Գրական աջաբսանդալ՝Րաֆֆու եւ Իսահակյանի սոուսով
2016թ.ամառն էր, բայց՝անվերջ անձրեւներ էին տեղում հայոց երկնակամարից ու երկինքն անվերջ մթնած էր ու տխուր:Հայոց եւ Արցախի նախագահներին պարբերաբար հրավիրում էին Ռուսիո կայսեր մոտ՝,,մշակման,,.հանձնարարված էր շուտափույթ կարգավորել արցախյան խնդիրն այնպես, որ ոչ Ադրբեջանի շիշը վառվի, ոչ՝ Արցախի խորովածը:Հայոց 2 արքաների ոտքը երբ հայտնվում էր Ռուսիո երկրում՝գլխահակ լսում էին կայսեր՝Պուտինի նախատինքներն ու գլխով հավանության նշաններ տալիս, իսկ երբ վերադառնում էին հայոց սրբազան ու հինավուրց հող՝ուժ էին ստանում մայր-հողից ու բռունցք ճոճում Ռուսիո դեմ:Երկրի ազգայնականներն այդ ամենը շատ ծանր էին տանում ու պնդում, որ ոչ մի թիզ հող չի կարելի Արցախից հանձնել ազերիներին:Իսկ հայ ապազգային երեսփոխանների համար այդ ամենը ,,հա եղած՝հա չեղած,,.նրանք արդեն ամառային հանգստի պատրաստություն էին տեսնում եւ ճամպրուկներն էին դասավորում՝Դուբայ մեկնելու համար:Ժողովրդի չարտագաղթած զանգվածը ձմռան նախապատրաստություն էր տեսնում՝օգտվելով ծիրանի ու բալի աննախադեպ առատ բերքից, մի մասն էլ Ռուսիա տեղափոխող ավտոբուսի տոմսերի գներն էին համեմատում:Ապահովության համար՝հայրենի իշխանավորներն ազգայնական հովերով տարված Սեֆիլյանին փակել էին Անհուշ բերդում, ,,Ժառանգության,, առաջնորդ Րաֆֆին դեգերումների մեջ էր Ամերիկայում, իսկ Հայրիկյանն անձնական այգու ծիրանի բերքից ակնկալվող եկամուտներն էր հաշվում ու պատրաստվում էր ամենամյա ասուլիսի՝այդ նույն այգում:Մոլեգնել էին Երեվանը, Վանաձորն ու Գյումրին, մոլեգնել էր Եվրոպան ու ժողովրդի առաջադեմ հատվածը՝ պահանջելով ազատ արձակել Սեֆիլյանին, իսկ ժողովուրդը պահանջում էր երկրի խառնակ վիճակից օգտվող շուկայական ,,մաֆիայի,, սանձերը քաշել:Ահա այդ ժամանակ որոշեց Հայաստան այցելել կաթողիկե աշխարհի ներկայացուցիչ, քրիստոնյա աշխարհի սիրելի Հռոմի պապն ու այդ առթիվ Գյումրիում սկսեցին հրավիրատոմսեր բաժանել՝հավատավորներին:Անտոմսները մնացին հեռուստացույցի ուղիղ եթերի հույսին:
...Իսկ Օհան ամին ծխում էր համբերանքի չիբուխն ու մտածում.,,Աշխարհում իսկակական գողերն ու ավազակները, մարդասպաններն ու արունքտերերը դրսում են, իսկ ազնիվ ու հայրենասեր քաղաքացիները՝բանտերում,,:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն