տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
понедельник, 30 марта 2015 г.
пятница, 27 марта 2015 г.
ֆեյսբուքյան գրաքննություն՝ տեղական մակարդակի՞...էդքան աճել են հա՞...
Մի քանի րոպե առաջ համացանցում կռիվ-ղալմաղալ էր գնում ՝ Վանաձորի քանդած փողոցների առնչությամբ:Դժգոհություններ կային, որ փողոցները խայտառակ վիճակում են, բայց հենց քննարկմանը մասնակցեցի ու մի մեկնաբանություն գրեցի, որ իրոք փողոցները խայտառակ վիճակում են, որ երեւի թե փողոցը քանդող ու այդպես էլ չնորոգող ՍՊԸ-ն հզոր տանիք ունի, որ չեն կարողանում նրան պարտադրել կարգին աշխատել, ու հիշատակեցի, որ Վանաձորի ,,Լաչինի միջանցքը,, արդեն քանի ամիս է ՝ խայտառակ վիճակում է, որ այդտեղի առեւտրից բյուջեին փողեր են գնում, բայց տարածքը համառորեն չեն բարեկարգում ու դեռ մի բան էլ անընդհատ քանդում են՝ այդ մեկնաբանությունից հետո ամբողջ կռիվ-ղալմաղալը ՝լրագրողների ու հասարակական ակտիվի մասնակցությամբ, անհետացավ, իմ ու ուրիշների մեկնաբանություններն էլ գրողի ծոցն ուղարկվեցին: Ըստ այդմ ՝ֆեյսբուքյան մեկնաբանությունս դարձրեցի ,,ստատուս,, ու տարածեցի, բայց մեկ էլ տեսա, որ ,,ստատուսը,, կպել է մեկ այլ ստատուսի, ու, փաստորեն, տարածումն արգելափակվել: Ահա այսպիսի գրաքննություն կա ֆեյսբուքում. իմ ենթադրությամբ՝ դրանք տեղական իշխանության հովանու ներքո գործող ներքին ,,հակերներ,, են, որոնց այդօրինակ գործողությունները միտում ունեն գրաքննության մեղքն ավելի ,,վերեւներին,, վերագրել.... ,,Վերւեւվների,, շատ պետքն է՞ տեղական մակարդակի ,,ռազբորկան,, ,որ մի հատ էլ մտածեն դրանք ֆեյսբուքում շատ ,,արագի մեջ,, արգելափակելու մասին:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
четверг, 26 марта 2015 г.
Բա խնձորն ու տա՞նձն ինչու թանկացան - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
Ժողովուրդն էլի էն աղքատն է ու աղքատը - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
вторник, 24 марта 2015 г.
Փող «Մեծ եղեռնը չճանաչելու դիմա՞ց» - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
вторник, 17 марта 2015 г.
Բացասական էներգիա՝ հեռուստաեթերից - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
пятница, 13 марта 2015 г.
Շատ «ապոհով» Հայաստան, որ անցնում է եվրոպական «մայրցամաքով»՝ «ալյոց» հետ միասին - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
Եթե ԲՀԿ-ն արդեն իշխանական չէ, էլ էդ մարդիկ այնտեղ մնան, ի՞նչ անեն - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
Բա դրանք մի իրավախորհրդատու չեն ունեցե՞լ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
среда, 11 марта 2015 г.
Ազգային մենթալիտետի վնասները | Կինը և քաղաքականությունը
Մեծ Պասի շրջանում էլ են «թեյավճար» հավաքում սպառողներից - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
Ֆեյսբուքում հայհոյանքը չի սահմանափակվում, քննադատությունը սահմանափակվում է - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
Կանանց տոնական միամսյակը՝ թանկացումների մեջ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
понедельник, 9 марта 2015 г.
Այ հիմա դառնում ենք քաղաքացիական հասարակություն
Վանաձորյան առօրյայից
Ծանոթներիցս մի կին վրդովված պատմում էր, թե ինչի է ականատես եղել տնտեսական խանութում.,,Թոռնիկիս հետ ներս մտա, տեսնեմ՝ տնօրենը գոռգոռալով բղավում վաճառողի վրա ՝ինչ-որ հարցով, իբր ինչ-որ բան ճիշտ չի արել աշխատողը, ու ասում էր՝ ես քեզ չեմ ասե՞լ՝ թենց չանես, մյուս անգամ արդեն կբռնեմ կազատեմ աշխատանքից, էդ խեղճ աղջիկն էլ կուչ էր եկել դրա առաջ, չգիտեր ինչ ասեր, չդիմացա, տնօրենին ասի՝ լսի, եթե աշխատողիդ դիտողություն ես անում, խանութի ներսում դիտողություն արա, ոչ թե՝ հաճախորդների ներկայությամբ, մեկ էլ իմ վրա հարձակվեց, թե դու ի՞նչ իրավունքով ես խառնվում, քեզ ո՞վ թույլ տվեց տոպրակը ձեռիդ մտնես, ասի՝ յա՜, կարող ա՞ տկլորվեմ նոր մտնեմ, ասի գիտե՞ս ինչ, դու որ սենց շարունակես, քո խանութը մի ամիս էլ չի դիմանա, էս ո՞նց ես վարվում մարդկանց հետ, կուլտուրա ունեցի...Ասի ու թոռիս ձեռը բռնած դուրս եկա, ասի մենք ըստեղ անելիք չունենք,,:
...Ի դեպ, բացառիկ դեպք չէ, երբ որեւէ խանութի տեր ՝ վաճառողի հետ վարվում է այնպես, ինչպես Բազազ Արտեմը՝ Գիքորի: Այդ առումով էլ ավելի ողբերգական վիճակում են շուկայական բեռնակիրները, որոնք մի քանի տիրոջ ծառա են, ու ով ՝ասես, ոնց ասես՝ կարող է հետները վարվել, առիով -անառիթ ծաղրել, ստորացնել, հարկ եղած դեպքում էլ՝միգուցե գլխներին բամփել՝ եթե մոտակայքում մարդ-մուրդ չլինի: Եվ եթե նման դեպքերին ականատես մարդիկ չխուսափեն պաշտպանության տակ առնել վերջիններիս, այն ժամանակ նման դեպքերը կպակասեն ու կամաց-կամաց կդառնանք քաղաքացիական հասարակություն:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
пятница, 6 марта 2015 г.
Պուտինն է սադրե՞լ, թե՞ Պուտինին են սադրել - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
Մե՞նք ումից ենք պակաս - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
среда, 4 марта 2015 г.
Հոգեկան հուզմունքը ՝սպանության «նրբացուցիչ դեպք հանցանաց» | Կինը և քաղաքականությունը
Подписаться на:
Сообщения (Atom)