Չէ ախպեր ջան, վերջ, էս անգամ ,,ընդդեմ ֆեյսբուքահենության,, հերթական նյութս որոշեցի տեղադրել բլոգում, ոչ թե՝ֆեյսբուքում, թե չէ մեկ էլ տեսար՝էլի ասավ՝,,ձեր աքքաունտը կասկածելի ակտիվություն էր ցուցաբերում,, ՝դրա համար ժամանակավոր արգելափակել ենք, մինչեւ ապացուցենք, որ օգտատերը դուք եք,,:
...Ժողովրդավարության թշնամիներին հանգիստ չի տալիս ֆեյսբուքյան էջս.հատկապես այն բանից հետո, երբ իմ կողմից ստեղծված ,,Սփյուռքահայեր,, խումբն սկսեց մեծ լսարան ձեւավորել ՝մոտ 250 անդամ, որ ավելի շատ չի նրա համար, որ հայտերն արդեն ընդունվում են մանրակրկիտ ուսումնասիրությունից ու ֆեյքերին օգտատերեից ջոկելուց հետո՝ նախապատվությունը տալով նախ եւ առաջ սփյուռքահայերին, իսկ 250-ի սահմաններից առայժմ չավելացնելու նպատակահարմարությունը պայմանավորված է նրանով, որ դիտումների քանակը տեսանելի լինի եւ ըստ այդմ որոշվի, թե արժե՞ արդյոք անդամների թիվը 250-ից ավելացնել:Սկզբում արգելափակվեց ,,Սփյուռքահայեր,, էջի նկատմամբ իմ գործառույթները, հետո ֆեյսբուքիս էջի նկատմամբ գործառույթները սահմանափակվեցին, իբր՝,,աքքաունտս,, ,,կասկածելի ակտիվություն,, է ցուցաբերում:Հիմա ՝շարունակության մասին:Ընդամենը վերջերս էր, որ ֆեյսբուքն իմ էջի նկատմամբ գործողություններս վերականգնվելուց հետո կրկին հարցրեց, թե արդյո՞ք հայտ չեմ նեկայացրել գաղտնաբառս փոխելու /ես էլ գրեցի՝որ չեմ ներկայացրել .կամ ինչու՞ պիտի ներկայացնեի, եթե նոր էի փոխել՝այն էլ արգելափակվելու պատճառով /:Իսկ երեկ արդեն ֆեյսբուքն սկսեց կրկին կասկածել իմ ակկաունտի ,,անկեղծությանն,, ու էլի հարցաշար ներկայացրեց, որ ես ապացուցեմ, որ ես ես եմ, ոչ թե՝ոմն նենգ Պողոս, որ դավադրաբար փորձում է կոտրել աքքաունտս, եւ էլի առաջարկեց նոր գաղտնաբառ ընտրեմ.լավ էլ բանուգործ չունե՞մ ես, որ անընդհատ ստիպված եմ գաղտնաբառ փոխել ու հարցաշար լրացնել:Համենայն դեպս՝ֆեյսբուքն ինքը կասկածը հայտնեց, հնարավոր համարելով, որ ինչ-որ մեկը ցանկացել է ,,վզլոմած,, անել ֆեյսբուքյան ,,աքքաունտս,,:Հատկանշական է, որ ֆեյսբուքն իմ ,,ակաունտի,, ,,կասկածելի ակտիվություն,, է նկատում այն ժամանակ, երբ ես 3 օր շարունակ՝մարտի 6-ից 8-ը ներառյալ, ,,կասկածելի պասիվության,, մեջ էի՝նեղ-անձնական,կենցաղային խնդիրների պատճառով, ու 3 օր համացանցից չէի օգտվել: Սրանից կարելի՞ է եզրակացնել, որ ժողովրդավարության թշնամիների ակտիվությունն սկսվում է այն ժամանակ, երբ իմ մոտ համացանցային պասիվություն է սկսվում, ու երեւի մտածում են.,,Ըհը, քանի տանը մարդ չկա, կարանք արխային մտնենք ու փորձենք գաղտնաբառը թաքստոցից հանենք,,:Լավ էս ժողովրդավարության թշնամիները չհոգնեցի՞ն ֆեյսբուքիս էջի վրա ,,ատամ կրճտացնելուց,,:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն