Հունվարի 7-ին Վանաձորի միջքաղաքային ավտոկայանում կատարյալ խառնաշփոթ իրավիճակ է եղել.ժամը 12-ի Վանաձոր-Ալավերդի երթուղու միկրոավտոբուսի համար տոմս են վաճառել ՝ վրան գրելով ժամը 13, եւ բանավոր էլ զգուշացրել, որ ժամը12-ի մեքենան է, բայց 13-ին է շարժվելու: Սակայն երբ ուղեւորը 12անց կես եկել է /փաստորեն ՝ կես ժամ շուտ /, տոմսավաճառը ,,մուննաթ,, է եկել, թե ,,բա գիտե՞ս, քո ավտոբուսն անց 15 շարժվեց ,,: Զայրացած ուղեւորը, մատնացույց անելով ձեռքի տոմսը, հիշեցրել է, որ գրված է ժամը 13: Ի վերջո, փոխհամաձայնության են եկել ժամը 13անց կեսի երթուղայինի տոմսով: ,,Փաստորեն, Երեւանի միկրոավտոբուսի օրինակով են առաջնորդվել. մինչեւ ուղեվոր չի հավաքվում ՝ չեն գնում ,,- նկատում է իմ զրուցակիցը: Փաստորեն, ,,թարսի պես,, ուղեւոր շուտ է հավաքվել, որի պատճառը, թերեւս, Մեռելոցի օր լինելու հանգամանքն է եղել, քանի որ սովորաբար Ալավերդի մեկնող ավտոբուսները, հատկապես ՝ աշխատանքային օրերին, կիսադատարկ են լինում: Զարմանալի է, թե այդ պայմաններում ինչպես են ,,պլան կատարում,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն