пятница, 24 июня 2016 г.

Հայոց գանձ Արցախը՝վտանգի մեջ

Գրական աջաբսանդալ՝Րաֆֆու եւ Իսահակյանի սոուսով

2016թ.ամառն էր, բայց՝անվերջ անձրեւներ էին տեղում հայոց երկնակամարից ու երկինքն անվերջ մթնած էր ու տխուր:Հայոց եւ Արցախի նախագահներին պարբերաբար հրավիրում էին Ռուսիո կայսեր մոտ՝,,մշակման,,.հանձնարարված էր շուտափույթ կարգավորել արցախյան խնդիրն այնպես, որ ոչ Ադրբեջանի շիշը վառվի, ոչ՝ Արցախի խորովածը:Հայոց 2 արքաների ոտքը երբ հայտնվում էր Ռուսիո երկրում՝գլխահակ լսում էին կայսեր՝Պուտինի նախատինքներն ու գլխով հավանության նշաններ տալիս, իսկ երբ վերադառնում էին հայոց սրբազան ու հինավուրց հող՝ուժ էին ստանում մայր-հողից ու բռունցք ճոճում Ռուսիո դեմ:Երկրի ազգայնականներն այդ ամենը շատ ծանր էին տանում ու պնդում, որ ոչ մի թիզ հող չի կարելի Արցախից հանձնել ազերիներին:Իսկ հայ ապազգային երեսփոխանների համար այդ ամենը ,,հա եղած՝հա չեղած,,.նրանք արդեն ամառային հանգստի պատրաստություն էին տեսնում եւ ճամպրուկներն էին դասավորում՝Դուբայ մեկնելու համար:Ժողովրդի չարտագաղթած զանգվածը ձմռան նախապատրաստություն էր տեսնում՝օգտվելով ծիրանի ու բալի աննախադեպ առատ բերքից, մի մասն էլ Ռուսիա տեղափոխող ավտոբուսի տոմսերի գներն էին համեմատում:Ապահովության համար՝հայրենի իշխանավորներն ազգայնական հովերով տարված  Սեֆիլյանին փակել էին Անհուշ բերդում, ,,Ժառանգության,, առաջնորդ Րաֆֆին դեգերումների մեջ էր Ամերիկայում, իսկ Հայրիկյանն անձնական այգու ծիրանի բերքից ակնկալվող եկամուտներն էր հաշվում ու պատրաստվում էր ամենամյա ասուլիսի՝այդ նույն այգում:Մոլեգնել էին Երեվանը, Վանաձորն ու Գյումրին, մոլեգնել էր Եվրոպան ու ժողովրդի առաջադեմ հատվածը՝ պահանջելով ազատ արձակել Սեֆիլյանին, իսկ ժողովուրդը պահանջում էր երկրի խառնակ վիճակից օգտվող շուկայական ,,մաֆիայի,, սանձերը քաշել:Ահա այդ ժամանակ որոշեց Հայաստան այցելել կաթողիկե աշխարհի ներկայացուցիչ, քրիստոնյա աշխարհի սիրելի Հռոմի պապն ու այդ առթիվ Գյումրիում սկսեցին հրավիրատոմսեր բաժանել՝հավատավորներին:Անտոմսները մնացին հեռուստացույցի ուղիղ եթերի հույսին:

...Իսկ Օհան ամին ծխում էր համբերանքի չիբուխն ու մտածում.,,Աշխարհում իսկակական գողերն ու ավազակները, մարդասպաններն ու արունքտերերը դրսում են, իսկ ազնիվ ու հայրենասեր քաղաքացիները՝բանտերում,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 15 июня 2016 г.

Եթե ուզում եք ,,մեղքերի թողություն,, ստանաք՝ անցեք Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի ,,դժոխքով,, ու ,,քավարանով,,

1 ժամանոց խցանումներ՝Ձորագետավանի 2 դժոխային թունելներում


Երեկ, հունիսի 14-ի կեսօրին, երբ Վանաձոր-Ալավերդի մեկնող ,,Գազել,, մակնիշի միկրոավտոբուսի վարորդը ճանապարհին հեռախոսազրույցի ընթացքում ինչ-որ մեկին ասաց, թե կարեւորը՝,,թունելը փակ չլինի,,  ,մտածեցինք, որ չինական ծրագրով նախատեսվող նորոգումները, հավանաբար, արդեն սկսվել են, եւ ժամանակ առ ժամանակ՝Ձորագետավանի 2 թունելները փակվում են:Բայց, պարզվեց, ,,թունելը փակ,,՝հարաբերական հասկացություն է,երբ հսկայական ,,ֆուռերի,, առաջացրած խցանումների պատճառով թունելներում երթեւեկությունը դառնում է միակողմանի ու ծայրահեղ վտանգավոր, վթարային, եւ այդ ընթացքում ոչ միայն ,,ֆուռերի,, այլեւ՝արտասահմանյան հսկա ավտոբուսների, բեռնատարների ու մարդատարների՝շարաններով ձգվող հսկայական կուտակումներ են առաջանում թունելներում եւ թունելներից դուրս, ու մինչեւ մի ,,հերթափոխը,, կամ մեքենաների ,,խմբաքանակը,, ծանրումեծ չի կարողանում ճեղքել խցանումներն ու առաջ շարժվել, մյուսները չեն կարողանում առաջանալ:Խցանում եմ ասել է՜...երկշարք, եռաշարք, անկանոն, որոնց միջից մեկ էլ տեսար՝համբերությունը հատած սովետական մի ,,Ժիգուլի,,՝փորձում է ,,արանք ճղելով,, սողոսկել հերթից դուրս ու սլանալ.թե որ արանք է գտնում՝սողոսկելու համար ու ետ չի գալիս, հիմա էլ տեղավորվելու տեղ որոնելով սպասող մեքենաների հերթաշարանում:

Ձորագէս ավանի հետ որպես համայնքային միավոր մեկ ամբողջություն կազմող Թումանյան կայարանի տարածքից սկսվող թունելում երթեւեկության միակողմանի լինելուն, ինչպես պարզվեց, նպաստել էր կավացեխախառն խոր զանգվածի գոյացումը.ըստ տեղեկությունների՝կավ էին լցրել.թե ինչու եւ ինչ նպատակներով՝դժվար է ասել.երեւի նոր տեխնոլոգիա է շինարարության ընթացքում:Մինչդեռ թունելի առաստաղից մշտական կաթոցներն ավելի էին վատթարացրել իրավիճակը.առավել եւս, որ 50-60-ականներին կառուցված թունելներից ոչ մեկը չի լուսավորվում՝առավել խոնավ դարձնելով տարածքը, եւ միակ լույսն առկայծում է ավտոմեքենաներից, չհաշված՝թունելների միջին հատվածներում պատերին կառուցված ցանցապատ երդիկից առկայծող լույսը՝ցերեկային ժամերին, գետի մոտից.ու այս պայմաններում, երբ մարդիկ հայտնվում են մթության մեջ թաղված թունելում,մի կողմից հսկայական ,,ֆուռերի,, ղղրդյունից են պատերը թնդում, մյուս կողմից գետի ,,վաշվիշն,, է լսվում.կատարյալ դժոխային պատկեր, որի միջով մշտապես անցնում են այս ճանապարհահատվածով երթեւեկողները՝ավելի քան 20 տարի:Իսկ սովետական տարիներին ,,ֆուռերն,, այսքան շատ չէին, ապրանքափոխադրումներն իրականացվում էին ավելի շատ երկաթուղով:Այս պայմաններում ճանապարհ կդիմանա՞, այն էլ՝երբ ճանապարհները նորոգվում են մի քանի տարին մեկ՝լավագույն դեպքում,անորակ, էլ չենք խոսում Ձորագէսում, մայրուղու վրա գտնվող, բազրիքահան եղած կամրջի աղետալի վիճակի մասին:

6 ժամանոց գործնական ճամփորդությանս ընթացքում մեկ՝գնալիս հայտնվեցի հսկայական խցանման մեջ / Թումանյան կայարանից սկսվող թունելի նախաշեմին/, մեկ՝արդեն այլ տրանսպորտով ետ վերադառնալիս՝կրկին նույն թունելի մոտ՝բայց արդեն Ձորագէսի կողմից.40-55 րոպե տեւողությամբ խցանումներ, որի ընթացքում որեւէ ճանապարհային ոստիկան չհայտնվեց՝երթեւեկությունը կանոնակարգող, ինչն էլ հարուցեց Նոյեմբերյան-Վանաձոր ավտոբուսում գտնվող մի տղամարդու զայրույթը.,,Բա էս ու՞ր են մենթերը, թողաս՝մենակ խեղճ վարորդներին տուգանեն,,.ու ամփոփեց՝,,Անտեր երկիր, տեր չկա-տիրական չկա,,:Ցավոք, այդ իրարանցումը նկարահանող մի Շամշյան չկար, որ միգուցե ասեր՝,,Էս ու՞ր եք, այ ղանմազներ,,: /Վանաձոր-Ձորագետավան հատվածում, Փամբակի թե Վահագնու կողմերում միայն ավտոտեսուչի մեքենա նշմարվեց՝ինչ-որ ԱԳԼՃԿ-ի թե խորտկարանի կողքին /:Այդ իրավիճակում, երբ ուղեւորները պարբերաբար հեռախոսով տեղեկացնում էին իրենց հարազատներին, թե ,,դեռ պրոպկի մեջ ենք,, ով՝ասես երթեւեկություն էր կանոնավորում.մեքենաներից դուրս եկող ուղեւորներ ու վարորդներ, 2 թունելների աշխատանքներում ընդգրկված աշխատողներ,ինքնագլդորիչի /նույն ինքը՝,,կատոկ,,.ասֆալտ հարթեցնող /վարորդ...Անհայտ զբաղմունքի տեր մի քանիսն էլ դիտորդի կարգավիճակում էին, ու հայտնի չէր, շինարարությունն սկսվա՞ծ էր, թե՞ ,,հլա նոր են ցրցամ տվել, թե որ կարեն,,:Ամեն դեպքում՝,,իրեղեն ապացույց,, շինգործիքներ էին հայտնվել այդ հատվածում՝աշխատողների առկայությամբ:

Այդ ,,գժանոց,, իրավիճակն աշխատում էին հնարավորինս թեթեւ տանել էքստրեմալ տուրիզմի սիրահար ՝արտասահմանյան զբոսաշրջիկները՝հսկայական եվրոբուսից ոգեւորված նկարահանելով ձեռքներն ընկած կադրեր/ներառյալ՝,,ամոթից կուչ եկած,, հայաստանյան հնամաշ ,,Պազիկ,, ավտոբուսը՝Նոյեմբերյան-Վանաձոր հատվածն սպասարկող, ու ներսում գտնվող ուղեվորներին՝լուսամուտից դիտող /. երեւի իրար մեջ էլ ասում էին.,,Էս ի՞նչ աբորիգենային վիճակում են հայաստանցիները...բա էսքան տարում սրանց մի արտասահմանյան ավտոբուս նվիրող չեղա՞վ, որ դեռ ,,սովետի թվերի,, ,,Պազիկի,, հույսին են...բա սրանց մութ ու դժոխային թունելները՜...խցանումները՜...այ-այ, այ-այ, ա՜յ...,,:Թե երբվանից, քանի օր է Ձորագետավանի թունելներում խցանումներ՝դժվար է ասել:Մոտ 15 օր առաջ վարորդներից մեկը հեռուստատեսությամբ դժգոհեց, որ ,,ֆուռերի,, առկայության պայմաններում խցանումներն անպակաս են, ու մի օր հաստատ դանակահարություն կլինի այդ առթիվ, քանի որ ,,հայերս հանգիստ չենք կարողանում հարցեր լուծել, անպայման հարձակվում ենք իրար վրա,,.հետեւաբար՝երեւույթն արդեն իսկ ընթացքի մեջ է, ու թե որքան կտեւի՝դժվար է ասել:Մի՞թե հնարավոր չէ այս ճանապարհահատվածով արգելել ,,ֆուռերի,, երթեւեկությունը՝ելնելով ճանապարհային անվտանգության անհրաժեշտությունից.առավել եւս, որ այս ճանապարհահատվածում անբարեկարգ ու վթարային թունելներից բացի՝ վթարային կամուրջ էլ կա, որի գետինն սկսել է ճաքեր տալ՝դեռ նախորդ տարվանից:Ի դեպ, երբ տարիներ առաջ Լոռի-Տավուշ հատվածում սողանքներ սկսվեցին, ,,ֆուռերի,, երթեւեկությունն արգելվեց այդ տարածքով, իսկ թե հետո ում հրամանով եւ ինչու դրանք կրկին սկսեցին երթեւեկել՝մի առանձին խնդիր է.երեւի գտան, որ սողանքը վերացվել է, ուրեմն վտանգավոր ոչինչ չկա:Ձորագէսում մեզ հաջողվեց պարզել, որ մայրուղու վրա գտնվող բազրիքահան եղած կամուրջը / որի մասին բազմիցս ենք գրել մամուլում եւ համացանցում՝վերջին 6 տարում /, չի նորոգվելու, նրա փոխարեն նորն է կառուցվելու՝զուգահեռաբար /հինը երեւի թե կմնա որպես ներհամայնքային օգտագործման ճանապարհ եւ պատմական հուշարձան/:

Վանաձոր-Բագրատաշեն նախատեսվող շինարարությանն, անշուշտ, կներգրավվեն նաեւ շինարարներ՝Վանաձորից եւ մոտակա բնակավայրերից, ու տեղին կինի, եթե վերագործարկվի Գյումրի-Այրում գնացքը, ինչպես նաեւ նորոգվի Ձորագէսի կառամատույցը:2013թ.Թումանյան կայարանի կառամատույցը նորոգվեց հարավ-կովկասյան երկաթուղու կողմից, մինչդեռ բնակչության թվակազմով ու զբաղվածությամբ Ձորագէսը գերազանցում է Թումանյան կայարանին:Ձորագէսում է ՀԷԿ-ը, Ձորագէսում է միջազգային կարգի հյուրանոց, որտեղ սպասարկման ոլորտում ներգրավված են ավանի եւ հարակից գյուղերի բնակիչներ, Ձորագէսում գործում է 8-ամյա դպրոց, իսկ Թումանյան կայարանում մնացել է մի փոքր ավտոբուսի ժողովուրդ, դպրոցն էլ մանկապարտեզի հետ դեռ սովետական տարիներից է վերացել:Հիշեցնենք, որ 2000թվականների սկզբին, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի պաշտոնավարման օրոք, ՀՀ կառամատույցների նորոգման ծրագիր էր պտտվում, բայց Ձորագէսի կառամատույցն այդպես էլ չնորոգվեց, եւ անտերության մատնվելով՝թալանվեց.անտեր ապրանքին ով՝ասես տիրություն կանի.ով՝ինչ հասցրեց՝քանդեց ու կերավ.եթե ,,վերեւներում,,ՀԲ-ի փողերը կարող են ,,ուտել,, ներքեւնե՞րն ինչու պիտի ,,ուտելուց,, ձեռնպահ մնան:Թե ով՝ինչքան ,,կերավ,, կառամատույցների նորոգման ՀԲ ծրագրից՝մի առանձին խնդիր է, բայց գոնե հիմա նորոգեն Ձորագէսի կառամատույցը, որ արդեն հիմնահատակ ավերված վիճակում է:Իսկ 90-ականներին ՝մինչեւ 2002-2003թվերը ոչ միայն կառամատույց էր գործում, այլեւ՝տոմս վաճառող կետ կար Ձորագէսում.երկաթուղու օտարերկրյա սեփականատերը՝Ռուսաստանից /այն ժամանակ Շայդուլինն էր / լուծարեց եւ կառամատույցը, եւ Գյումրի-Այրում գնացքը /ավելի ճիշտ՝մեկ գործարկում էին, մեկ՝հանում գործածությունից.ելնելով ,,նպատակահարմարությունից,, թե իբր այն շահագործելը ,,շահեկան չէ,,/, ու ,,ձորերի,, ժողովուրդը մնաց  մաշված ավտոճանապարհներն սպասարկող ,,Գազելների,, ու ,,Պազիկների,, հույսին:

Իսկ առայժմ Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Բագրատաշեն,Վանաձոր-Թումանյան քաղաք/Ձաղիձոր/,Վանաձոր-Նոյեմբերյան մեկնողներին խորհուրդ ենք տալիս յուր հետ վերցնել որեւէ  ,,օմուլետ,, ,,թալիսման,, կամ ,,աչքահուլունք,,՝փորձանքից պաշտպանելու նպատակով.ավտոբուսների վարորդները հենց այդպես էլ անում են, մեքենայի դիմապակու հայելուց ,,աչքահուլունք,, կախելով:Խեղճ վարորդներ,ինչեր են քաշել ու դեռ կքաշեն՝ասֆալտահան եղած, եզրաքարերը քայքայված  ճանապարհների ու անբարեկարգ թունելների պատճառով...Մի օր չեղավ, մի ավտոբուսի վարորդի մեդալ տան՝արիության մեդալ...

Իսկ Նոյեմբերյան-Վանաձոր ավտոբուսում գտնվող 80-ն անց ձեռնափայտով մի կնոջ, որին սկզբում թվում էր, թե խցանումները կապված են ինչ-որ հուղարկավորւթյան հետ, ավելի շատ զարմացրել էր այն, որ ավտոմեքենաների ղեկին կանայք էլ կան.խեղճ կինը ո՞ր թվերի մեջ էր մնացել, որ չգիտեր էլ, որ Հայաստանում կանայք վաղու՜ց  հմտացել են վարորդական գործում: 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Վանաձոր-Ձորագետավան-Վանաձոր

среда, 8 июня 2016 г.

Հայտարարություն՝ հանուն ժողովրդավարության եւ համացանցային մամուլի զարգացման

Կհամագործակցեմ այն կուսակցության, կազմակերպության կամ հիմնադրամի հետ, ով կաջակցի համացանցային ազատ գործունեությունս՝առանց գրաքննական պայմանների, ի շահ ժողովրդավարության եւ ազատ, այլընտրանքային մամուլի զարգացման, ինչպես նաեւ կֆինանսավորի ավելի քան 70 բանաստեղծություններիս գրքի տպագրումը:Նշեմ, որ 2010թվից սկսած՝հանդես եմ գալիս որպես ազատ լրագրող, 2011թվից՝բլոգեր.իմ անձնական միջոցներով ստեղծել եմ AZAT ANKAKH տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան բլոգը, 2013թ.՝,,Լրագրողական նոթեր,, եւ 2016թ.՝,,Պատմաքաղաքական,, բլոգները:

AZAT ANKAKH-շուրջ 400նյութերից /որոնցից մի քանիսը իմ ֆեյսբուքյան հոդվածներն արտատպած կայքերից են/ ավելի քան 60-ը, եւ ֆեյսբուքային ավելի քան 400 նյութերից /նոթագրություններն ու հոդվածի կարգավիճակով ստատուսները ներառյալ/ ավելի քան 100-ը արտատպվել են այլ կայքերում՝առավել մեծ տարածականություն ձեռք բերելով եւ նպաստելով հասարակական հնչեղություն պահանջող խնդիրների վերհանմանը՝առավել մեծ շառավղով:2 տարի առաջ AZAT ANKAKH-ը  բացառապես հասարակական կարգով համագործակցեց մի խնդրի առթիվ՝Օմբուդսմենի գրասենյակի հետ, AZAT ANKAKH-ի հրապարակումներին եղել են արձագանքներ՝ՏԻՄ կառույցներից, եւ որոշակի խնդիրներ՝բլոգում բարձրացված կարգավորվել են: 

2014թվի դեկտեմբերից՝բլոգային եւ ֆեյսբուքային հոդվածներիս զուգահեռ՝միաժամանակ գրում եմ բանաստեղծություններ /ներքաղաքական, սոցիալական, ներանձնական, հայրենասիրական.lragrakan.blogspot.com  ,,Ես եւ իմ պոեզիան,, 2014թ.դեկտեմբեր/:Համացանցային գործունեությունս իրականացնում եմ իմ անձնական միջոցների, ինչպես նաեւ՝ժողովրդավարությունը կարեւորող համախոհ-բարեկամների աջակցությամբ, քանի որ, ցավոք, մեր երկրում դրամաշնորհային ծրագրերը, չգիտես ինչու, շրջանցում են համացանցային քաղաքացիական նախաձեռնություններն ու տեղեկատվական-վերլուծական բլոգներին. թեպետ, քանիցս հարց եմ բարձրացրել, որ այն բլոգները, որոնք ապացուցել են իրենց նպատակայնությունը, տեղին կլիներ ֆինանսավորել պետբյուջեից.այնպես, ինչպես  հ/կ-ներին են ֆինանսավորում.թեպետ՝դրանց մի մասը պարզապես ,,թղթի վրա,, են  եւ պարզապես գումարներ են փոշիացնում:Ըստ այդմ՝համացանցային մամուլը բաժանվել է առավելապես պատվեր կատարողների զանազան խմբակների՝առավելապես զազրախոսությամբ եւ պիտակավորումներով համեմված գրառումներով:Լրագրողների մի մասն  իշխանության պատվերն է կատարում, մի մասն՝ընդդիմության, երրրորդները մի կերպ գլուխները պահում են՝ոնց պատահի՝ազատ, անկախ ու ,,անտեր,, կարգավիճակում.եվ սա՝այն դեպքում, երբ երկիրը հեղեված է զանազան դրամաշնորհային ծրագրերով՝,,ժողովրդավարության զարգացմանն,, ուղղված, որոնք տնօրինվում են ,,վերին,, կառույցների կողմից՝ըստ հայեցողության ու նախընտրած շրջապատի:

ֆեյսբուքում ստեղծել եմ 5 խումբ /,,Սփյուռքահայեր,,  ,,Հայկական պետություն,,   ,,Մարդ եւ օրենք,,   ,,Գրական աշխարհ,,   ,,Ձորագէս,, /:Միաժամանակ հանդիսանում եմ ,,Իրական Հայաստան,, խմբի 2 ադմիններից մեկը:Միաժամանակ ունեմ էջեր՝,,Թվիթեր,,   ,,Մայլ-ռու,,  ,,Օդնօկլասնիկի,, ,,Վկոնտակտե-ռու,,   ,,Գուգլ-պլյուս,, ,,Լինկեդին,,ցանցերում:

Համացանցային 5 տարվա ,,հոբելյանական,, գործունեությանս մի գլխավոր խոչընդոտ էլ, ցավոք, տնային պայմաններում համակարգչի բացակայությունն է, որի պայմաններում ստիպված եմ օգտվել ինտերնետ-ակումբների վճարովի ծառայություններից / թեպետ՝նյութերս ինքս եմ հավաքում, ինքս էլ տարածում՝աշխատելով տեղավորվելով որոշակի ժամանակահատվածում /:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

1995թվից՝լրագրող, թղթակցել եմ հանրապետական ու վանաձորյան մի շարք թերթերի,կայքերի,ամսագրերի ու տեղեկագրերի, իրավապաշտպան հանդեսների

2010թվից՝անկախ լրագրող

2011թվից՝լրագրող-բլոգեր

www.azatankakh.blogspot.com

www.lragrakan.blogspot.com

www.patmacan.blogspot.com


e-mail gayane1960@gmail.com
gayanehovsepyan91@gmail.com
gayanehovsepyan6@gmail.com