четверг, 5 мая 2016 г.

,,Հիմա մենք ու՞մ դիմենք,,

/Աղբահանության անմխիթար վիճակը՝մեկ առանձին վերցրած շենքում/

Այսօր առավոտյան զանգահարեց Վանաձորի վետերան կանանց միության նախագահ,Լենինգրադի բլոկադայի մասնակից,երկարամյա քիմիագործ Հենրիետա Մխիթարյանը՝Վարդանանց 23 շենքի բնակչուհի,ով քանիցս է մամուլում եւ հեռուստատեսությամբ բարձրաձայնել իրենց շենքի եւ շքամուտքի կենցաղային խնդիրների մասին:Տվյալ դեպքում՝վերջինիս դժգոհությունը վերաբերվում էր աղբահանության անմխիթար վիճակին,որի առթիվ 1 շաբաթ առաջ ,,Լոռի,, հեռուստատեսությամբ հերթական տեսանյութն էր հայտնվել՝բնակիչների բուռն ելույթներով,բայց, ինչպես տեղեկացրեց վերջինս՝վիճակը նույնն է.աղբատար խողովակի մուտքը փակել են, իսկ աղբի մեքենան շաբաթական 1 անգամ է այցելում /փոխանակ՝օրվա մեջ 2 անգամ այցելի՝ինչպես այլ բակերի պարագայում.առավել եւս, որ աղբատարը չի գործում այդ շենքում, ու դեզ դրած աղբի՝պարկերով բեռնված, սատկած առնետների ու գարշահոտության մասին պատմող տեսանյութերի պակաս երբեւէ չի եղել/:Թե տեսանյութում, թե հեռախոսազրույցում Մխիթարյանը զարմանք հայտնեց, որ քաղաքի հակահամաճարակային կենտրոնից երբեւէ չեն այցելում՝իրենց դժգոհությունների կապակցությամբ:Ի պատասխան համապատասխան պաշտոնյաների նախանձելի հանգստության ու անդրդվելիության՝բնակիչները ստիպված են որպես բողոքի ձեւ՝աղբի վարձ չմուծել.տարիներ շարունակ /այնպես, ինչպես համանման այլ շենքերի բնակիչներ, որոնց մի մասի  դժգոհությունները նույնպես հնչել են վանաձորյան հեռուստաալիքներով /:,,Հիմա մենք ու՞մ դիմենք,,՝Մխիթարյանի հարցմանն ի պատասխան՝խորհուրդ տվեցինք դիմել Լոռու մարզպետարան՝որպես ,,բարձրագույն դուռ,,:,,Մարդ արդեն ամաչում էլ է՝էնքան էս ու էն հարցով բողոքում է,,-անկեղծորեն խոստովանում է Մխիթարյանը:Ի դեպ, վերջինս հասարակական ակտիվիստ է ՝սիրով մասնակցում է շաբաթօրյակների, ծառ ու ծաղկի, բնության ջերմ պաշտպան է, նաեւ՝հրաշալի գոբելենագործ, բայց՝վերջինիս հասարակական այլեւայլ  նախաձեռնություններն ավելի հաճախ աջակցություն չեն ստանում պետական կառույցներից կամ հ/կ-ներից.ավելին, երբեմն էլ սերնդակից կանայք՝գավառական մտածելակերպով,  ,,խրատում,,են, թե ,,Քո ի՞նչ գործն է, որ այդինչ հարցով խառնվում ես,,:Ահա այսպես հասարակական նախաձեռնությունները բախվում են բյուրոկրատական պատին ու գավառական մտածելակերպին /քանիցս էլ նամակագրություն է ունեցել վերադաս մարմինների հետ ՝ի պաշտպանություն այս կամ այն ոլորտում իրավունքների խախտման/:

...Քաղաքացիական ակտիվություն՝չի նշանակում, որ պարտադիր պետք է ցուցապաստառներով ու դրոշներով փողոց դուրս գան կամ ոստիկանության հետ բախումների մեջ մտնեն:Քաղաքացիական կամ հասարակական ակտիվիստը նաեւ նա է,ով պայքարում է իր կամ ուրիշների իրավունքների համար՝անկախ դրամաշնորհային,կուսակցական կամ պետական աջակցությունից, չի վախենում, որ դրա համար իրեն կարող են ,,թարս աչքով,, նայել՝գավառական մտածելակերպով մարդիկ կամ պաշտոնյաները:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն