вторник, 14 июля 2015 г.

Հեթանոսական ծեսը՝ բռնի գործողության մեջ

    Տարվա մեջ 1 օր՝ հուլիսին, ինչ-որ ,,ավազակամետ հակումներով երեխաներ կամ երիտասարդներ ՝դույլերով ջուրը ,,շպպացնում,, են իրենց լրիվ անծանոթ մարդկանց վրա՝վայրենի ճիչերով հարձակվելով, ավտոմեքենաներ են առնում ,, շուրջկալի մեջ,,...ու անունը դնում ,,Վարդավառ,,՝ խիստ ազգային տոն՝հեթանոսությունից եկող, որի պատճառով այդ օրը շատերը տնից դուրս չեն գալիս: Երեկ, հեռուստատեսությամբ մի տարեց կին՝ մայրաքաղաքից, միանգամայն իրավացիորեն նկատեց.,,Եթե երեխան իմ տարիքի կնոջ վրա ջուր է նետում, դա խոսում է նրա վատ դաստիարակության մասին,,: Բայց ինչո՞վ են մեղավոր ավելի երիտասարդ տարիքի մարդիկ, որոնց վրա էլ կարող են դույլով կամ շշով ջուր լցնեն՝ առանց ցանկությունը հաշվի առնելու:Իսկ պատկառելի տարիքի որոշ մարդիկ հեռուստատեսությամբ  փորձում էին արդարացնել երեւույթը ՝այն համարելով ազգային ,,սովորույթ,,: Թող ջրեն ու ջրվեն նրանք, ովքեր դրա ցանկությունն ունեն, ովքեր հասակակիցներ են, երեխաներն իրենց բակերում իրար վրա ջուր լցնեն՝ եթե ցանկանում են, իսկ մեծահասակները գնան Սեւան՝ ,,ջրվելու,,, ոչ թե դույլերն առած՝ հարձակվեն անպաշտպան մարդկանց վրա / եթե ոմանք ինքնապաշտպանության նպատակով հովանոց կամ անձրեւանոց չեն վերցրել որպես ,,զենք,, /: Երբ հարեւանը հարեւանի տունը ,,ջրում,, է ՝անփութության հետեւանքով կամ՝ պատահաբար,սանհանգույցի վթարը հետեւանքով, հարեւանների միջեւ հաճախ կռիվ-,,ղալմաղալ,, է լինում, բայց, փաստորեն, փողոցում ,,կարելի,, է ջրել անգամ անծանոթ մարդկանց: Երեկ էլ մի Առաքելական եկեղեցու հոգեւորական էր խոսում հեռուստատեսությամբ, հպարտանալով ու խոստովանելով, որ ինքն էլ է մասնակից այդ ծեսին՝ դրա համար մերկանալով. այսինքն՝ կամավոր է ներգրավվում հեթանոսական ծեսին, եւ ոչ՝ ստիպողաբար, նաեւ դատապարտեց բռնությամբ մարդկանց ջրելու երեւույթը: Վատն այն է, որ հաճախ հեռուստատեսությամբ փոխանակ նախօրոք դատապարտեն ու զգուշացումներ անեն, կրոնական հավատալիքի հետ կապված այդ ,,ծիսակարգի,, հաջորդ օրն են այդ մասին խոսում:Մարդուն առանց ցանկության ջրելը պարտադրանք է ու բռնություն, միգուցե մարդն առողջական խնդիրներ ունի ու նրան հակացուցված է սառը ցնցուղը, որ կարող է անգամ կաթվածի հասցնել, ու հանուն ինչի՞, ինչ-որ մեկի հրճվանքի կամ ինքնահաստատմա՞ն: Ազգովի տեսանք, թե ինչ ահավոր տեսարան էր, երբ ոստիկանները Բաղրամյան պողոտայի ցույցը ցրելու նպատակով վաղ առավոտյան ջրի հզոր շիթերով հարձակվել էին խաղաղ քնած ցուցարարների վրա / այդ տեսարանն ինձ հիշեցրեց ,,Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ,, ֆիլմը, երբ մարդիկ աղեկտուր ճիչերով փորձում էին պաշտպանվել դինոզավրերից կամ իխտիոզավրերից...Ու եթե ոստիկանական բռնությունը դատապարտում ենք, ինչպե՞ս կարելի է նմանատիպ գործողությունն արդարացնել ,,Վարդավառի,, հանգամանքով:...Չնայած Լոռիում այս օրերին գրեթե աշնանային, զով եղանակներ են, բայց՝ երեխաները բակերում,,Վարդավառը,, նշեցին ՝ միմյանց վրա ջուր նետելով ու անկեղծ ուրախանալով: Բարեբախտաբար, եղանակների զովության թե հեթանոսական տաճարից կիլոմետրերով հեռու գտնվելու պատճառով, Լոռիում ,,Վարդավառն,, այնքան մեծ տհաճություններ չի պատճառում, ինչպես ՝ Արարատյան դաշտավայրում կամ մայրաքաղաքում. առավել եւս, որ շատերն այդ օրն ըմբռնումային վերաբերմունք ցուցաբերելով՝ տանից դուրս չեն գալիս

 ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ                                          

               

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն