Համացանցում արդեն շատ վատ ավանդույթ է դարձել. խախտել օգտատերերի հեղինակային իրավունքները: Արդեն քանիցս ,,բռնացրել,, եմ. քաղաքական հոդվածներս, որ չեմ ցանկանում բլոգում տպագրել ու տեղադրում եմ ֆեյսբուքի իմ անձնական էջում, մեկ էլ տեսար ՝ ինչ-որ մեկն արտատպել է ու ոչ թե իմ էջին է հղում կատարել, այլ՝ այն կայքին, ով նյութն արտատպել է: Մի անգամ հաջողվեց նման մի դեպք կանխել, երբ հեղինակային իրավունքի խախտումը վերաբերվում էր իմ բլոգից արտատպած հոդվածին, ու ոչ միայն իմ ազգանուն-անունը չէր գրվել, այլեւ ՝այլ ազգանուն էր դրվել հոդվածիս տակ: Բարեբախտաբար, դիտողությունից հետո ուղղեցին: Բայց այ, ֆեյսբուքի պարագայում միշտ չէ, որ կարող ես ,,բռնեցնել,, թե սխալը որտեղից է գալիս: Եվ հետո, շատ դժվար է անընդհատ համացանցին հետեւես ու որոնում տաս, թե ո՞վ կարող է նյութդ արտատպած լինել ՝ առանց հղումի: Իսկապես, այս ոլորտը կանոնակարգել է պետք, թե չէ աջուձախ հեղինակային իրավունքներ են խախտվում, եւ հաճախ չես էլ կարողանում գտնես, թե տվյալ կայքի հետադարձ կապը որն է , որ զգուշացնես փոստով: Ի վերջո, վիրավորական էլ է, դու աշխատում ես ՝ անվճար հիմունքներով, ու մեկ էլ տեսար գովազդներով հեղեղված մի կայքում քո հեղինակային իրավունքի աղաղակող յուրացում է տեղի ունենում:Բարեբախտաբար, բլոգիս մեջ ամրագրել եմ, որ հոդվածների արտատպության դեպքում հղումը բլոգին կամ հեղինակին պարտադիր է:Բայց ֆեյսբուքի պարագայում խնդիրը բարդ է:
...2010թվին հեղինակային իրավունքի խախտում ցուցաբերվեց իմ մի հոդվածի նկատմամբ ՝ թերթերից մեկում: Մի քանի ,,ազատ,, ու ,,ընդդիմադիր,, թերթերի այդ առթիվ բողոք ուղարկեցի / քանի որ դա արդեն երկրորդ խախտումն էր, ու իմ բողոքներից հետո անգամ ՝ խմբագիրը չցանկացավ ,,վրիպակն,, ուղղել /, ու միայն ,,Ազգ,, թերթը ,,տեր կանգնեց,, բողոքիս ՝ իմ լրագրողական ու հեղինակային իրավունքների խախտման հարցը բարձրացնելով / ,,Ազգ,, azg.am 2010թ. հուլիսի 29 , ,,Ո՞վ պետք է պաշտպանի լրագրողների իրավունքները,,/ բայց ՝ անգամ ,,Ազգի,, հրապարակումից հետո սխալը չուղղվեց այնքան ժամանակ, մինչեւ, ի վերջո, հեղինակային իրավունքի խախտում թույլ տված թերթն իր արխիվները փակեց:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն