Երեկ Վանաձորի Բանյո վթարային շենքի /10/2 հասցեի/ բնակչուհի Ալվարդ Մարտիրոսյանը, ով անջրաչափ վարձ մուծող բաժանորդ է, հեռախոսազանգով զայրացած տեղեկացրեց, որ իր հաշվեհամարին 5400դրամ կայուն սակագին է եկել՝հունվար ամսվա համար/30 խ/մ անհասկանալի հաշվարկով, որ, ինչպես արդեն տեղեկացրել ենք ջրի վարձի թանկացման թեմայով նախորդ հրապարակման մեջ, որպես ,,նկարած թիվ,,՝հայտնվել է նաեւ անջրաչափ վարձ մուծող այլ բաժանորդների հաշվի համարներին/։,,Ես 30խ/մ ո՞րտեղից կարամ ծախսեմ, եթե անգամ բաղնիքը չեմ օգտագործում՝բաքի չաշխատելու պատճառով, ապրում եմ միայնակ, միայնակ ապրողը կարա՞ էդքան ջուր բանեցնի, էն էլ՝ձմեռ օրով․ոչ ցեխ ունեմ, ոչ մոյկա եմ աշխատեցնում,,-բողոքեց իմ զրուցակիցը, ով հակված էր հավատալ, որ վարչապետին խնդիրը հասցնելու դեպքում միգուցե կարգավորվի այն։Հուսանք, որ սույն հրապարակումն ինչ-որ մեկը կհասցնի վարչապետի ականջին ու կհուշի Հանրային ծառայություններ իրականացնող հանձնաժողովին հանձնարարել, պարզելու, թե ի՞նչ հիմքով է ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունը, առանց բաժանորդներին նախապես զգուշացնելու, միանգամից վերցրել ու առասպելական թվեր նկարել՝իբրեւ ,,կայուն ձրի վարձ,,՝անջրաչափ վարձ մուծող քաղաքացիների ջրի վարձի հաշվեհամարներին, ու որ որոշ քաղաքացիները հարկադրված են տարիներ շարունակ ջրի վարձ մուծել առանց ջրաչափի, քանի որ վթարային բնակարաններում են բնակվում։Եվ որ փոխանակ այս մարդկանց վարձերը/որ կայուն 1100թե 1080դրամ է՝անձաքանակով/, վերանայեն ու պակասեցնեն, 5 անգամ բարձրացնում են։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն