суббота, 23 апреля 2016 г.

Աստված մեծ է ու մեզ հետ է

Բլոգներս Ղարաբաղի նման են.սփյուռքում ավելի շատ են ճանաչում, քան՝Հայաստանում

21տարի է՝լրագրության ասպարեզում եմ.1995թ. տարեսկզբից սկսեցի վանաձորյան մամուլում թղթակցություններից ու թարգմանություններից՝մանկավարժական ինստիտուտի գրադարնի մատենագետի աշխատանքին զուգահեռ, հետո հասա մինչե՜ւ մեծ քաղաքականություն:5-րդ տարին է՝գրում եմ համացանցում.3 բլոգի հեղինակ եմ /AZAT ANKAKH, Լրագրողական նոթեր, Պատմաքաղաքական բլոգ/:Գրում եմ ու գրում.ոչ միայն բլոգներումս, այլեւ՝ֆեյսբուքում:Եթե մի ժամանակ տեքստերս նախապես էի հավաքում, հետո տեղադրում համացանցում, ապա հիմա պատահում է՝միանգամից եմ մտքերս հանձնում ֆեյսբուքին, ու այդ հանպատրաստից նյութերն ավելի մեծ լսարան են ապահովում, քան՝նախապես մշակվածները:Բլոգներս էլ Ղարաբաղի նման են.սփյուռքում ավելի շատ են ճանաչում, քան՝Հայաստանում /դատելով ընթերցումների աուդիտորիայից ու արձագանքներից/:Եվ ահա, մի անիրազեկ քաղաքացի /ում դեռ չէի հասցրել ինտերնետ-տիրույթի տվյալներս՝ինքնաշեն ,,վիզիտկայով,, , հանձնել՝  ինչպես ծանոթներիս մի մասի պարագայում /, հետաքրքրվեց.,,Գործից ես հա՞ գնում,, . քիչ էր մնում Օստապ Բենդերի ոճով ասեի՝,,Մի՞թե ես նման եմ մարդու, ով կարող  է այս կոռումպացված ու կլանիզացված հասարակարգում, ուր աստիճանաբար սկսում են կիսաֆեոդալական հարաբերություններ ձեւավորվել, ու պետական կամ որոշ մասնավոր ոլորտների աշխատողներն իրենց ստիպված են զգալ հոգով ստրուկի կարգավիճակում , իրեն  պետական համակարգում աշխատելու ,,շռայլություն,, թույլ տալ եւ ՀՀ ,,օրինավոր,, քաղաքացու նման ,,գլուխը կախ,,՝,,գործից տուն գնալ,,:Բայց՝դրա փոխարեն ասի՝,,Ո՞ր գործից,,:Ասում  է՝,,Դու դատարանում չէի՞ր աշխատում,,:Ասում եմ՝,,Վայ տնաշեն, էդ ո՞ր թվերի վրա ես մնացել, 25 տարի առաջվա՞, դատարանից հետո մի քանի տարի էլ ինստիտուտում եմ աշխատել՜...,,:Մարդ էլ կա՝ասում է ,,Դու ,,Առավոտում,, էիր չէ՞ գրում,,:Այս կարգի մարդիկ արդեն ինֆորմացվածության առումով երկրորդ պատվավոր տեղում են, քանի որ նրանց հիշողություններն արդեն 90-ակաների ու 2000-ականների կեսերում են պտտվում:Իսկ ամենահետաքրքիր ,,ռումբն,, այն էր, որ զրուցակիցս, պարզելով, որ ինտերնետում եմ գրում /ինչը փորձեցի մատչելի ձեւով ներկայացնել /, շարունակեց փորձել բացահայտել իր համար ամենակարեւորը.,,Այսինքն ո՞նց՝ ինտերնետում, չես վարձատրվու՞մ, բա ո՞նց, դու քո համար գրում ես հա՞,,:Սա նման էր նրան, որ ,,Երջանկության մեխանիկա,, ֆիլմում աղջիկ ուզելու գնացած Ռուբենին աղջկատերն ասեց՝,,Տղա ջան, բա դու կողմնակի եկամտից-բանից չունե՞ս,,:Ու էնքան փոշմանեցի, որ առաջին հարցից հետո՝,,Գործից ե՞ս գնում,, ՝չասեցի՝,,Հա՜,,:Պետք է ասեի ,,հա,, ու ,,պրծնեի,,:Դրանից հետո միգուցե հարց չտա՞ր,կամ էլ ո՞վ գիտե, այն ժամանակ էլ ասեր՝,,Էլի էնտեղ ե՞ս լինում,,:Է հա թող ասեր, ես էլ կասեի՝,,հա,,.ինչպես որ մի անգամ մեկին եմ ասել.մի օր մեկը հարցրեց, թե ,,Էլի էնտեղ ե՞ս լինում,, ասեցի՝,,հա,, ու դրանից հետո էլ հարց չտվեց, ես էլ չուզեցի իմանալ, թե իր իմացած ,,էնտեղը,, որտեղ է:Բա թե չէ արի ու զրոյից ,,նաղլ արա,, թե ինչպես եղավ, որ դու դարձար այլախոհ լրագրող, ու սկսեցիր կարեւորել ոչ միայն քո, այլեւ՝հասարակության խնդիրները, կամ քո խնդիրների համատեքստում հասարակության խնդիրներն էլ ներառեցիր՝գրիչիդ օգնությամբ, այդ ընթացքում ստիպված լինելով ղեկավարությանդ հետ տարաձայնությունների մեջ մտնել , քանի որ քո գրածները չէին բխում նրանց շահերից, ումից այս կամ այն կերպ կախման մեջ էր ղեկավարությունդ, ու ստիպված էիր մի դեպքում սեփական դիմումով դուրս գալ հիմնական աշխատանքից, մի դեպքում՝գործատուի կողմից պայմանագրի դադարեցման. մի դեպքում էլ՝բանավոր պայմանավորվածության խախտման, ու ոտք դնել համացանցային ազատ տիրույթ, որտեղ ոչ հսկող կա, ոչ գրաքննող, ոչ մտքերդ խուզող կամ քննադատական հոդվածներդ չտպելու դիմաց՝ սրա-նրա հետ գործարքների մեջ մտնող:Ամեն դեպքում՝չեմ զղջում սկզբունքներիս հավատարիմ մնալու համար:Աստված մեծ է ու մեզ հետ է.այնպես, ինչպես նաեւ իմ նման մտածող շատ ու շատ համախոհներ...Բա որ չեն ասում՝,,Հիմի ո՞րտեղ ես նստում, գործիդ տեղը ո՞րն է,,: ,,Գործիս տեղը,, ինտերնետն է   ,,նաչալնիկներս,, էլ Գուգլն ու ֆեյսբուքը:Դե արի ու էդ շա՜ տ հին մարդկանց բացատրի, որ ինտերնետում գրելու համար պարտադիր չէ, որ ,,գործի տեղ,, ունենաս.կարեւորը՝աշխատանքային ,,,գործիքներդ,,՝,,մեյլիդ,, ,,պարոլն ու լոգինը,, հետդ լինեն կամ քո մտքում, ու մեկ էլ՝տվյալ համակարգիչը հայերեն ծրագիր ունենա ու տեքստ հավաքելու քո նախընտրած ծրագիրը:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 21 апреля 2016 г.

Վանաձորի կոմկուսում գտնում են, որ Արցախից ոչ մի թիզ հող չի կարելի հանձնել

        Իսկ Ռուսաստանին քարկոծելուն դեմ են

Ապրիլի 21-ին,Հայկոմկուսի Վանաձորի գրասենյակում կազմակերպված ասուլիսը երկրի պատերազմական վիճակին էր նվիրված եւ սոցիալ-տնտեսական խնդիրների վերհանմանն ու դրանց լուծման ուղիների առաջարկմանը:Բայց՝գլխավոր ,,մեխը,, թերեւս, հայ-ռուսական ,,դարավոր բարեկամությունն,, էր ու հնարավոր վտանգը՝այդ ,,բարեկամության,, գլխին կանգնած:Իսկ վտանգը, ըստ կոմկուսի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի, մայրաքաղաքում հակառուսական ուղղվածությամբ ցույցերն են, որոնց ետեւին նա տեսնում էր ,,գրանտակերների,,: ,,Ի՞նչ է նշանակում Ռուսաստանի արտգործնախարարի դեմ երիտասարդներ հանել ու բողոքի ցույց կազմակերպել,,-հռետորական հարցադրում արեց վերջինս:Նա միաժամանակ գերագնահատեց ռուսական բանակի դերը՝հայ-թուրքական սահմանների պահպանման հարցում, ասելով, որ եթե ռուսը չլիներ, թուրքը վաղուց ,,վրա կտար,,:Մինչ ասուլիսի պաշտոնական մեկնարկն ու ասուլիսի ընթացքում էլ՝ լրագրողների եւ քաղկոմի առաջին քարտուղարի միջեւ բուռն բանավեճ տեղի ունեցավ, քանի որ լրագրողները պնդում էին, որ Ռուսաստանն իրավունք չուներ իր դաշնակից Հայաստանի ոխերիմ թշնամուն զենք վաճառել, որն էլ հետո ուղղվեց Արցախի ու Հայաստանի դեմ:Անդրադարձ եղավ նաեւ ՏԻՄ ընտրություններին.պարզվում է, դրանք յոթ սարի ետեւում չեն, եւ սեպտեմբերին կկայանա Վանաձորի ավագանու ընտրություն /հետո՝ընտրված ավագանու միջոցով՝քաղաքապետի/:Ու կոմկուսը պատրաստվում է առնվազն 15 անդամ ներկայացնել / այն դեպքում, երբ նախորդ ընտրություններին 2 թեկնածու էր լինում /:Ելնելով այն հանգամանքից, որ կոմկուսի շարքերն օրեցօր նոսրանում են, վանաձորյան հեռուստատեսության մեկնաբանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք կոմկուսը կարող է այդքան մարդ ներկայացնել,բանախոսն էլ հավաստիացրեց, թե անգամ 30-ի են պատրաստ: /Կարծում ենք, ավագանու անդամ ներկայացնելու հարցում չի կարելի առաջնորդվել գլխաքանակով կամ ,,Շատ լինի՝քիչ չլինի,, կարգախոսով, քանի որ ավագանու անդամը պետք է լինի քաղաքականապես գիտակից, քաղաքի ու բնակչության հոգսերով շահագրգիռ եւ հասարակությանը ոչ անհայտ մեկը:-Գ.Հ./:,,Ո՞րն է կոմունիստական հասարակարգի անցնելու ձեր մոդելը՝Հյուսիսային Կորեայի՞, թե՞ Ստալինի, կամ ...,,-ասելիքս չհասցրի ավարտել, քանի որ Հյուսիսային Կորեայի հիշատակումն իսկ արդեն բուռն ծիծաղ առաջացրեց՝մասնակիցների մոտ:,,Հյուսիսային Կորեայի եւ Ստալինի,,-ի հեճուկս կատակի տվեց Ղուկասյանն ու լրջությամբ ասաց, թե իրենց, սեփական մոդելով են առաջնորդվում, որ չպետք է լինի ոչ Հյուսիսային Կորեայից,եւ ոչ էլ՝Չինաստանից:Իսկ երբ գովաբանեց սոցիալիզմի առավելությունները, որոնք իսկապես եղել են, հարցրի, թե ինչու՞ կոմունիստները չեն միանում սոցիալիստական ուժերին եւ հրաժարվում ,,կոմունիզմ,, պիտակից, որ վանում է հասարակությանը, քանի որ մարդիկ շատ վատ հիշողություններ էլ ունեն կոմունիզմի հետ կապված, եւ կոմունիզմ ասելիս ոչ թե 70 տարվա սոցիալիզմի առավելություններն են հիշում,այլ՝ 30-ականներն ու ստալինյան ռեպրեսիաների տասնյակ հազարավոր զոհերին:Ղուկասյանն էլ ավելի ամրապնդեց... ասածս, ասելով, որ, ցավոք, երբ որեւէ բանավեճի ժամանակ հակամարտող ուժերից մեկը կոմկուսից է լինում, մյուս կողմն անպայման 37 թիվն է վերհիշում:Երբ բանախոսն սկսեց Ստալինին մեծարել / ում մեծադիր ու փոքր նկարներն  էլ փակցված են կոմկուսի պատերին, ինչից կարելի է ենթադրել, որ այստեղ Խրուշչովի կազմակերպած Մեծ Բեկումն ու Ստալինիզմին ,,սխալ հանելն,, ամենեւին էլ  ,,ասնավանի չեն,,այսօրվա կոմունիստների համար՝Ստալինից հրաժարվելու հարցում /,հիշեցրի, որ 1961թվին հենց իրենք՝կոմունիստներն են Ստալինի քաղաքականությունը սխալ հռչակել ու դատապարտել բռնաճնշումները:Բայց՝ Ղուկասյանը շարունակեց Ստալինին պաշտպանել.,,Էդ Ստալինը չէ՞ր ,որ Հայրենական պատերազմում հաղթեց,,/իսկ մենք կարծում ենք, թե ժողովուրդների ինտերնացիոնալ բարեկամությունն էր ու համախմբումը՝ֆաշիզմի դեմ:-Գ.Հ. /:Հարգելիսներս, Ստալինին փառաբանելով դուք ախր հակաքարոզչություն եք տանում հենց սոցիալիզմի դեմ,որի առավելությունները գովաբանում եք . ո՞նց կարելի է ստալինիզմը արդարացնել՝հոգուն մեղք վերցնելով, մարդկությունն ախր հիշողություն ունի, Գուլագ-Արխիպելագ է կարդացել, հազարավոր անմեղ աքսորվածների մասին պատմություններ իմացել, թե ինչ տանջանքներ են կրել բանտերում, իսկ դուք արդարացնում եք, թե Ստալինը թույլ է տվել, որ աքսորվածների ընտանիքներին էլ հետները Սիբիր տանեն, կամ՝իբր Ստալինը ,,չի իմացել,, թե ով է մեղավոր, ով՝ անմեղ, եւ 37թվի ,,մեղքը,, հիմնավորապես գցում եք հայ ,,ծախող,, ու բանսարկու , իրար վրա ,,մատերիալ գրող,,հասարակության վրա...

Ղարաբաղի հարցին անդրադառնալիս, բանախոսը նշեց, որ իրենք կողմ են Արցախի տարածքային ամբողջականության պահպանմանը եւ գտնում են, որ չպետք է թուլ տալ, որ մի թիզ հող անգամ ետ հանձնվի:Իսկ Արցախի բնակչության շրջանում նոր հանրաքվեի անցկացմանը դեմ են:,,1989թվին արդեն մի անգամ եղել է հանրաքվե, ու Արցախը ԳԽ որոշմամբ ճանաչվել է Հայաստանի մաս, հիմա ինչու՞ պետք է նոր հանրաքվե անցկացվի,,-զարմացավ բանախոսը, եւ լիովին համամիտ ենք այդ դիտարկմանը:Տնտեսական խնդիրների թվում մտահոգություն հայտնվեց, որ Վանաձորի մի քանի գործարաններ, որոնք սեփականաշնորհված չեն, լավագույնս թալանվում են՝անտերւթյան արդյունքում, եւ, բանախոսի կարծիքով, հարկավոր է, որ պետւթյունն այդ շինությունների նկատմամբ վերահսկողություն սահմանի:,,Իսկ ու՞մ հաշվեկշռում փոխանցեն այդ շինությունները՝քաղաքային համայնքի՞, թե՞ պետբյուջեի,,՝հարցիս պատասխանեց, որ տարբերություն չկա, թե ում հսկողության տակ այն կանցնի՝քաղաքապետարանի՞, թե՞ մարզպետարանի, կարեւորը, որ վերահսկողություն լինի ու անտերությունը կանխվի, եւ այդ համատեքստում հիշատակեց, որ տրիկոտաժի ֆաբրիկայի երբեմնի շենքի վրա... արդեն ծառ է աճել:,,Էդ էլ է՞ Ռուսաստանը մեղավոր,,- հեգնեց բանախոսը:Մինչ ասուլիսի սկսվելը, Ա.Ղուկասյանը ցավով հիշատակեց, որ կոմունիստների թիվը պակասել է եւս մեկով.Ռուսաստանում կաթվածի հետեւանքով մահացել է 1961թ.ծնված, ՀԿԿ Կենտկոմի պլենումի անդամ, վանաձորցի Ռոբերտ Նազարյանը՝աշխույժ, եռանդուն ու գործունյա մի անձնավորւթյուն, որ նախորդ ընտրություններում մշտապես ներկայացվում էր որպես ավագանու թեկնածու՝կոմկուսի կողմից:Նաեւ տեղեկացրեց, որ այսօր սահմանին զոհված զինվորներից մեկը վանաձորցի է եղել:Ա.Ղուկասյանը համաձայնեց, որ բանակ են զորակոչվել եւ առաջնագծում զոհվել հիվանդ, ֆիզիկապես անպատրաստ մարտիկներ, բայց՝գտնում էր, որ տեղին չէ հայտնել , թե ի՞նչ պահուստային զենք ունի Հայաստանը թշնամու դեմ, որ մինչ օրս չի կիրառում, բայց հպարտանում է այդ զենքով:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ