суббота, 23 апреля 2016 г.

Աստված մեծ է ու մեզ հետ է

Բլոգներս Ղարաբաղի նման են.սփյուռքում ավելի շատ են ճանաչում, քան՝Հայաստանում

21տարի է՝լրագրության ասպարեզում եմ.1995թ. տարեսկզբից սկսեցի վանաձորյան մամուլում թղթակցություններից ու թարգմանություններից՝մանկավարժական ինստիտուտի գրադարնի մատենագետի աշխատանքին զուգահեռ, հետո հասա մինչե՜ւ մեծ քաղաքականություն:5-րդ տարին է՝գրում եմ համացանցում.3 բլոգի հեղինակ եմ /AZAT ANKAKH, Լրագրողական նոթեր, Պատմաքաղաքական բլոգ/:Գրում եմ ու գրում.ոչ միայն բլոգներումս, այլեւ՝ֆեյսբուքում:Եթե մի ժամանակ տեքստերս նախապես էի հավաքում, հետո տեղադրում համացանցում, ապա հիմա պատահում է՝միանգամից եմ մտքերս հանձնում ֆեյսբուքին, ու այդ հանպատրաստից նյութերն ավելի մեծ լսարան են ապահովում, քան՝նախապես մշակվածները:Բլոգներս էլ Ղարաբաղի նման են.սփյուռքում ավելի շատ են ճանաչում, քան՝Հայաստանում /դատելով ընթերցումների աուդիտորիայից ու արձագանքներից/:Եվ ահա, մի անիրազեկ քաղաքացի /ում դեռ չէի հասցրել ինտերնետ-տիրույթի տվյալներս՝ինքնաշեն ,,վիզիտկայով,, , հանձնել՝  ինչպես ծանոթներիս մի մասի պարագայում /, հետաքրքրվեց.,,Գործից ես հա՞ գնում,, . քիչ էր մնում Օստապ Բենդերի ոճով ասեի՝,,Մի՞թե ես նման եմ մարդու, ով կարող  է այս կոռումպացված ու կլանիզացված հասարակարգում, ուր աստիճանաբար սկսում են կիսաֆեոդալական հարաբերություններ ձեւավորվել, ու պետական կամ որոշ մասնավոր ոլորտների աշխատողներն իրենց ստիպված են զգալ հոգով ստրուկի կարգավիճակում , իրեն  պետական համակարգում աշխատելու ,,շռայլություն,, թույլ տալ եւ ՀՀ ,,օրինավոր,, քաղաքացու նման ,,գլուխը կախ,,՝,,գործից տուն գնալ,,:Բայց՝դրա փոխարեն ասի՝,,Ո՞ր գործից,,:Ասում  է՝,,Դու դատարանում չէի՞ր աշխատում,,:Ասում եմ՝,,Վայ տնաշեն, էդ ո՞ր թվերի վրա ես մնացել, 25 տարի առաջվա՞, դատարանից հետո մի քանի տարի էլ ինստիտուտում եմ աշխատել՜...,,:Մարդ էլ կա՝ասում է ,,Դու ,,Առավոտում,, էիր չէ՞ գրում,,:Այս կարգի մարդիկ արդեն ինֆորմացվածության առումով երկրորդ պատվավոր տեղում են, քանի որ նրանց հիշողություններն արդեն 90-ակաների ու 2000-ականների կեսերում են պտտվում:Իսկ ամենահետաքրքիր ,,ռումբն,, այն էր, որ զրուցակիցս, պարզելով, որ ինտերնետում եմ գրում /ինչը փորձեցի մատչելի ձեւով ներկայացնել /, շարունակեց փորձել բացահայտել իր համար ամենակարեւորը.,,Այսինքն ո՞նց՝ ինտերնետում, չես վարձատրվու՞մ, բա ո՞նց, դու քո համար գրում ես հա՞,,:Սա նման էր նրան, որ ,,Երջանկության մեխանիկա,, ֆիլմում աղջիկ ուզելու գնացած Ռուբենին աղջկատերն ասեց՝,,Տղա ջան, բա դու կողմնակի եկամտից-բանից չունե՞ս,,:Ու էնքան փոշմանեցի, որ առաջին հարցից հետո՝,,Գործից ե՞ս գնում,, ՝չասեցի՝,,Հա՜,,:Պետք է ասեի ,,հա,, ու ,,պրծնեի,,:Դրանից հետո միգուցե հարց չտա՞ր,կամ էլ ո՞վ գիտե, այն ժամանակ էլ ասեր՝,,Էլի էնտեղ ե՞ս լինում,,:Է հա թող ասեր, ես էլ կասեի՝,,հա,,.ինչպես որ մի անգամ մեկին եմ ասել.մի օր մեկը հարցրեց, թե ,,Էլի էնտեղ ե՞ս լինում,, ասեցի՝,,հա,, ու դրանից հետո էլ հարց չտվեց, ես էլ չուզեցի իմանալ, թե իր իմացած ,,էնտեղը,, որտեղ է:Բա թե չէ արի ու զրոյից ,,նաղլ արա,, թե ինչպես եղավ, որ դու դարձար այլախոհ լրագրող, ու սկսեցիր կարեւորել ոչ միայն քո, այլեւ՝հասարակության խնդիրները, կամ քո խնդիրների համատեքստում հասարակության խնդիրներն էլ ներառեցիր՝գրիչիդ օգնությամբ, այդ ընթացքում ստիպված լինելով ղեկավարությանդ հետ տարաձայնությունների մեջ մտնել , քանի որ քո գրածները չէին բխում նրանց շահերից, ումից այս կամ այն կերպ կախման մեջ էր ղեկավարությունդ, ու ստիպված էիր մի դեպքում սեփական դիմումով դուրս գալ հիմնական աշխատանքից, մի դեպքում՝գործատուի կողմից պայմանագրի դադարեցման. մի դեպքում էլ՝բանավոր պայմանավորվածության խախտման, ու ոտք դնել համացանցային ազատ տիրույթ, որտեղ ոչ հսկող կա, ոչ գրաքննող, ոչ մտքերդ խուզող կամ քննադատական հոդվածներդ չտպելու դիմաց՝ սրա-նրա հետ գործարքների մեջ մտնող:Ամեն դեպքում՝չեմ զղջում սկզբունքներիս հավատարիմ մնալու համար:Աստված մեծ է ու մեզ հետ է.այնպես, ինչպես նաեւ իմ նման մտածող շատ ու շատ համախոհներ...Բա որ չեն ասում՝,,Հիմի ո՞րտեղ ես նստում, գործիդ տեղը ո՞րն է,,: ,,Գործիս տեղը,, ինտերնետն է   ,,նաչալնիկներս,, էլ Գուգլն ու ֆեյսբուքը:Դե արի ու էդ շա՜ տ հին մարդկանց բացատրի, որ ինտերնետում գրելու համար պարտադիր չէ, որ ,,գործի տեղ,, ունենաս.կարեւորը՝աշխատանքային ,,,գործիքներդ,,՝,,մեյլիդ,, ,,պարոլն ու լոգինը,, հետդ լինեն կամ քո մտքում, ու մեկ էլ՝տվյալ համակարգիչը հայերեն ծրագիր ունենա ու տեքստ հավաքելու քո նախընտրած ծրագիրը:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն