понедельник, 9 марта 2015 г.

Այ հիմա դառնում ենք քաղաքացիական հասարակություն

                                Վանաձորյան առօրյայից

Ծանոթներիցս մի կին վրդովված պատմում էր, թե ինչի է ականատես եղել տնտեսական խանութում.,,Թոռնիկիս հետ ներս մտա, տեսնեմ՝ տնօրենը գոռգոռալով բղավում  վաճառողի վրա ՝ինչ-որ հարցով, իբր ինչ-որ բան ճիշտ չի արել  աշխատողը, ու ասում էր՝ ես քեզ չեմ ասե՞լ՝ թենց չանես, մյուս անգամ արդեն կբռնեմ կազատեմ աշխատանքից, էդ խեղճ աղջիկն էլ կուչ էր եկել դրա առաջ, չգիտեր ինչ ասեր, չդիմացա, տնօրենին ասի՝ լսի, եթե աշխատողիդ դիտողություն ես անում, խանութի ներսում դիտողություն արա, ոչ թե՝ հաճախորդների ներկայությամբ, մեկ էլ իմ վրա հարձակվեց, թե դու ի՞նչ իրավունքով ես խառնվում, քեզ ո՞վ թույլ տվեց տոպրակը ձեռիդ մտնես, ասի՝ յա՜, կարող ա՞ տկլորվեմ նոր մտնեմ, ասի գիտե՞ս ինչ, դու որ սենց շարունակես, քո խանութը մի ամիս էլ չի դիմանա, էս ո՞նց ես վարվում մարդկանց հետ, կուլտուրա ունեցի...Ասի ու թոռիս ձեռը բռնած դուրս եկա, ասի մենք ըստեղ անելիք չունենք,,:

...Ի դեպ, բացառիկ դեպք չէ, երբ որեւէ խանութի տեր ՝ վաճառողի հետ վարվում է այնպես, ինչպես Բազազ Արտեմը՝ Գիքորի: Այդ առումով էլ ավելի ողբերգական վիճակում են շուկայական բեռնակիրները, որոնք մի քանի տիրոջ ծառա են, ու ով ՝ասես, ոնց ասես՝ կարող է հետները վարվել, առիով -անառիթ ծաղրել, ստորացնել, հարկ եղած դեպքում էլ՝միգուցե գլխներին բամփել՝ եթե մոտակայքում մարդ-մուրդ չլինի: Եվ եթե նման դեպքերին ականատես մարդիկ չխուսափեն պաշտպանության տակ առնել վերջիններիս, այն ժամանակ նման դեպքերը կպակասեն ու կամաց-կամաց կդառնանք քաղաքացիական հասարակություն:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն