вторник, 28 марта 2017 г.

Վանաձոր-Վրաստան ճանապարհի շինարարությունը եռում է․բայց՝,,ձորերի ժողովրդի,, բլոկադան՝շարունակվում

Արմատներով ձորագէսցի, դեղագործ Աիդա Միքայելյանը տեղեկացրեց, որ օրերս էքսկուրս է կատարել բարեկամների հետ՝ծննդավայր Ձորագէս, եւ հիացել է այն ահռելի աշխատանքների թափով, որ իրականացվում է Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածում, եւ իր մեջ ներառում է նաեւ ձորագէսյան հատվածը, Ձորագէսով անցնող ռազմավարական նշանակության թունելների ու կամրջի նորոգումը․ավելի ճիշտ՝նոր կամրջի կառուցումը՝հնի պահպանմամբ։,,Էդ ժայռերն ու քարերն էդ ոնց են մաքրել, տաշել, էդ ինչ աշխատանքներ են տարվել, ես ուղղակի հիացած եմ, ասում են՝մինչեւ Ձորագէսի հիմնադրման 85-ամյակը պետք է ավարտեն,,/այսինքն՝մինչեւ նոյեմբեր,ենթադրվում է,թեպետ՝խոստացվել էր մինչեւ մայիս հատվածի մի մասն ավարտել։-Գ․Հ․/։,,Չնայած երկար ճանապարհ կտրեցինք՝Ստեփանավանով, Գյուլլագարակով, բայց՝շատ մեծ բավականություն ստացա, որ տեսա, թե ինչ մասշտաբի աշխատանք է կատարվում իմ եւ քո ծննդավայրում, էն քարերին ու սարերին էլ քո մասին պատմեցի ու եկա,,-ամփոփեց իմ զրուցակիցը, որ Ձորագէսին նվիրված բանաստեղծությամբ հիացրել է համացանցի օգտատերերին։

․․․Հա բա էդքան ահռելի վարկեր են եկել՝էլի չնորոգե՞ն․․․ապրեն շինարարները, փաստորեն,՝Ձորագէսում այն կարգի շինարարություն է, ինչ որ՝85 տարի առաջ, նոր հիմնադրման ժամանակ։Հուսանք, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհների եզրաքարերն էլ կփոխարինվեն բետոնե պատնեշներով, որովհետեւ հատկապես Փամբակի մոտակայքում, ոլորանների վրա վտանգավոր իրավիճակ է երթեւեկության համար, քանի որ ,,սովետի թվերի,, եզրաքարեր են այդտեղ։Ցավոք, այս ողջ շինարարության ընթացքում Հարավ-կովկասյան երկաթուղին այդպես էլ հաշվի չառավ բնակիչների բողոքները,որ հնչել են նաեւ հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ՝համացանցում հրապարակումներն առ այն, որ անհրաժեշտ  է վերագործարկել Գյումրի-Այրում երկաթուղին, որպեսզի ,,ձորերի ժողովուրդը,, բլոկադայի մեջ չհայտնվի ու ճանապարհային դժվարություններ չկրի։Իսկ առայժմ Վանաձոր-Ալավերդի մեկնողներն ստիպված են կրկնակի ճանապարհ անցնել՝երկաթուղու բացակայության պայմաններում։Էլ երկաթուղու դերը ո՞րն է, եթե այն ՀՀ շարքային քաղաքացուն չի ծառայելու․ որ միայն ամառային սեզոնին Քոբուլեթի ուղեւորություններ կազմակերպե՞ն ,,էլիտար,, խավի համար։Էն հանդերից Վանաձորի շուկա մոշ կամ հոն տանողներն էլ՝,,հեչ,, նրանք մենակ ընտրազանգված են։

Ի դեպ, մարզային կամ հանրապետական լրատվությամբ հազվադեպ է լուսաբանվում, թե ինչ ընթացքի մեջ է շինարարությունը, իսկ մարզային  հեռուստատեսությունն ավելի շատ լուսաբանում է նախընտրական քարոզարշավը։Ինչու՞։Փակ թեմա է՞ շինարարությունը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ 

вторник, 21 марта 2017 г.

Ո՞ւմ մեղքով զիջվեց 800հա տարածքը՝ապրիլյան դեպքերի ժամանակ

                  ՕՐՕ-ի վանաձորյան հանրահավաքի կապակցությամբ

Երեկ, Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի՝Վանաձորում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ դաշինքի մաս կազմող ,,Ժառանգության,, անդամ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Արցախից չի կարելի մաս հանձնել,դրանից կարելի էր բխեցնել, որ ՕՐՕ-ն դեմ է գրավյալ տարածքների փոխանակմանը։Չնայած եղանակը շատ ցուրտ էր, բայց ոչ այն աստիճանի, որ չհասկանայինք, որ ՕՐՕ-ն ոչ գրավյալը հանձնելուն է կողմ, ոչ՝չգրավյալը։Այսինքն՝արմատական դեմ են/։Ցավոք, Մարտիրոսյանի ելույթը չհնչեց վանաձորյան եթերով/։Բայց՝ելույթում ասվածը հակադիր էր դաշինքի բուկլետում գրվածին, որտեղ ասվում է․,,Խնդիրը պետք է կարգավորվի փոխզիջումների ճանապարհով՝ապահովելով արժանապատիվ խաղաղություն,,։Այսինքն այն, ինչ նաեւ պնդում են ,,Ելք,,-ում,  ,,Ազատ դեմոկրատներ,,-ում եւ անգամ ՝իշխող ,,Հանրապետականում,,։Հարց է ծագում․իսկ ու՞մ մեղքով Արցախի հարակից 800հա տարածքը զիջվեց թշնամուն՝1 տարի առաջ, ապրիլյան ցավալի դեպքերի ժամանակ,երբ ոչ միայն տարածքի կորուստ տեղի ունեցավ, այլեւ՝թշնամու կողմից տանջամահ արվեցին խաղաղ բնակիչներ։Արդյո՞ք դրա մեջ չկար նախկին ՊՆ-ի մեղքի բաժինը, ով ՕՐՕ-ի կազմի մեջ է, եւ եթե ոչ, ապա ու՞մ մեղքի բաժինը կա։

Նախկին ՊՆ Ս․Օհանյանն իր ելույթում խոստացավ արդարության վերականգնում եւ քաղաքացիների արժանապատվության վերադարձ։Բայց՝չմանրամասնեց, թե ճանապարհային ինչ քարտեզով պետք է հասնել արդարության/միայն ընդհանուր ձեվով խոսվում էր այդ առթիվ ամենօրյա աշխատանքի մասին/։Արդյո՞ք ,,արդարության վերականգնում,, ասելով նկատի չի առնվում իշխանության փոխարինումը՝մեկ այլ իշխանությամբ՝նախկին իշխանության կազմում աշխատած։Այդ մասին չկար հստակ ծրագիր՝նաեւ դաշինքի բուկլետում, այլ՝ միայն ՝հռչակագրային դրույթներ․,,Ձեվավորենք արդար դատական համակարգ։Վերացնենք երկիրը քայքայող կոռուպցիան,,։Իսկապես՝շատ գեղեցիկ խոսքեր են, բայց քանի-քանի նման եւ ավելի բոցաշունչ ելույթներ են հնչել վերջին 15 տարում՝այդ նույն հարթակից՝,,Արցախ,, պուրակից։

,,Զինվորի կյանքի եւ անվտանգության ապահովումը եւ միաժամանակ երկրի պաշտպանվածությունը դառնալու են ամենակարեոր խնդիրները՝մեր իշխանության օրակարգում,,․ինչպե՞ս հավատաս այս դրույթի անկեղծությանը, եթե նախկին ՊՆ-ի օրոք/ինչպես նաեւ՝նրանից հետո/բանակում պարբերաբար առեղծվածային մահեր են գրանցվում՝բռնության կամ ինքնասպանության վարկածներով։Առնվազն անմեղսունակ պետք է լինել հավատալու հռչակագրային խոստումների իրականացման հավանակությանը այն դեպքում, երբ չհավատալու հիմքեր կան ոչ վաղ անցյալի փաստերից ելնելով։Միակ դրույթը, որի հետ կարելի է միանաշանակ համաձայնվել, այն է՝որ անհրաժեշտ է իշխանափոխություն։Հուսանք, դաշինքի անդամները, երբ ասում են, որ այլեւս անհնար է ապրել այս չքավորության մեջ, իրենց նկատի չունեն, այլ՝երկրի հազարավոր քաղաքացիներին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ