Սա ամենաիսկական սոցիալ-տնտեսական ահաբեկչություն է՝ՀՀ շարքային քաղաքացու նկատմամբ։Ինչպես արդեն իսկ ահազանգել ենք Բաց նամակով թե ՀՀ վարչապետին, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունը, այս տարվա հունվարից, ստանձնելով Հայաստանում ամբողջ ջրային տնտեության շահագործման իրավունքը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ ,,դավադիր,, համաձայնությամբ, առանց որեւէ հանրային քննարկման՝ջրի սակագինը նախկին 1100դրամ անձաքանակ հաշվարկից/որ արդեն իսկ պատկառելի թիվ է՝ՀՀ քաղաքացու համար/, դարձրել է ․․․5400դրամ՝անջրաչափ բաժանորդների համար։Ու այդ առթիվ ՝ՀՀ անջրաչափ բաժանորդների շահերը ներկայացնող Բաց նամակի առնչությամբ, որ տեղադրել ենք բլոգում եւ տարածել համացանցում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից պատճառաբանում են,թե նրանք, ովքեր գտնում են, որ այդքան ջուր չեն կարող ծախսել, թող դիմեն ջրմուղ՝ջրաչափ տեղադրելու խնդրանքով/փաստորեն, մինչ օրս ,,գլխի չէինք ընկել,,՝որ ,,կարելի,, է ջրաչափ տեղադրել, ու մեզ հուշում են այդ մասին՝մեծահոգաբար/։Բա հենց ամբողջ խնդիրն ու բաց նամակ գրելու իմաստն էլ այն է, որ ջրաչափի տեղադրումը որոշ դեպքերում, որոշ բնակարաններում անհնար է ու ռիսկային, ու հենց այդ հանգամանքն էլ շահարկելով՝,,Վեոլիան,, որոշել է էլ ավելի մեծացնել անջրաչափ բաժանորդների սոցիալական բեռն ու բարձրացնել ջրի սակագինը, ու այդ մասին պարզ, մատչելի ձեւով արդեն քանի ամիս է՝հա գրում ու ահազանգում ենք համացանցում, տարածում ֆեյսբուքյան խմբերում․․․/Մասնավորապես՝,,Ջրի վա՞րձ, թե՞ միայնակության հարկ,, ,Բյուջեի ճեղքվածքը որոշել են անջրաչափ բաժանորդների հաշվին փակել,, ,,Նախ ջրի վարձը սուսուփուս բարձրացնում են, հետո ստիպում ,,ղազագիր,, ստորագրել,, ,,Որքա՞ն կարելի է կեղեքել ՀՀ քաղաքացուն եւ մղել անկանխատեսելի գործողությունների,,՝բլոգային եւ ֆեյսբուքային նյութեր/։
Առհասարակ, որքանո՞վ է խելքին մոտ այն հաշվարկը, ըստ որի ջրաչափ չունեցող, շենքում բնակվող բաժանորդը կարող է 5400դրամի ջուր սպառել․առավել եւս, երբ բնակարանի սանհանգույցի տեխնիկական ոչ բավարար վիճակն անգամ հնարավորություն չի կարող տալ ոչ միայն ջրաչափ տեղադրել, այլեւ՝գազամատակարարումը վերականգնել կամ ջրատաքացուցիչ օգտագործել, ինչը ֆինանսական լրացուցիչ ահռելի ծախսեր է պահանջում, տեխնիկական վերազինում ու վերակառուցում։Հազիվ թե ,,Վեոլիան,, տեղյակ չլինի, որ ջրաչափ չտեղադրած բաժանորդները ,,էլիտար,, բաժանորդների թվին չեն պատկանում ու ոչ նախարար են, ոչ պատգամավոր, որոնց, միգուցե, կարելի էր պարտադրել ջրաչափ չունենալու պարագայում 5400դրամ ամսական վարձ մուծել։Եվ, այդուհանդերձ՝մերօրյա նեոգաղութարարը որոշել է հենց այդ արեւմտյան հաշվարկը կիրառել ՀՀ շարքային քաղաքացիների նկատմամբ։Իսկ միգուցե պատճառները քաղաքակա՞ն են․,,Վեոլիան,, ՀՀ կառավարողների գործուն միջամտությամբ որոշել է այդ կերպ պատժել՝հասարակության ընդդիմադիր շերտերին՝պարզելով, որ անջրաչափ բաժանորդների թվում կան նաեւ քաղաքացիական ակտիվ կեցվածք ունեցող մտավորականներ։Ամեն դեպքում՝ՄԻՊ գրասենյակում կամ Բաց նամակի իմաստը չեն հասկացել՝լրիվ չկարդալով կամ չխորանալով/որ քիչ հավանական է/,կամ՝,,Վեոլիայի,, շահերի պաշտպանի կամ մամուլի խոսնակի դերն են ստանձնել, քանի որ ,,Վեոլիայի,, շահը, միգուցե, բխում է ՀՀ կառավորղների շահերից․ու դա՝ավելի հավանական է։Եվ սա՝այն դեպքում, երբ ,,Վեոլիայի,, դեմ բազմաթիվ բողոքներով ամեն օր հեղեղված է հեռուստաեթերը, եւ որպես դրա դեմ ,,առնելու,, միջոց՝,,Վեոլիան,, մի քանի ,,հատընտիր,, ԶԼՄ-ներում պարբերաբար իր գովքն է տանում՝տպագիր եւ առցանց․բացթողումներից չեն խոսում, ,,ձեռքբերումները,, թմբկահարում են։Այսպիսով, ոգեւորված ջրի սակագինն անջրաչափ բաժանորդների հաշվին ռեկորդային բարձրացնելու եւ բյուջեն սոցիալապես խոցելի խմբերի հաշվին ՀԾԿՀ-ի ,,դաբրոյով,, լցնելու հանդեպ կառավարողների/այսուհետ նաեւ՝Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի/ չեզոք-կրավորական կեցվածքով, ,,Վեոլիան,, շարունակում է ուղտի համառությամբ ամեն ամիս 5400դրամ սակագին գրանցել անջրաչափ բաժանորդների հաշվեհամարներին․թերեւս նպատակադրված՝ վերջնականապես ոչնչացնել նրանց սոցիալապես ու , միգուցե նաեւ զրկել բնակարաններից՝,,գույք՝ջրի պարտքի դիմաց,, ծրագրով։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն