,,Կանալիզացիոն,, ծառատնկումներ՝Վանաձորում
-------------------------------------------------------------
Այն բանից հետո, երբ ֆեյսբուքում մայիսի 2-ին ահազանգեցինք, անդամների ամենամեծ լսարան ունեցող խմբում/ինչպես նաեւ մի քանի այլ խմբերում/ էլ տեղադրեցինք տեղեկատվություն՝,,Կանալիզացիայի ծառ,, են աճեցնում,, վերնագրով, որում հիշեցումով ահազանգել էինք, որ Վանաձորի Տերյան-Լազյան խաչմերուկից մի քանի քայլ ներքեւ՝բաց դիտահորի առկայություն կա, որի մեջ թուփ են տնկել, կողքն էլ՝քարեր տեղադրել/մինչ այդ էլ ահազանգել էինք, որ 4 օր շարունակ՝փողոցի կենտրոնում բաց դիտահոր կա՝մեջը ձող տնկած, կողքն էլ՝քար, ու մատնանշել դրա վտանգավոր հետեւանքները թե մեքենաների, թե դպրոցից տուն դարձող երեխաների համար/, երեկ, մարզային հեռուստաալիքը ,,հայ-հավարին,, հասավ ու նկարահանեց թե դիտահորը, եւ թե բնակիչներից մեկի բողոքը՝համապատասխան մարմինների անուշադրության մասին։Երեկ, օրվա առաջին կեսին արդեն այդտեղ շինարարական շփթփոց էր, օրվա երկրորդ կեսին արդեն փոսը փակված էր/թե որ երկար դիմանա, քանի որ ֆեյսբուքյան առաջին ահազանգից հետո մի քանի ժամով թե կես օրով փակվել էր, այնուհետ՝բացվել/, իսկ երրորդ կեսին արդեն՝ քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը, հեռուստատեսության ներկայացուցչի հարցմանն ի պատասխան՝ հավաստում էր, որ խնդրին տեղյակ են , բայց՝ոչ թե դիտահոր է բաց, այլ՝փոսագոյացություն/ավելի վատ, սա նշանակում է, որ պատասխանատվությունն ընկնում է ոչ թե ջրմուղի վրա, այլ՝քաղաքապետարանի/։
․․․Մայիսի 4-ի դրությամբ՝արդեն փոսը լցոնված էր խճով, ինչն , անշուշտ, հարցի արմատական լուծում համարել չի կարելի։Փաստորեն, Վանաձորում արդեն որ փողոցում բաց դիտահոր կամ փոսագոյացություն լինի, պետք է մեջը ծառ տնկեն, որ ուշադրություն հրավիրվի․երեւի սա եւ Վանաձորի ,,Նոր էջի,, մի առանձնահատկությունն է։
․․․Հետաքրքիր է, իսկ ո՞րն է ավագանու անդամների դերը, եթե ֆեյսբուքում են ահազանգվում նման խնդիրները, մինչդեռ ավագանու անդամները, կարծում եմ, պարտավոր են շրջել քաղաքում եւ տեսնել, թե որտեղ բաց դիտահորի առկայություն կա, որտեղ են կոյուղաջրեր կամ ձկնաջրեր հոսում, որտեղ են օրը ցերեկով փողոցի լույսերն անտեղի վառվում՝համայնքի բյուջեին վնաս հասցնելով, որտեղ է աղբը դեզ դրած վիճակում․․․չէր խանգարի, եթե կոմունալի աշխատողներն էլ երբեմն գոնե շրջայցեր կատարեին․մանավանդ, որ Վանաձորի 6 ամսվա քաղաքապետ թե պաշտոնակատար՝Մամիկոն Ասլանյանն ընտրություններից առաջ հավաստում էր, որ պետք է ,,կաբինետային քաղաքականությունը փոխվի,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն