пятница, 8 января 2016 г.

,,Դեղերը շուտ-շուտ խմեք,, կամ՝,,Մի կուռը շաշ արած,, ապրեք

Նախատոնական օրերին այնքան բացասական երեւույթների հետ շփվեցի, որ միայն մեկ բան էի մտածում.10 օր փակվեմ տանն ու դուրս չգամ / բայց ՝4 օր դիմացա /:Հետաքրքիր է, քանի՞ տարի պետք է ապրենք, որ քաղաքակրթությունը հասնի Հայաստան ու մարդկանց մի զգալի հատվածի ,,կուլտուրական մակարդակը,, ,,գաղջից,, մի փոքր բարձրանա:Քանի՞ տարի է պետք, որ որոշ տղամարդիկ հասկանան, որ չի կարելի բազմության մեջ կամ հերթում ծխել.նախատոնական օրերին ամենաանտանելի ու հակահիգիենիկ երեւույթը՝դա վառվող ծխախոտը ձեռքին կամ անգամ՝բերանին փողոցում քայլող տղամարդկանց առկայությունն էր՝ամենամարդաշատ առեւտրի վայրում՝,,Լաչինի միջանցքում,,:Դա նրանից է, որ տուգանք՝ բացօթյա առեւտրի կետերի համար, գոյություն չունի:Կամ՝խանութ ես մտնում՝չես հասկանում, թե սպասարկելու մեխանիզմը որն է.մեկ էլ տեսնում ես, որ ինչ-որ մեկը ներս մտավ ու հերթի վրայով ձեռքը մեկնելով՝,,Ինձ մի պաչկա պապիրոս տուր՝ես գնամ,,:Ու ընդունված ձեւ է. ծխախոտ գնողներն արտահերթ են սպասարկվում, փոխանակ՝հակառակը լինի:Կամ՝քանի՞ տարի է պետք, որ հասկանան, որ խանութ մտնողը պետք է սպասի, որ ներսում գտնվողը դուրս գա, ոչ թե՝,,առաջկտրուկ,, անելով գրոհի դեպի ներս՝դռներն իրար տալով. առավել դատապարտելի է, երբ ,,առաջկտրուկ անողը,, երիտասարդ է, ու չի նայում, որ դիմացից կին է ներս մտնում :Եթե սպասողները տարբեր սեռի ներկայացուցիչներ են, մեկ էլ տեսար՝վաճառողը չգիտես ինչու՝նախապատվությունը տալիս է տղամարդուն, եւ ոչ թե՝կնոջը. սա ի՞նչ է, ազգային ավանդական մտաելակե՞րպ, որ տղամարդուն պետք է անմիջապես սպասարկեն, թե՞ պարզապես բնազդային վախ՝առնական ուժի հանդեպ:Կամ՝գնորդը կանգնած՝ վաճառողն անուշ զրույցի է բռնվել հին ծանոթի հետ ու ,,պապի նաղլն,, է անում...Կամ՝քանի՞ տարի պետք, որ հասկանան, որ փողոցում չի կարելի քիթը բարձրաձայն ու աղմուկով մաքրել, ,,խռնչալ,, կամ այլ կարգի ձիու ձայներ հանել, չի կարելի ծխախոտի մնացորդը նետել՝որտեղ պատահի, առավել եւս՝նոր մաքրած շքամուտքում...Այս կարգի հայերը Եվրոպայում մի օր էլ չեն դիմանա, քանի որ ոստիկանության հետո անընդհատ խնդիրների մեջ կընկնեն:Քանի՞ տարի է պետք , որ ոմանք հասկանան, որ չի կարելի բջջային հեռախոսն ականջին՝բղավել լսափողի մյուս կողմում գտնվող կնոջ վրա՝լուտանքներ տեղալով,կամ՝հեռախոսով բարձրաձայն բամբասել զոքանչից,կամ գործընկերոջ հետ փողային հաշիվներ պարզել՝ ի լուր բոլորի հայհոյանքի տարափ տեղալով. չգիտես ինչու՝այս կարգի երեւույթները չեն մտնում զազրախոսության վարչական հոդվածի տակ /1970-ականների կեսերին դպրոցներում հատուկ առարկա էին անցնում՝բարձր դասարաններում,,Էթիկա եւ Էսթետիկա,,. տեսնես հիմա գոյություն ունի՞ այդ առարկան, որը պակաս կարեւոր չէ, քան՝շախմատը, որ մարդու միտքն է զարգացնում /:Մի խոսքով՝ազգի մի կեսի նյարդերը լրիվ ,,անջատված,, են, մի մասինն էլ երեւի թե՝ գերլարված, ու երեւի թե անսալ է պետք ԱԺ նախագահի՝ընդդիմադիր պատգամավորներին ուղղված  այն ,,իմաստուն,, խորհրդին, թե ,,Դեղերը շուտ-շուտ խմեք,, / երեւի՝որ դիմանան հասարակության դեգեներատ երեւույթներին /:Կամ՝լոռեցիների ասած՝,,այլընտրանքը,, ,,մի կուռը շաշ արած,, ապրելն է.բայց քանի՞ տարի կարելի է դիմանալ գաղջին ու դեգեներատ երեւույթներին՝,,մի կոռը շաշ արած ապրելով,, ու ,,վեջը չդնելով,,: Հազիվ թե ,,բարեփոխված,, սահմանադրությունը, որի մեկամսյակը 2 օր առաջ լրացավ, փրկի իրավիճակը:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն