորցիներից մեկը: Ընդդիմության ելույթների հանդեպ ,,իմունիտետն,, այնքան է մեծացել, որ անգամ ,,Վիտամին,, ակումբի նյութ են դարձել իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ, ինչի ապացույցը ,,Կիսաբաց դեբատներն,, էին ՝,,Վիտամինի,, մայիսի 4-ի եթերում, որն, ի դեպ, բավականին հաջողված էր: Հնգօրյա ակտիվ հանգստի ընթացքում մի եզրակացության էլ եկա. ,,Կենտրոն,, հեռուստատեսությունը դարձել է ԱԼՄ-ի արժանի ,,իրավահաջորդը,,. այնպես, ինչպես ,,Երկիրը,, եւ տեղը տեղին լուրերով լուսաբանում է եւ ընդդիմության հանրահավաքները, եւ սոցիալական խնդիրներ / հատկապես ՝ գյուղերին վերաբերվող /, նաեւ՝ վերհանում պետական կառավարման համակարգում տարիներով բուն դրած կոռուպցիոն երեւույթները / օրինակ ՝ գյուղացիներին չծլող ցորենի սերմ բաժանելու կամ ՝ մի քանի հազար դոլարանոց սեմինար կազմակերպելու ու գյուղացիներին իբր շատ կարեւոր խորհուրդներ տալու պատմությունը, որի առթիվ վարչապետին ուղղված պատգամավորական հարցերն անպատասխան մնացին /: Վերջերս նաեւ ,,հայտնաբերեցի,, որ անգամ ,,Եթեր,, շաբաթաթերթն է խիստ քաղաքականացվել, ու անգամ ,,Ազատություն,, ռադիոկայանի ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի միտինգներին ու ոստիկանության հետ բախումներին անդրադարձող նյութն է արտատպում, իսկ Երեւանի քաղաքապետին էլ ,,տեղը-տեղին,, քննադատում է...Այսինքն , եթե մի ժամանակ ,,Եթերը,, հատուկ սյունակում միայն սոցիալական հարցեր էր բարձրացնում, ապա արդեն անցել է քաղաքականին. այ սա առաջընթաց է...: ...Իսկ մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրության օրն ինձ զարմացրեց այն, որ այդ օրը լրագրողները թեկնածուներին ,,սադրիչ,, հարցեր էին ուղղում, ինչի պատասխանը կարող էր քարոզչություն կամ հակաքարոզչություն լինել, չպատասխանելը ՝ ,,անշնորհքություն,,: ,,Չեք վախենու՞մ, որ բավարար ձայներ չեք հավաքի,,- հարցնում է թղթակիցը գործող քաղաքապետին: Կամ ՝ ՀԱԿ թեկնածուից ,,հետաքրքրվում,, է, թե նա ինչ արդյունքներ է ակնկալում....Իսկ ,,Կենտրոն,, հեռուստատեսության ռեպորտաժներից, նաեւ ՝համացանցի լուրերից եկանք այն եզրակացության, որ ընտրական տեղամասերում ընդգրկված մարդիկ նյարդահոգեբանական սուր ընդգծված շեղումներ են ունեցել: Նշենք, որ ,,Կենտրոնի,, թղթակիցն անգամ խոստովանեց, թե,,Որ տեղամասում գոռգոռացող նախագահ չէինք տեսնում, զարմանում էինք,,: Հետաքրքիր է, հիմա է՞լ են ասելու, թե ,,Ընտրություններն անցել են խաղաղ, հանգիստ մթնոլորտում,, երբ տեղամասերում համընդհանուր գոռգոռոց ու ընդհարումներ են եղել / որոնցից ամենատպավորիչը, թերեւս, դիտորդի կողմից վստահված անձի դեմքին մատյանով խփելն է եղել : Դե իսկ լրագրողներին, ինչպես միշտ ,,անզգույշ քաշքշել են,, ու կոպտել, աշխատանքը խոչընդոտել ու, սերիալային լեզվով ասած ՝ ,, դավայ ըստուց,, արել: Թերեւս, այս ընտրություններն իրենց ,,խոխմաներով,, գերազանցել են մինչ այս եղածները: Ամենազարմանալին այն էր, որ բնակարաններից մեկում գրանցված են եղել...22մարդ: Իսկ մի քաղաքացու զգուշացումից հետո անգամ նրա հասցեում անհիմն հայտնված անունը շարունակել է պահպանվել, եւ նա որոշել է իր ,,դատաստանն,, իր ձեռքով անել ու մատյանից ջնջել է, ինչի իրավունքը բնականաբար, չուներ: Դե փաստորեն մարդուն մղել են ապօրինության: Մի խոսքով, իսկական ,,վիպոյանական,, ընտրություններ. հումորով-բանով, կանխորոշված ելքով, ամեն ինչ տեղը-տեղին:.. ՀՅԴ հանդիպումը ,,Շանթի,, եթերով դիտելիս, երբ դաշնակցության գործիչները քաղաքական բանակցությունների մեջ էին մտել...լվացք փռող կանանց հետ, ու ներքեւից բղավում էին, թե ,,Էդ ո՞ւմ լվացքն է ըտենց գունավոր,, ակամա մտաբերեցի ,,Մեր բակը,, ֆիլմը, որտեղ Հրանտն /Թոխատյան / ու Ազատը / Գասպարյան / ,,ասուլիս,, էին հրավիրել բակում, ու լուսամուտից մեկը ,,հետաքրքրվում,, էր, թե ,,Ինչո՞ւ է աղմկում գետը,, ՝ ինչին ի պատասխան ,,բացատրում,, էին. ,,Որովհետեւ մանկուց լավ չեք դաստիարակել ,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)