ՏՄՊՊՀ նախագահն օրերս կառավարության տարեսկզբյան նիստում վարչապետին զեկուցեց, որ նախատոնական օրերին վերահսկողություն է սահմանվել ՏՄՊՊՀ կողմից, որ լայն սպառման ապրանքների գների ոլորտում չարաշահումներ չլինեն: Եվ, չնայած այդ մասին պատմող հեռուստառեպորտաժում նշվում էր, որ հսկողություն էր սահմանվել մայրաքաղաքային 4 սուպերմարկետների ոլորտում բ/ իսկ մարզե՞րը:-Գ.Հ. /, այդուհանդերձ, Վանաձորւմ նախատոնական օրերին գների առանձնապես մեծ չարաշահումներ չկային, եւ, հավկիթների նվազագույն գինն սկսվում էր 55 դրամից/որ մեկ ամսվա ընթացքում էր դարձել այդքան՝45 դրամից /, իսկ առավելագույնը 75 դրամ էր՝որոշ խանութներում:Բայց ահա, տոներից հետո, հունվարի 9-ի դրությամբ առեւտրի բացօթյա կետերում ու խանութների մի մասում ընդհանրապես ձու չկար՝վկայելով դեֆիցիտի մասին / եւ միայն առանց ապրանքի մնացած գնապիտակներն էին հավաստում, որ այդտեղով անցել են 50 դրամանոց ձվերը /, եզակի վաճառակետերում էլ առկա ձվերի գինն սկսվում էր 65 դրամից, տեղ էլ կար, որ միայն 75 դրամանոց հավկիթներն էին ,,արժանապատվորեն,, բազմել:Ակնհայտ է, որ տեղական արտադրողները կրկին չարաշահում են այն հանգամանքը, որ ,,դրսից,, ձու չի ներկրվում, եւ փորձում են բարձր գին սահմանել,կամ՝պարզապես տեղական արտադրանքն ի վիճակի չէ բավարարել սպառողների պահանջարկը, ու այս պարագայում կրկին հարց է ծագում.ինչու՞ ,,դրսից,, ձու չի ներկրվում. որ սպառողները մնան տեղական արտադրողների բարյացակամության հույսի՞ն:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն