ՕՐՕ-ի վանաձորյան հանրահավաքի կապակցությամբ
Երեկ, Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի՝Վանաձորում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ դաշինքի մաս կազմող ,,Ժառանգության,, անդամ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Արցախից չի կարելի մաս հանձնել,դրանից կարելի էր բխեցնել, որ ՕՐՕ-ն դեմ է գրավյալ տարածքների փոխանակմանը։Չնայած եղանակը շատ ցուրտ էր, բայց ոչ այն աստիճանի, որ չհասկանայինք, որ ՕՐՕ-ն ոչ գրավյալը հանձնելուն է կողմ, ոչ՝չգրավյալը։Այսինքն՝արմատական դեմ են/։Ցավոք, Մարտիրոսյանի ելույթը չհնչեց վանաձորյան եթերով/։Բայց՝ելույթում ասվածը հակադիր էր դաշինքի բուկլետում գրվածին, որտեղ ասվում է․,,Խնդիրը պետք է կարգավորվի փոխզիջումների ճանապարհով՝ապահովելով արժանապատիվ խաղաղություն,,։Այսինքն այն, ինչ նաեւ պնդում են ,,Ելք,,-ում, ,,Ազատ դեմոկրատներ,,-ում եւ անգամ ՝իշխող ,,Հանրապետականում,,։Հարց է ծագում․իսկ ու՞մ մեղքով Արցախի հարակից 800հա տարածքը զիջվեց թշնամուն՝1 տարի առաջ, ապրիլյան ցավալի դեպքերի ժամանակ,երբ ոչ միայն տարածքի կորուստ տեղի ունեցավ, այլեւ՝թշնամու կողմից տանջամահ արվեցին խաղաղ բնակիչներ։Արդյո՞ք դրա մեջ չկար նախկին ՊՆ-ի մեղքի բաժինը, ով ՕՐՕ-ի կազմի մեջ է, եւ եթե ոչ, ապա ու՞մ մեղքի բաժինը կա։
Նախկին ՊՆ Ս․Օհանյանն իր ելույթում խոստացավ արդարության վերականգնում եւ քաղաքացիների արժանապատվության վերադարձ։Բայց՝չմանրամասնեց, թե ճանապարհային ինչ քարտեզով պետք է հասնել արդարության/միայն ընդհանուր ձեվով խոսվում էր այդ առթիվ ամենօրյա աշխատանքի մասին/։Արդյո՞ք ,,արդարության վերականգնում,, ասելով նկատի չի առնվում իշխանության փոխարինումը՝մեկ այլ իշխանությամբ՝նախկին իշխանության կազմում աշխատած։Այդ մասին չկար հստակ ծրագիր՝նաեւ դաշինքի բուկլետում, այլ՝ միայն ՝հռչակագրային դրույթներ․,,Ձեվավորենք արդար դատական համակարգ։Վերացնենք երկիրը քայքայող կոռուպցիան,,։Իսկապես՝շատ գեղեցիկ խոսքեր են, բայց քանի-քանի նման եւ ավելի բոցաշունչ ելույթներ են հնչել վերջին 15 տարում՝այդ նույն հարթակից՝,,Արցախ,, պուրակից։
,,Զինվորի կյանքի եւ անվտանգության ապահովումը եւ միաժամանակ երկրի պաշտպանվածությունը դառնալու են ամենակարեոր խնդիրները՝մեր իշխանության օրակարգում,,․ինչպե՞ս հավատաս այս դրույթի անկեղծությանը, եթե նախկին ՊՆ-ի օրոք/ինչպես նաեւ՝նրանից հետո/բանակում պարբերաբար առեղծվածային մահեր են գրանցվում՝բռնության կամ ինքնասպանության վարկածներով։Առնվազն անմեղսունակ պետք է լինել հավատալու հռչակագրային խոստումների իրականացման հավանակությանը այն դեպքում, երբ չհավատալու հիմքեր կան ոչ վաղ անցյալի փաստերից ելնելով։Միակ դրույթը, որի հետ կարելի է միանաշանակ համաձայնվել, այն է՝որ անհրաժեշտ է իշխանափոխություն։Հուսանք, դաշինքի անդամները, երբ ասում են, որ այլեւս անհնար է ապրել այս չքավորության մեջ, իրենց նկատի չունեն, այլ՝երկրի հազարավոր քաղաքացիներին։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն