вторник, 5 декабря 2017 г.

Armenia TV-ն դուրս է գալիս կաբելային ցանցից․ո՞ր ալիքն է լինելու հաջորդը

        Թվային կայաններն ՝ընդդեմ կաբելայինների

Թվային ընդունիչները մետրային ցանցի  բաժանորդների ,,վիզը կապելու,, պարտադրանքից հետո, ի վերջո, հերթը հասավ կաբելայինի բաժանորդներին։Երեկվանից, ի գիտություն հայկական հեռուստադիտողների, Արմենիան,, մի պղտորված ծանուցում/ավելի ճիշտ՝վիրտուալ տապանաքար՝,,Աստ հանգչի,, ենթատեքստով/ է փակցրել իր հաճախականության եթերում, ազդարարելով, որ այսուհետ ՀՀ ողջ տարածքում կաբելային հեռուստաընկերություններին արգելում է հեռարձակել իր հաղորդումները․իսկ ով էլ որ ցանկանում է Արմենիա դիտել, պետք է թվային ընդունիչ տեղադրի/ենթադրաբար՝կամ էլ թվային սարք ունեցող հեռուստացույց գնի։-Գ․Հ․/․ու՞մ շահերից է բխում այս նախաամանօրյա ,,անակնկալը,,, եթե ոչ՝թվային ընդունիչներ արտադրող կամ ներմուծող ընկերությունների շահերից։

Կաբելայինի բաժանորդներից մեկն այս առնչությամբ դառնությամբ նկատեց․,,Էս ի՞նչ են անում էս ժողովրդին․․․օրը մի բան հնարում են․․․․սա արդեն բարոյական սպանություն է,,։Ի դեպ, կաբելայինի մեկ այլ բաժանորդ էլ նշեց, որ իր մոտ էլ ,,Լոռի,, հեռուստաալիքը չի ,,բռնում,,՝թվայնացում ներդնելուց հետո, եւ անգամ չի կարողացել դիտել այն հաղորդումը, որի մեջ ինքն է ,,գործող անձ,,։Ի՞նչ է ստացվում․մեր երկրում մեր ազգային ալիքները մեր համար գնալով ավելի ու ավելի անհասանելի են դառնում․մարդիկ կաբելայինի բաժանորդ դառնալիս՝ամսական 2000դրամ վարձավճարով, արդեն իսկ նախատեսել են, թե ինչ ալիքներ են դիտելու դրանով, իսկ այսօր պարզվում է, այդ ալիքը հանգիստ կարող են փոխարինել ռուսաստանյան որեւէ երրորդական կամ չորրորդական ալիքով՝բաժանորդների նախասիրության հետ հաշվի չնստելով։Թերեւս, այս ամենը նաեւ նպատակ է հետապնդում հասարակության հնարավորինս քիչ շերտերի հասու դարձնել Արմենիայի ,,Սուր անկյուն,, եւ ,,Պոստ ֆակտում,,հետաքննական հաղորդումները, որոնք վերջերս թեժացել են՝կոռուպցիայի դեմ պայքարը համոզիչ դարձնելու եւ դոնոր կազմակերպություններից ավելի մեծ աջակցություն ստանալու նպատակով․եւ ուրեմն՝այդ պայքարը ,,թող,, ,,դրսի,, աչքի համար նկատելի լինի, իսկ Չիբուխլուն ու Սեւանը եթե ուզում են դիտեն՝ուրեմն թող կաբելայինից դուրս գան, դառնան թվային ցանցի բաժանորդ կամ՝2 հազար դրամանոց կաբելայինի փոխարեն ավելի ,,թանկանոց,, փաթեթների մեջ մտնեն՝6-8 հազար դրամանոց։Սա ամենաիսկական հեռուստատեսային մաֆիա է՝ժողովրդի շահերն անտեսող, ինչպես նաեւ բարոյական ապտակ՝ուղղված հեռուստադիտողին եւ արհամարհանք՝իր իսկ լսարանի հանդեպ, նաեւ՝ունկնդիրներին ընտրելու խտրականություն։Հիշեցնենք, որ Արմենիայով է հեռարձակվում նաեւ ,,Ամերիկայի ձայնը", որ անգամ սովետական տարիներին,ինչպես նաեւ՝90-ականներին ռադիոընդունիչներով էլ էր հասանելի։Ի դեպ, տարիներ առաջ էլ Արմենիայի ,,Սուր անկյունն,, էր երբեմն Վանաձորում արգելափակվում այն ժամանակ, երբ անոնսում նշվում էր, որ Վանաձորին վերաբերվող քննադատական նյութ է հեռարձակվելու/բնականաբար, դա կարող էր բխել տեղական նախորդ իշխանությունների շահերից,իսկ թե ում շահերից էր բխում այն, երբ եվրոպական որոշ երկրների ֆուտբոլային առաջնությունների խաղերի հեռարձակումն էր արգելվում մարզերում՝դժվար է ասել/։

Դե ինչ, այսօր ,,Արմենիա,,-ն է արգելվում կաբելայինով, վաղն էլ հերթը կհասնի մյուս ՝հաջորդ դիտողական ալիքին, եւ մի օր էլ հայկական բոլոր ալիքները կաբելայինից կանհետանան ու ցանցը կտնօրինվի ռուսաստանյան ալիքներով եւ որպես ,,բոնուս,,՝Եվրանյուսի լուրերով։ Հետաքրքիր է, փոխանակ ,,Արմենիան,, ինքը շահագրգիռ լինի, որ իր ալիքը շատ դիտողներ ունենա, ,,կլիենտ,, է փախցնում։Չէ՞ որ հազիվ թե մարդիկ 40 ալիք ունեցող կաբելայինից հրաժարվեն ու նախընտրեն 9 ալիքանոց թվայինը՝հանուն հայկական մեկ հեռուստաալիքի։Հնարավոր է, սա Արմենիայի հերթական ակցիան է՝պարզելու հեռուստաալիքի դիտողականության աստիճանը եւ այն, թե որքանով է հեռուստադիտողը մտահոգված՝այդ ալիքի անհետացմամբ։Ի դեպ, վերջերս էլ այդ հեռուստաալիքը ցերեկային ժամերին էր անհետանում եթերից եւ հայտնվում էր ,,ազդանշան չկա,, անգլերեն գրությունը։

 ․․․Ակամա հիշում եմ հումորային,,Վիտամին,, ակումբի մի համար, երբ հերոս Վադիմ Գռփունին ասում էր,,ժողովրդի ձեռը  փող է հայտնվել, ո՞նց անենք, ի՞նչ օրենք ընդունենք, որ էդ փողը վերկալենք․ձեռները մնաց՝անկապ ծախսելու են,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն