суббота, 29 июля 2017 г.

Հայաստանի էդքա՜ն մինուսների կողքին մի պլյուս էլ չեն ուզում տեսնե՞ն մաղձից կուրացածները

Պանիկովսկին ոնց էր հանկարծ բուռն պոռթկումով հարձակվում Օստապ Բենդերի վրա/ովքեր դիտել են ,,Ոսկե հորթը,, սովետական ֆիլմը՝կհիշեն/ ու բղավում․,,տո դու ով ես է՜․․․,,։Այ էս կարգի 2 հարձակման ենթարկվեցի ֆեյսբուքով՝վերջին 2 օրում։Մի հարձակվողը հայաստանցի տղամարդ/օրվա բարլուսը ֆեյսբուքում քֆուրով սկսող/,  հանկարծ որոշել էր ինձ մեղադրել ,,իշխանամետության,, մեջ/երբ որ ալամ-աշխարհն ու ֆեյսբուքը հեղեղված է իմ եւ իմ ընտանիքին հալածելու 17-ամյա պատմության մասին փաստագրական նյութերով/,մյուսը՝,,կնիկ,,․էն էլ՝սփյուռքահայ ու լավ կատաղած․կատարը ցից՝կռվի պատրաստ ու ահավոր մաղձոտ՝հայաստանյան ամեն մի փոքրիկ դրականի հանդեպ։Մեկի հարձակումը քշում ես, հաջորդ օրը տեսնում ես մի մութ անկյունից մի ուրիշ Պանիկովսկի հայտնվեց ու բառացիորեն՝Պանիկովսկու նման ասում է՝,,դու ով ես,,/զայրույթի պատճառն էլ ի՞նչ․թե ինչու եմ ֆեյսբուքում որպես ուրախ լուր՝զետեղել Վանաձոր-Բագրատաշեն մայրուղու վրա վերջապես ավարտին հասցղող դարի շինարարության, աղետալի վիճակում գտնվող կամրջի փոխարեն նորը կառուցելու մասին/։Բա չասե՞ս՝բա դու՞ ով ես, այ ինքնահավան-ինքնագոհ, կատարդ աքլորի պես ցցած, ես հլա՝6 տարվա ֆեսյբուքյան ակտիվիստ եմ, 22 տարվա անխոնջ լրագրող, գիր ու գրականության մշակ, ժողովրդի մունետիկ, որ իր թշվառ երկրի ցավն իր ցավն էլ է համարում՝տիրոջ իրավունքով ու հաջողությունն ՝իր հաջողությունը, քանի որ դրա մեջ ամենայն իրավունքով իր լուման էլ է տեսնում, իր լրագրողական պայքարի արդյունքը, որ ձեզ եւ ձեր նմանների համար երեւի շա՜տ անհասկանալի է, քանի որ ձեզ համար պաշտամունքը, փաստորեն․․․․ուտելիքն է, քանի որ շատ պարզ, բայց՝ցինիկորեն գրել եք ձեր լատինատառ քոմենթում,,․Ժողովուրդը թող էդ կամուրջը ուտի՝կշտանա,,։Եվ դեռ ,,ցինիզմի,, մեջ ինձ է մեղադրում այդ ստահակուհին, այ թե որն է արմանք-զարմանքը։Հայաստանի տառապյալ ժողովրդի համար մխիթարություն համարվող դրականի համար չես ուրախանում՝ջհանդամը, դեռ մի բան էլ ուրախացողներին ձեռ ես առնու՞մ։/,,Յանի,,՝Հայաստանում մնացել է մենակ ուտելիքը կուլտ սարքած մասսա՞, հա՞, դա ես ուզում ասե՞լ, այ սփյուռքի ամոթանք ու պախարակիչ։Համենայն դեպս, Հայաստանի ժողովուրդը սեղանի առաջ ուտելիքը չի շարում ու շուրջբոլորով հետը չեն նկարվում ու գցում ինտերնետ․ինչպես որ երբեմն կամ հաճախ կարելի է տեսնել արտերկրի հայերի նկարներում/փոխանակ տեսարժան վայրերի, հուշարձանների կամ կոթողների մոտ նկարվեն՝ուտելիքի շուրջ են ,,համախմբված,, նկարվում․ցավոք/։եթե Հայաստանի պատմությանը կինոներից կամ գրքերից գոնե փոքր-ինչ տեղյակ լինեիր/ասա որտեղից/, գոնե կիմանայիր, թե հայերի համար ինչ կաեւոր ու սուրբ գործ է եղել կամրջի կառուցումը, ու կամուրջ կառուցող վարպետները,նախքան կամուրջը փորձարկելը, իրենց ընտանիքի անդամներին շարել են կամրջի տակ, որից հետո նոր՝ֆայտոնն անցել է կամրջի վրայով,գլխով ու ընտանիքով պատասխանատու են եղել կամրջի ամրության համար։Եթե էդ կամուրջը՝Ձորագետավանում գտնվող, շարունակեր եւս 1 տարի այդ աղետալի վիճակով ծառայել, ապա հետեւանքներն ավելի վատ կարող էին լինել, քան՝մինչ օրս եղել են, ու կարող է մի օր դու կամ հարազատներիցդ որեւէ մեկն ուզենար գալ միջազգային տուրիզմի կենտրոն համարվող Ձորագետավանի հյուրանոցում հանգրվանել, բայց չհասներ հյուրանոց, ու դու՜զ հայտնվեր գետում կամ մոտակա գերեզմանոցում։,,Էգուց-էլօր որ հանկարծ կռիվ էլավ, տանկը դետը կարալ չտի անցկենա,,-քանիցս ասում էր ավանի հնագույն բնակիչներից մեկը՝դժգոհելով մայրուղու վրա գտնվող կամրջի վիճակից։Ի վերջո չի կարելի այդքան չկամ լինել ու միմիայն վատը տեսնել։Նման վերաբերմունքը հարիր է միայն թշնամում՝արտաքին եւ ներքին։Երեւի թե տիկինը շա՜տ գոհ կլիներ, եթե էլի մի քանի տարի կամուրջը չնորոգվեր ու ես էլ շարունակեի անվերջ ահազանգել այդ մասին,ու ինքն էլ չարախնդար, որ Հայաստանում ամեն ինչ վատ է, շատ վատ է, անգամ մի կամուրջ չեն նորոգում․․․լավ էդքան մինուսների կողքին մի պլյուս էլ չեն ուզում տեսնե՞լ մաղձից կուրացածները․․․ Հասկացողին՝ մին, չհասկացողին՝ հազար ու մին․հազիվ թե սփյուռքահայ երիտասարդ լեդին երբեւէ իր մաշկի վրա զգացած լինի այն, ինչ իրենց մաշկի վրա զգում էին Ձորագետավանի քարուքանդ եղած կամրջի մոտ Վանաձոր-Ալավերդի միկրոավտոբուսից կամ հնամաշ Պազիկից իջած լոռեցիները, երբ ճաղերը թափված ու գետինը ծակվող կամրջով վազելով անցնում էին, որ հանկարծ որեւէ հանդիպակաց կամ ետեւից եկող մեքենայի չբախվեն, ու դրա հետեանքով ուղիղ գետում չհայտնվեն կամ շպրտվեն գերեզմանատուն/քանիցս մեքենաներ են գլորվել գետը՝կամրջի աղետալի վիճակի պատճառով/։Կամ հազիվ թե զգացած լինի այն, ինչ զգում էին Թումանյան կայարանից երկաթուղու ռելսերով մեկ տարի շարունակ դպրոց հաճախող երեխաներն ու ուսուցիչները, որոնց բողոքներին Հարավ-կովկասյան երկաթուղին այդպես էլ ուշադրություն չդարձրեց ու չգործարկեց Գյումրի-Այրում գնացքը։Ու հիմա, որ ավտոճանապարհն էլ արդեն բացվում է, նոր կամրջի կառուցումն էլ ավարտին է հասցվել, չգրե՞նք, որ մի դրական բան եղավ։Այ քեզ տարօրինակ դատողությու՜ն, որ առաջնորդվում է ինչքան վատ, այնքան՝լավ տրամաբանությամբ։Էդ շինարարության շնորհիվ՝մի քանի հարյուր մարդ մի տարի ապահովված էր աշխատանքով, էդ մի քանի հարյուրը կարող էր Ռուսաստան խոպան գնալ՝մնաց Հայաստանում, անգամ՝մայրաքաղաքից էին շինարարներ եկել, տներ վարձել ավանում, էդ վարձու տների շնորհիվ էլ էլի մի քանի ընտանիք մի առժամանակ յոլա գնաց ու դեռ կգնա՝քանի դեռ շինարարությունը ավարտին չի հասցվել, նոր ընտանիքներ ծնվեցին մի քանի ընտանիքներում․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն