суббота, 24 января 2015 г.

Տարեվերջյան հաշվետվություն. 20 տարում ՝ 2000 հրապարակում

Անցած տարեվերջին՝2014թ.դեկտեմբերի 30-ին լրացավ լրագրողական գործունեությանս 20 տարին: Այդ ընթացքում հանդես եմ եկել ավելի քան 2000 հրապարակումներով / հոդված, տեղեկատվություն, հետաքննություն, ռեպորտաժ, հարցազրույց, ակնարկ, գրախոսական, երգիծանք, թարգմանություն / `ավելի քան 30 ԶԼՄ-ներում, որոնց թվում ՝,,Վերածնունդ,, ,,Տեսադաշտ,,  ,,Առավոտ,,  ,,Լոռու մարզ,,  ,,Արփի,,  ,,Կանչ նախնյաց,,  ,,Ընտանիք,, ,,Բանբեր,,   ,,Գիտություն,,  ,,Հայաստանի հանրապետություն,,  ,,Ժամանակ,,  ,,Ժամանակ-Երեվան,,  ,,Հայկական ժամանակ,,  ,,168ժամ,,   ,,Տարեգիր,,  ,,Փակագիծ,,  ,,Հրապարակ,,  ,,Չորրորդ իշխանություն,,  ,,Քաղաքացիական նախաձեռնություն,,  ,,Զորավիգ,, ,,Փաստաբան,,  ,,Իրավունք,,  ,,Իրատես-ֆակտո,,  ,,Հայաստանի կոմունիստ,,  ,,Օրինաց երկիր,,  ,,Բժշկությունը ձեզ համար,,  ,,Ռոք-ակումբ,, ,,Վանաձոր+,, թերթերում,  ,,Վասն արդարութեան,,   ,,Դիտորդ,,  ,,Մամուլ եւ իրավունք,,  ,,Մամուլն ընդդեմ կոռուպցիայի,, տեղեկագրերում, ,,Գործարար,,  եւ ,,Գրական Լոռի,, ամսագրերում,,  ,,Վանաձորյան կյանք,, ռադիոյում, ,,Նոյան տապան,, գործակալությունում, hetq.am, 7or.am,ankakh.com, diplomat.am,   blog.womennet.am կայքերում:

2011թ. հիմնել եմ  AZAT ANKAKH , 2013թ.՝ ,,Լրագրողական նոթեր,, բլոգները, որոնցում, ինչպես նաեւ՝ ֆեյսբուք եւ Նեթլոգ ցանցերում շարունակել եմ լրագրողական ազատ գործունեությունս: Լրագրողական 20-ամյա մշտական գործունեությունից առանձնացնում եմ 1989թ. 3 թղթակցություններս /որոնցից մեկը՝ֆոտոռեպորտաժ/ ,,Ավանգարդ,, եւ ,,Կայծ,,թերթերում, որոնցում լուսաբանել եմ 1989թ. երկրաշարժի հետեւանքով Հայաստանից Բելառուսիա էվակուացված երեխաների առօրյան ՝,,Զուբրյոնոկ,, ճամբարում, որտեղ գործուղվել էի որպես մանկավարժ ՝ դասավանդելով հ.լեզու եւ գրականություն, պատմություն-հասարակագիտություն, իրավունքի հիմունքներ:

Ամենաերկարատեւ համագործակցությունս եղել է ,,Առավոտ,, օրաթերթի հետ՝1995-2004թթ. 9 տարի, որից չորսուկես տարին՝աշխատանքային ստաժով:  2-րդ ,,տեղում,,  ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, վանաձորյան երբեմնի երկշաբաթաթերթն է /2002-2005թթ./: 3-րդ ,,հորիզոնականում,, ,,Հրապարակն,, է /2008-2010թթ/, 3-րդ ,,հորիզոնականում,, ՝,,Տարեգիրը,,

/ որտեղ հրապարակվել եմ 2 փուլով. 2005-2006թթ.՝,,168ժամ,,թերթին զուգահեռ, եւ 2009-2010թթ.՝,,Հրապարակ,, թերթին զուգահեռ /: 4-րդ ,,հորիզոնականում,, ,,Ժամանակ-Երեվան,,-ն է /2007-2008թ.՝,,Հրապարակ,,-ին զուգահեռ /: 5-րդ ,,տեղում,,  ,,Փակագիծն,, է՝2006թ.ապրիլ-հոկտեմբեր եւ ,,Ժամանակ,, երբեմնի օրաթերթը՝2000թ.հունվար-հունիս /,,Առավոտ,,-ին զուգահեռ /:

Ամենածավալուն հրապարակումներս տպագրվել են վանաձորյան  ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, երկշաբաթաթերթում /որտեղ  նաեւ հասարակական հիմունքներով հանդես եմ եկել հայկական բանակում զինվորի սպանության գործի դատաքննության լուսաբանմամբ ՝,,Առավոտ,,-ին զուգահեռ /, ինչպես նաեւ՝ ,,Փակագիծ,, երբեմնի օրաթերթում ՝2006թ., իրավապաշտպան հանդեսներում, իսկ 2011թվից ՝AZAT ANKAKH,  2013թվից էլ ՝,,Լրագրողական նոթեր,,բլոգներում:Ամենակարճ թղթակցություններս եղել են  ,,Ոզնի,, եւ ,,Եղինջ,, երգիծական հանդեսներում տպագրված անեկդոտները:

AZAT ANKAKH բլոգում տպագրված 275 հոդվածներից 60-ը   եւ ֆեյսբուքում տպագրված 158 հրապարակումներից ու գրառումներից  38-ը արտատպվել են այլ կայքերում ՝առավել մեծ դիտումներ եւ հրապարակայնություն ապահովելով՝ բարձրաձայնված խնդիրների հանդեպ:35   հրապարակումներ  զետեղվել են ,,Լրագրողական նոթեր,, բլոգում: AZAT ANKAKH բլոգում զետեղված 277 հրապարակումներից 39-ը իմ արխիվային նյութերից են՝այլ կայքերում կամ թերթերում հրապարակված /նման նյութերի տակ համապատասխան հղում է արված ՝թերթին կամ կայքին /: Դրանք այն նյութերն են, որոնցում բարձրացված հարցերն այսօր էլ արդիական են, եւ դրանք արտատպելը հնարավորություն է տալիս ժամանակ առ ժամանակ ՝կրկին բարձրաձայնել այդ խնդիրների մասին՝ սոցցանցերում: Որոշ նյութեր էլ արտատպվել են պարզապես ՝որպես ,,գեղարվեստական,, մնայուն արժեք: ,,Լրագրողական նոթեր,, բլոգում տեղադրված 35 նյութերից 19-ը նույնպես արխիվային նյութեր են: Ի դեպ, վերջերս բլոգում սկսեցի զետեղել նաեւ ֆեյսբուքային այն նյութերը, որոնք սկզբում նախատեսել էի առավել փոքր լսարանի համար՝ որպես հարթակ ընտրելով ոչ թե բլոգը, այլ՝ ֆեյսբուքը, սակայն քանի որ այլ կայքեր այդ նյութերից որոշներն արտատպեցին՝ առավել մեծ լսարան ապահովելով, որոշեցի դրանք եւս տեղադրել AZAT ANKAKH եւ ,,Լրագրողական նոթեր,, բլոգներում ՝ լինքային հղումով:

...2002թվին հանդես եմ եկել զեկուցումով՝,,Դատաիրավական լրագրության անցյալը, ներկան եւ զարգացման հեռանկարները Վանաձորում,, թեմայով՝,,Ֆեմիդա,, իրավական-հասարակական կազմակերպության սեմինարին՝ Սեւանում, 2005-2006թթ.՝,,Ի՞նչն է խանգարում լրագրողական հետաքննության զարգացմանը,, եւ ,,Հակակոռուպցիոն թեմաների լուսաբանումը ռիսկի հետ է կապված,, թեմաներով ՝,,Հակաստվեր,, կազմակերպության սեմինարներին ՝ Վանաձորում:

Լրագրողական գործունեության ընթացքում գլխավոր ձեռքբերումը համարում եմ ընթերցողների արձագանքները, հեռախոսազանգերն ու նամակները, համացանցային մեկնաբանությունները: Եղել են նաեւ արձագանքներ՝պետական մարմիններից: Թերեւս, կարելի է յուրօրինակ ,,արձագանք,, համարել նաեւ լրագրողական գործունեությանս խոչընդոտելու փորձերը՝ժողովրդավարության ու ազատ մամուլի մանր ու միջին թշնամիների կողմից, ինչի մասին քանիցս անդրադարձել եմ իմ հրապարակումներում կամ՝ իրավապաշտպան կառույցներին ուղարկված նամակ-հայտարարություններում:

Անցած տարվա վերջից սկսել եմ բանաստեղծություններ գրել, որոնք զետեղվել են ,,Լրագրողական նոթեր,, բլոգում ՝2014թ.դեկտեմբերին՝  ,,Ես եւ իմ պոեզիան,,վերնագրով էջում, որ, ամենայն հավանականությամբ, շարունակական բնույթ կկրի ՝  մուսայի պարբերական այցելությունների դեպքում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ազատ լրագրող, բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն