суббота, 29 июля 2017 г.

Հայաստանի էդքա՜ն մինուսների կողքին մի պլյուս էլ չեն ուզում տեսնե՞ն մաղձից կուրացածները

Պանիկովսկին ոնց էր հանկարծ բուռն պոռթկումով հարձակվում Օստապ Բենդերի վրա/ովքեր դիտել են ,,Ոսկե հորթը,, սովետական ֆիլմը՝կհիշեն/ ու բղավում․,,տո դու ով ես է՜․․․,,։Այ էս կարգի 2 հարձակման ենթարկվեցի ֆեյսբուքով՝վերջին 2 օրում։Մի հարձակվողը հայաստանցի տղամարդ/օրվա բարլուսը ֆեյսբուքում քֆուրով սկսող/,  հանկարծ որոշել էր ինձ մեղադրել ,,իշխանամետության,, մեջ/երբ որ ալամ-աշխարհն ու ֆեյսբուքը հեղեղված է իմ եւ իմ ընտանիքին հալածելու 17-ամյա պատմության մասին փաստագրական նյութերով/,մյուսը՝,,կնիկ,,․էն էլ՝սփյուռքահայ ու լավ կատաղած․կատարը ցից՝կռվի պատրաստ ու ահավոր մաղձոտ՝հայաստանյան ամեն մի փոքրիկ դրականի հանդեպ։Մեկի հարձակումը քշում ես, հաջորդ օրը տեսնում ես մի մութ անկյունից մի ուրիշ Պանիկովսկի հայտնվեց ու բառացիորեն՝Պանիկովսկու նման ասում է՝,,դու ով ես,,/զայրույթի պատճառն էլ ի՞նչ․թե ինչու եմ ֆեյսբուքում որպես ուրախ լուր՝զետեղել Վանաձոր-Բագրատաշեն մայրուղու վրա վերջապես ավարտին հասցղող դարի շինարարության, աղետալի վիճակում գտնվող կամրջի փոխարեն նորը կառուցելու մասին/։Բա չասե՞ս՝բա դու՞ ով ես, այ ինքնահավան-ինքնագոհ, կատարդ աքլորի պես ցցած, ես հլա՝6 տարվա ֆեսյբուքյան ակտիվիստ եմ, 22 տարվա անխոնջ լրագրող, գիր ու գրականության մշակ, ժողովրդի մունետիկ, որ իր թշվառ երկրի ցավն իր ցավն էլ է համարում՝տիրոջ իրավունքով ու հաջողությունն ՝իր հաջողությունը, քանի որ դրա մեջ ամենայն իրավունքով իր լուման էլ է տեսնում, իր լրագրողական պայքարի արդյունքը, որ ձեզ եւ ձեր նմանների համար երեւի շա՜տ անհասկանալի է, քանի որ ձեզ համար պաշտամունքը, փաստորեն․․․․ուտելիքն է, քանի որ շատ պարզ, բայց՝ցինիկորեն գրել եք ձեր լատինատառ քոմենթում,,․Ժողովուրդը թող էդ կամուրջը ուտի՝կշտանա,,։Եվ դեռ ,,ցինիզմի,, մեջ ինձ է մեղադրում այդ ստահակուհին, այ թե որն է արմանք-զարմանքը։Հայաստանի տառապյալ ժողովրդի համար մխիթարություն համարվող դրականի համար չես ուրախանում՝ջհանդամը, դեռ մի բան էլ ուրախացողներին ձեռ ես առնու՞մ։/,,Յանի,,՝Հայաստանում մնացել է մենակ ուտելիքը կուլտ սարքած մասսա՞, հա՞, դա ես ուզում ասե՞լ, այ սփյուռքի ամոթանք ու պախարակիչ։Համենայն դեպս, Հայաստանի ժողովուրդը սեղանի առաջ ուտելիքը չի շարում ու շուրջբոլորով հետը չեն նկարվում ու գցում ինտերնետ․ինչպես որ երբեմն կամ հաճախ կարելի է տեսնել արտերկրի հայերի նկարներում/փոխանակ տեսարժան վայրերի, հուշարձանների կամ կոթողների մոտ նկարվեն՝ուտելիքի շուրջ են ,,համախմբված,, նկարվում․ցավոք/։եթե Հայաստանի պատմությանը կինոներից կամ գրքերից գոնե փոքր-ինչ տեղյակ լինեիր/ասա որտեղից/, գոնե կիմանայիր, թե հայերի համար ինչ կաեւոր ու սուրբ գործ է եղել կամրջի կառուցումը, ու կամուրջ կառուցող վարպետները,նախքան կամուրջը փորձարկելը, իրենց ընտանիքի անդամներին շարել են կամրջի տակ, որից հետո նոր՝ֆայտոնն անցել է կամրջի վրայով,գլխով ու ընտանիքով պատասխանատու են եղել կամրջի ամրության համար։Եթե էդ կամուրջը՝Ձորագետավանում գտնվող, շարունակեր եւս 1 տարի այդ աղետալի վիճակով ծառայել, ապա հետեւանքներն ավելի վատ կարող էին լինել, քան՝մինչ օրս եղել են, ու կարող է մի օր դու կամ հարազատներիցդ որեւէ մեկն ուզենար գալ միջազգային տուրիզմի կենտրոն համարվող Ձորագետավանի հյուրանոցում հանգրվանել, բայց չհասներ հյուրանոց, ու դու՜զ հայտնվեր գետում կամ մոտակա գերեզմանոցում։,,Էգուց-էլօր որ հանկարծ կռիվ էլավ, տանկը դետը կարալ չտի անցկենա,,-քանիցս ասում էր ավանի հնագույն բնակիչներից մեկը՝դժգոհելով մայրուղու վրա գտնվող կամրջի վիճակից։Ի վերջո չի կարելի այդքան չկամ լինել ու միմիայն վատը տեսնել։Նման վերաբերմունքը հարիր է միայն թշնամում՝արտաքին եւ ներքին։Երեւի թե տիկինը շա՜տ գոհ կլիներ, եթե էլի մի քանի տարի կամուրջը չնորոգվեր ու ես էլ շարունակեի անվերջ ահազանգել այդ մասին,ու ինքն էլ չարախնդար, որ Հայաստանում ամեն ինչ վատ է, շատ վատ է, անգամ մի կամուրջ չեն նորոգում․․․լավ էդքան մինուսների կողքին մի պլյուս էլ չեն ուզում տեսնե՞լ մաղձից կուրացածները․․․ Հասկացողին՝ մին, չհասկացողին՝ հազար ու մին․հազիվ թե սփյուռքահայ երիտասարդ լեդին երբեւէ իր մաշկի վրա զգացած լինի այն, ինչ իրենց մաշկի վրա զգում էին Ձորագետավանի քարուքանդ եղած կամրջի մոտ Վանաձոր-Ալավերդի միկրոավտոբուսից կամ հնամաշ Պազիկից իջած լոռեցիները, երբ ճաղերը թափված ու գետինը ծակվող կամրջով վազելով անցնում էին, որ հանկարծ որեւէ հանդիպակաց կամ ետեւից եկող մեքենայի չբախվեն, ու դրա հետեանքով ուղիղ գետում չհայտնվեն կամ շպրտվեն գերեզմանատուն/քանիցս մեքենաներ են գլորվել գետը՝կամրջի աղետալի վիճակի պատճառով/։Կամ հազիվ թե զգացած լինի այն, ինչ զգում էին Թումանյան կայարանից երկաթուղու ռելսերով մեկ տարի շարունակ դպրոց հաճախող երեխաներն ու ուսուցիչները, որոնց բողոքներին Հարավ-կովկասյան երկաթուղին այդպես էլ ուշադրություն չդարձրեց ու չգործարկեց Գյումրի-Այրում գնացքը։Ու հիմա, որ ավտոճանապարհն էլ արդեն բացվում է, նոր կամրջի կառուցումն էլ ավարտին է հասցվել, չգրե՞նք, որ մի դրական բան եղավ։Այ քեզ տարօրինակ դատողությու՜ն, որ առաջնորդվում է ինչքան վատ, այնքան՝լավ տրամաբանությամբ։Էդ շինարարության շնորհիվ՝մի քանի հարյուր մարդ մի տարի ապահովված էր աշխատանքով, էդ մի քանի հարյուրը կարող էր Ռուսաստան խոպան գնալ՝մնաց Հայաստանում, անգամ՝մայրաքաղաքից էին շինարարներ եկել, տներ վարձել ավանում, էդ վարձու տների շնորհիվ էլ էլի մի քանի ընտանիք մի առժամանակ յոլա գնաց ու դեռ կգնա՝քանի դեռ շինարարությունը ավարտին չի հասցվել, նոր ընտանիքներ ծնվեցին մի քանի ընտանիքներում․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր


суббота, 15 июля 2017 г.

ՄԻՊ գրասենյակը՝,,Վեոլիայի,, շահերի պաշտպա՞ն

Սա ամենաիսկական սոցիալ-տնտեսական ահաբեկչություն է՝ՀՀ շարքային քաղաքացու նկատմամբ։Ինչպես արդեն իսկ ահազանգել ենք Բաց նամակով թե ՀՀ վարչապետին, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունը, այս տարվա հունվարից, ստանձնելով Հայաստանում ամբողջ ջրային տնտեության շահագործման իրավունքը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ ,,դավադիր,, համաձայնությամբ, առանց որեւէ հանրային քննարկման՝ջրի սակագինը նախկին 1100դրամ անձաքանակ հաշվարկից/որ արդեն իսկ պատկառելի թիվ է՝ՀՀ քաղաքացու համար/, դարձրել է ․․․5400դրամ՝անջրաչափ բաժանորդների համար։Ու այդ առթիվ ՝ՀՀ անջրաչափ բաժանորդների շահերը ներկայացնող Բաց նամակի առնչությամբ, որ տեղադրել ենք բլոգում եւ տարածել համացանցում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից պատճառաբանում են,թե նրանք, ովքեր գտնում են, որ այդքան ջուր չեն կարող ծախսել, թող դիմեն ջրմուղ՝ջրաչափ տեղադրելու խնդրանքով/փաստորեն, մինչ օրս ,,գլխի չէինք ընկել,,՝որ ,,կարելի,, է ջրաչափ տեղադրել, ու մեզ հուշում են այդ մասին՝մեծահոգաբար/։Բա հենց ամբողջ խնդիրն ու բաց նամակ գրելու իմաստն էլ այն է, որ ջրաչափի տեղադրումը որոշ դեպքերում, որոշ բնակարաններում անհնար է ու ռիսկային, ու հենց այդ հանգամանքն էլ շահարկելով՝,,Վեոլիան,, որոշել է էլ ավելի մեծացնել անջրաչափ բաժանորդների սոցիալական բեռն ու բարձրացնել ջրի սակագինը, ու այդ մասին պարզ, մատչելի ձեւով արդեն քանի ամիս է՝հա գրում ու ահազանգում ենք համացանցում, տարածում ֆեյսբուքյան խմբերում․․․/Մասնավորապես՝,,Ջրի վա՞րձ, թե՞ միայնակության հարկ,,   ,Բյուջեի ճեղքվածքը որոշել են անջրաչափ բաժանորդների հաշվին փակել,,   ,,Նախ ջրի վարձը սուսուփուս բարձրացնում են, հետո ստիպում ,,ղազագիր,, ստորագրել,,  ,,Որքա՞ն կարելի է կեղեքել ՀՀ քաղաքացուն եւ մղել անկանխատեսելի գործողությունների,,՝բլոգային եւ ֆեյսբուքային նյութեր/։

Առհասարակ, որքանո՞վ է խելքին մոտ այն հաշվարկը, ըստ որի ջրաչափ չունեցող, շենքում բնակվող բաժանորդը կարող է 5400դրամի ջուր սպառել․առավել եւս, երբ բնակարանի սանհանգույցի տեխնիկական ոչ բավարար վիճակն  անգամ հնարավորություն չի կարող տալ ոչ միայն ջրաչափ տեղադրել, այլեւ՝գազամատակարարումը վերականգնել կամ ջրատաքացուցիչ օգտագործել, ինչը ֆինանսական լրացուցիչ ահռելի ծախսեր է պահանջում, տեխնիկական վերազինում ու վերակառուցում։Հազիվ թե ,,Վեոլիան,, տեղյակ չլինի, որ ջրաչափ չտեղադրած բաժանորդները ,,էլիտար,, բաժանորդների թվին չեն պատկանում ու ոչ նախարար են, ոչ պատգամավոր, որոնց, միգուցե, կարելի էր պարտադրել ջրաչափ չունենալու պարագայում 5400դրամ ամսական վարձ մուծել։Եվ, այդուհանդերձ՝մերօրյա նեոգաղութարարը որոշել է հենց այդ արեւմտյան հաշվարկը կիրառել ՀՀ շարքային քաղաքացիների նկատմամբ։Իսկ միգուցե պատճառները քաղաքակա՞ն են․,,Վեոլիան,, ՀՀ կառավարողների գործուն միջամտությամբ որոշել է այդ կերպ պատժել՝հասարակության ընդդիմադիր շերտերին՝պարզելով, որ անջրաչափ բաժանորդների թվում կան նաեւ քաղաքացիական ակտիվ կեցվածք ունեցող մտավորականներ։Ամեն դեպքում՝ՄԻՊ գրասենյակում կամ Բաց նամակի իմաստը չեն հասկացել՝լրիվ չկարդալով կամ չխորանալով/որ քիչ հավանական է/,կամ՝,,Վեոլիայի,, շահերի պաշտպանի կամ մամուլի խոսնակի դերն են ստանձնել, քանի որ ,,Վեոլիայի,, շահը, միգուցե, բխում է ՀՀ կառավորղների շահերից․ու դա՝ավելի հավանական է։Եվ սա՝այն դեպքում, երբ ,,Վեոլիայի,, դեմ բազմաթիվ բողոքներով ամեն օր հեղեղված է հեռուստաեթերը, եւ որպես դրա դեմ ,,առնելու,, միջոց՝,,Վեոլիան,, մի քանի ,,հատընտիր,, ԶԼՄ-ներում պարբերաբար իր գովքն է տանում՝տպագիր եւ առցանց․բացթողումներից չեն խոսում, ,,ձեռքբերումները,, թմբկահարում են։Այսպիսով, ոգեւորված ջրի սակագինն անջրաչափ բաժանորդների հաշվին ռեկորդային բարձրացնելու եւ բյուջեն սոցիալապես խոցելի խմբերի հաշվին ՀԾԿՀ-ի ,,դաբրոյով,, լցնելու հանդեպ կառավարողների/այսուհետ նաեւ՝Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի/ չեզոք-կրավորական կեցվածքով, ,,Վեոլիան,, շարունակում է ուղտի համառությամբ ամեն ամիս 5400դրամ սակագին գրանցել անջրաչափ բաժանորդների հաշվեհամարներին․թերեւս նպատակադրված՝ վերջնականապես ոչնչացնել նրանց սոցիալապես ու , միգուցե նաեւ զրկել բնակարաններից՝,,գույք՝ջրի պարտքի դիմաց,, ծրագրով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր