Տարիներ առաջ Վանաձորում համաբուժարանների ու հիվանդանոցների օպտիմալացում եղավ ՝ այցելուների քչության ու հիվանդանոցային մահճակալների թերբեռվածության պատճառով / ,,իրեղեն ապացույց,, վկայությունները ,,Առավոտի,, 2001թ.15 նոյեմբերի ,,Ո՞մ չի սպառնում օպտիմալացման վտանգը,, հոդվածում /: Այդ գործընթացի արդյունքում շենքերի ու տարածքների վաճառք տեղի ունեցավ: Մի օպտիմալացում էլ դրանից հետո տեղի ունեցավ ՝ տարիներ անց :Եվ ահա, այսօր ,,Հայլուրն,, ավետեց, որ Վանաձորում բժշկական նոր համալիր է կառուվելու ՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, 12 միլիոն դոլար արժողությամբ, եւ մրցույթ է հայտարարվելու շինարարության համար / Ի դեպ, շինարարության նախատեսվելիք վայրի հասցեն չնշվեց /: Պարզապես զարմանալ կարելի է. ո՞րն է նոր համալիր կառուցելու ,,իմմմմաստը,, ՝ թեկուզ ժամանակակից սարքավորումներով / որ կարելի է հին շենքերում էլ տեղադրել /, եթե բնակչության թիվը սրընթաց պակասում է, հիվանդանոցներն էլ առանձնապես չեն ,,նեղվում,, այցելուների շատությունից: Ըստ տեղեկությունների, միակ գերբեռնված բուժհաստատությունը նյարդահոգեբանական դիսպանսերն է, որն էլ դեղորայքի պակասից է նեղվում, ինչի ապացույցը բնակչության շրջանում դժգոհությունն է հատկապես ,,ավանդական,, ,,կայուն,, գժերի ՝ փողոցում մշտական առկայությունից. ,,Իբր թե տանում են բուժում, դուրս են գրվում ՝ էլի նույնն է, գոռգոռալով, հայհոյելով ման են գալիս ,,/ Դե ներկայիս սոցիալ-տնտեսական ,,ահավորագույն,, պայմաններում անհնար է, որ մարդկանց մի զգալի մասը հոգեկան խնդիրներ չունենա/ : Վանաձորում շուրջ 80 վթարային շենքեր կան, որ տարեցտարի ավելի են քայքայվում: Պաշտոնապես վթարային չհամարվողներն էլ ,,մանրից,, վթարային են դառնում, իսկ կառավարությունը պարբերաբար հայտարարում է, թե շենքերի ամրացման համար գումարներ չկան: Ընդհանրապես, հանրապետությունով մեկ, ներառյալ՝ մայրաքաղաքը, բնակելի շենքերի քայքայում է տեղի ունենում, քանի որ դրանց մի մասը 30-40 տարի առաջ են կառուցվել, ու կապիտալ նորոգման չեն ենթարկվել, մարդիկ բնակվում են խոնավ ու փտած կացարաններում / ասվածի ապացույցները մշտապես կարելի է տեսնել հեռուստատեսային ռեպորտաժների ժամանակ /, տանիք նորոգելու համար անգամ բնակիչներից գումարներ են ,,կորզվում,,....բայց ՝ ,,վերեւներում,, որոշել են նոր հիվանդանոցային համալիր կառուցել. բա սա ծաղր չէ, բա ի՞նչ է: Աշակերտ չկա ՝ շարունակում են դպրոց կառուցել / կառուցած շենք-շինություններն էլ մեկ էլ հանկարծ դարձնում են խանութ կամ հանդիսությունների սրահ /, հիվանդանոցներն օպտիմալացնում են, շենքերը ծախծխում ՝ հետո նորը կառուցում: Հետաքրքիր է, ինչու՞ նման որոշումններ կայացնելիս բնակչության շրջանում հանրաքվե չի անցկացվում, թե՞ մարդկանց ձայնը ,,կարեւորվում,, է միայն ընտրությունների ժամանակ: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն