суббота, 6 мая 2017 г.

7 տարի շարունակ՝նույն աղետալի վիճակն ու կիսակառույցները

ժամանակ առ ժամանակ՝վանաձորյան հեռուստատեսությամբ որեւէ տարածքից դժգոհ բնակիչների բողոքն է հնչում․անբարեկարգ բակերի վերաբերյալ։Բայց՝Կ․Դեմիրճյան 26 եւ 28, Տերյան 2 շենքերի միջեւ գտնվող բակի երեխաների իրավունքների համար որեւէ բողոք չի հնչում։Իսկ այդտեղ՝2010թվից գցված մի կիսակառույցի իրեղեն-ապացույց վկայություններ են՝մետրանոց պատերով ու հարակից մի ահռելի փոսով, որի մեջ կարող են հայտնվել բակում խաղացող երեխաները/օրերս էլ ,,արյուննները եռացող,, պատանիներ էին մագլցել այդ նեղ, բայց՝բարձր պատերն  ի վեր, ինչը երբեմն պատահում է, երբ երեխաներն իրենց պարապությունը փորձում են լցնել պատերի վրա մագլցելով՝Մաուգլիի կարգավիճակում։Հիմա որ մեկնումեկը հայտնվի այդ մի քանի գազ խորությամբ փոսում՝ո՞վ է պատասխան տալու, նախկին քաղաքապետարանը՞, թե՞ ներկա։Իսկ այն, որ այս կիսակառույցը 7 տարի առաջ է գցվել, վկայում են պատմական արխիվները, եւ, մասնավորապես՝,,Զորավիգ,, թերթը, որին 7 տարի առաջ ահազանգել ենք․,,Վանաձորում արդեն ավանդույթ է դարձել․բակերը վերածվում են ավտոկայանատեղիների։Կ․Դեմիրյան 28 եւ Տերյան 2 շենքերի բակում, որտեղ խորհրդային տարիներին մարզահրապարակ էր, հերթական սապատակությունն է սկսվել՝գարաժախեղդ եղած տարածքում։Ավտոտնակներից 2-ը մի փոքր հեռու են տեղափոխվել/հայտնի չէ՝ժամանակավո՞ր, թե՞ հիմնական/, իսկ դրանց նախկին տեղում եռանդով հողափորման աշխատանքներ են տարվում, բետոնախառնիչն էլ վաղ առավոտից իր չարագուշակ ձայնով ոտքի է հանում շրջակայքի բնակիչներին։Ըստ տեղեկությունների, այդտեղ ավտոլվացման կետ է կառուցվում․այն դեպքում, երբ մի քանի շենք այն կողմ՝Դեմիրճյան 18-ում արդեն իսկ ավտոլվացման կետ կա։,,Առավոտից ծուխը կապած, դռդռոցը գցած՝ականջներս տանում են։Ծուխը հասնում է մինչեւ բնակարաններ, ծխից քիչ է մնում խեղդվենք։Ասացի՝էդ ի՞նչ մեքենա է, ու՞մն է, էդ ի՞նչ են անում, ասացին՝էդ տարածքի տիրոջն է, տարածքն առել է, ինչ կուզի՝կանի,,-պատմում է մոսկվաբնակ մի վանաձորցի՝հարակից շենքից, որին զայրացրել էր ոչ միայն այդ երեւույթը, այլեւ, առհասարակ Հայաստանում տեղի ունեցող այլեւայլ ապօրինություններ․,,Անտեր վիճակ է,ով ինչ ուզում՝անում է,,։/Մեջբերում՝2010թվի ,,Զորավիգ,, թերթի օգոստոսի 9-ի համարում լուսյ տեսած,Նախ կառուցում են, հետո՝օրինականացնում,,հոդվածից/։Վերոնշյալ հրապարակումից հետո աշխատանքները դադարեցին, իսկ կիսակառույցն՝իր ահռելի փոսով, որ գցվել է հիմքերի համար,այդպես էլ մնաց մինչ օրս, երեխաների համար ռեալ վտանգ հանդիսանալով։Եթե կիսակառույցի ,,տարիքը,, հայտնի է,ապա նույն վայրում գտնվող ու ժանգոտած վերամբարձ կռունկի տարիքն անհայտ է․աչքաչափով՝երեւի թե 1990-ականների կեսերից  է այդտեղ կայանած․ու այն նույնպես երեխաների համար վտանգ է ներկայացնում, քանի որ ,,արյունը եռացող,, պատանիները դրա վրա էլ են բարձրանում։Իսկ հարակից մեծ փոս՝մի քանի մետր խորությամբ ու լայնությամբ, արդեն վեր է ածվել աղբավայրի ու կատուներիու շների ,,ապօրինի,, հանգրվանի։Մի՞թե 7 տարվա ընթացքում/երբ 2 ՏԻՄ ընտրություն է անցել/որեւէ պաշտոնյա այս հատվածով չի անցել․առնվազն՝թաղումների ժամանակ։հետո էլ ասում են՝,,Բակերը բարեկարգում ենք,,։

․․․Ի դեպ, օրերս էլ հարակից Տերյան 4 եւ 6 բակերի մի բնակիչ դժգոհեց, որ իրենց բակում առկա երբեմնի ,,օբյեկտներն,, ու ավտոտնակները երեխաների խաղալու իրավունքները ոտնահարում են։,,10-15 տարի առաջ տնակի տերերը գնացել են Բելգիա կամ Ամերիկա՝նրանց տնակները մնում են, ,,բուդկի,, տերը 10 տարի առաջ է մահացել՝,,բուդկեն,, մինչեւ հիմա մնում է․․․,,-դժգոհեց իմ զրուցակիցը։Հարցիս, թե արդյոք չի՞ դիմել որեւէ պատկան մարմնի, ասաց․,,Էնքան եմ դիմել․․․Ասում են՝դե սեփականաշնորհված է , չենք կարող ձեռք տանք․․․Մի քիչ էլ որ բողոքում ես՝արդեն վատամարդ ես դառնում ու ,,կլյաուզնիկ,, դառնում․․․մեր քաղաքի ժողովուրդը չի սիրում իր իրավունքների համար բողոքի, հլա տես թե Երեւանում ինչեր են անում․․․,,։Նա միաժամանակ դժգոհեց Կ․Դեմիրճյան փողոցի վրա ծառերի անմարդկային ,,քաչալացումից,,՝,,էտ,, անվան տակ ձմեռնամուտին արված։

Հարկ է նկատել, որ վերոնշյալ բակերում աղբարկղի բացակայությունն էլ նպաստում է, որ բնակիչների մի մասն աղբը լցնի մայթերին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն