Երեկ ,,Եվրանյուսը,, 2 իրարամերժ տեղեկատվություն հայտնեց ,,Եվրատեսիլ-2016,,-ի վերաբերյալ::Առավոտյան տղամարդ-մեկնաբանը հայտնեց, որ Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւը 3-րդ տեղն է գրավել / ու անգամ շեշտեց, որ այդ հանգամանքը հանդիսականների շրջանում դժգոհություն է առաջացրել, քանի որ համակրանքը եղել է Լազարեւի կողմը /,իսկ կեսօրին կին մեկնաբանը Լազարեւին արդեն ,,գցեց,, 5-րդ տեղ / այստեղ են ասել՝,,Աջ ձեռքը չգիտե, թե ինչ է անում ձախը,,/:2-րդ տեղ գրավածին էլ հպանցիկ անդրադառնալով՝,,լավ տեղավորվեց,, ուկրաինական թեմաների մեջ ու սկսեց ներկայացնել, թե ինչ բուռն ցնծություն է Ուկրաինայում, որ իրենց ներկայացուցիչը առաջին տեղ է գրավել.թեպետ՝ներկայացվող տեսարաններում ցնծացող դեմքեր այնքան էլ շատ չէին.ավելին՝ներկայացված տեսարաններում լավ ,,նամռութ,, դեմքեր,, էլ կային, որոնց համար Եվրատեսիլը ,,հա եղած, հա չեղած,,:Ընդ որում, Եվրանյուսը երեկ կեսօրին խուսափում էր հայտնել, որ Լազարեւը համաժողավրդական քվեարկությամբ հաղթել է, բայց՝,,պրոֆեսիոնալ,, ժյուրիի կողմից է երրորդ տեղ ճանաչվել:Եվ ահա, այսօր, այն բանից հետո, երբ ռուսաստանյան լրատվամիջոցներից բացի, արդեն արեւմտյան թերթերն էլ /գերմանական, բրիտանական / սկսեցին աղմկել ,,Եվրատեսիլի,, քաղաքականացման մասին /գերմանական թերթն անգամ գրել է, որ Ջամալայի երգն առհասարակ իրավունք չուներ հնչելու՝որպես քաղաքականացված /, նոր-նոր ,,Եվրանյուսում,, որոշեցին հիշատակել, որ Լազարեւը ժողովրդական քվեարկությամբ է հաղթել, բայց ժյուրիի որոշմամբ երրրորդ տեղ է գրավել:Անգամ՝,,մեծահոգաբար,, թույլ տվեցին, որ ռուսաստանցի մի շարքային տիկին դժգոհություն հայտնի, որ երաժշտությունն էլ է քաղաքականացվում:Եթե ,,պրոֆեսիոնալ,, ժյուրին է որոշողը, էլ ո՞րն է համաժողովրդական քվեարկության իմաստը.միջազգային կապի միջոցների տնօրինության հարստացու՞մը՝SMS-ների միջոցով:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն