пятница, 7 сентября 2018 г.

Վանաձորի քիմիագործների թաղամասի տնակային ավանի բնակիչները 7 տարի է՝զրկվել են ջրամատակարարման համակարգից

Վանաձորի քաղաքապետարանում ստեղծված փաստահավաք խումբը ուսումնասիրություններ է սկսել՝տնակներում բնակվող քաղաքացիների խնդրով, որ պարզի, թե ում հանդեպ պետությունը պարտավորություն ունի, ում հանդեպ` չունի:2 նիստ է գումարվել, բայց այդ նիստերից ոչ մեկից տեղյակ չի եղել ու, փաստորեն, մասնակցելու հնարավորություն չի ունեցել Վանաձորի քիմիագործների թաղամասում, Լանջայինից ներքեւ, Սպանդարյան հասցեում գրանցված երկաթե կլոր տնակում 29 տարի բնակվող Քնարիկ Պապիկյանը, ով 1988թվի երկրաշարժի հետեւանքով կորցրել է բնակարանը, եւ փաստորեն, կյանքի 1/3-ն անցկացրել աշխարհից ու քաղաքակրթությունից հեռու այդ տնակում՝զուրկ տարրական հարմարություններից:Փաստահավաք խմբի անդամներից մեկը, Պապիկյանի հավաստմամբ, մոտ 2 ամիս առաջ այցելել է թաղամաս, բնակիչների հետ հանդիպել՝իր տնակից բավականին հեռու մի տարածքում, հանդիպմանը ներկա է եղել նաեւ Պապիկյանը, ու առաջարկել է գալ, տեսնել իր կացարանը․ այն, թե ինչ ահավոր պայմաններում է ապրում:Չեն գնացել, այլ միայն՝ընդհանուր կարգով գրանցել են բողոքողների տվյալները/ընդ որում՝փաստահավաք խմբի մոնիտորինիգի մասին տեղական հեռուստաալիքները լուսաբանեցին, բայց՝ քիմիագործների թաղամասի անունը չհնչեց առհասարակ/:

Ինչպես արդեն իսկ ահազանգել ենք սույն բլոգում, Պապիկյանը 7 տարի է, զրկված է ջրամատակարարման համակարգից եւ սանհանգույցից/թաղամասի այլ բնակիչների մոտ էլ է առկա նմանատիպ վիճակ, որովհետեւ 7 տարի առաջ, այդ տնակներից մի փոքր ներքեւ գտնվող տարածքում հսկայական նորակառույցի շինարարություն է տեղի ունեցել, որն էլ պատճառ է դարձել, որ տնակները զրկվեն ջրամատակարարման եւ կոյուղու համակարգից/:Երկրաշարժից հետո հատկացված բնակարանն այնքան անբարեկարգ է եղել, որ Պապիկյանը հրաժարվել է այն ստանալ, ուստի ստիպված է եղել շարունակել բնակվել տնակում/մանավանդ,որ  շինարարներն այդպես էլ չեն փոխհատուցել բնակիչներին հասանելիք շինանյութերը՝անգամ համապատասխան հանձնաժողովների ուսումնասիրության ու որոշումների արդյունքում/։Արդեն 7 տարի է, Պապիկյանն ստիպված է ջուր կրել՝մոտ 30-40 մետր հեռավորությամբ գտնվող մի աղբյուրից/ խոստովանելով, որ դրա համար էլ է գոհ է այդ տարածքի տիրոջից, որ թույլ է տալիս ջուր կրել:Ի դեպ, նույն խնդիրն առկա է նաեւ այլ տնակներում բնակվողների մոտ, որոնք եւս 7 տարի առաջ զրկվել են ջրամատակարարման համակարգից՝չարաբաստիկ շինարարության պատճառով, մինչդեռ կառույցն այդպես էլ չի տնօրինվել եւ հիմա վաճառքի է հանված/։Բաղնիքի ու սանհանգույցի հետ կապված հարցերը Պապիկյանն  ստիպված է կարգավորել բարեկամների տներում:

Հիմա, ձմռան շեմին, ստիպված է բարեգործական կազմակերպությունների որոնումներով զբաղվել ու տարբեր կառույցների դիմել նամակ-խնդրանքով, որպեսզի իր տնակից ոչ հեռու գտնվող քարաշեն, լքված մի կառույց փոքր-ինչ նորոգեն, որպեսզի կարողանա գոնե դրանում գոյություն պահպանել, քանի որ իր տնակն այլեւս պիտանի չէ:

,,Դիմել եմ Վանաձորի քաղաքապետին, եւ շատ շնորհակալ եմ նրան, որ ինձ տրամադրեց իմ տնակի մոտակայքում առկա փոքր քարաշեն շինությունը, սակայն այն փոքր-ինչ կարգի բերելու համար ես չունեմ որեւէ հնարավորություն, քանի որ տարիքս առած կին եմ, 1937թվի բռնադատվածի զավակ, մանկուց որբ եմ մեծացել եւ ապրել միայնակ, ստացել եմ բարձրագույն կրթություն եւ աշխատել եմ իմ մասնագիտությամբ՝քիմիկ-ինժեներ:Իմ խնդրանքն է՝օգնեք փոքր-ինչ վերանորոգել ու կարգի բերել ինձ տրամադրած այդ փոքր շինությունը, քանի որ իմ տնակն այլեւս նորոգման ենթակա չէ,,-գրում է Պապիկյանը՝մի բարեգործական կազմակերպության.թե որքանով այն ուշադրության կարժանանա՝դժվար է ասել, իսկ ձմեռը 7 սարի ետեում չէ, ռեւմատիկ հիվանդություններն էլ ժամանակ առ ժամանակ զգացնել են տալիս, որի պատճառով արդեն օգոստոս ամսից՝երեկոներն ստիպված է լինում փայտ վառել երբեմն:

․․․Վանաձորի քաղաքապետարանը ծրագրել է տնակում բնակվող այն անձանց, ում հանդեպ պետությունը բնակարանային պարտավորություն չունի, տնակի տարածքի սեփականատիրոջ թույլտվություն տալ, որպեսզի տնօրինեն՝ինչպես ցանկական/եւ ոչ թե՝տարածքն ինչ-որ մեկի ցանկությամբ վաճառվի ու տնակների բնակիչներին վռնդեն՝առանց վերջիններիս խնդիրը կարգավորելու․այնպես, ինչպես տեղի ունեցավ տարիներ առաջ՝մեկ այլ տնակային թաղամասում/:Հիմա բնակիչների անունից նամակ է ուղարկվել վարչապետին.սպասում են պատասխանի:Բայց անգամ այդ ծրագրի իրագործելու դեպքում՝Պապիկյանը չի կարող այդ իրավունքից դե ֆակտո օգտվել, քանի որ չունի համապատասխան ֆինանսատեխնիկական միջոցներ, ուստի ակնկալում է աջակցություն՝պետությունից կամ բարեգործական կազմակերպություններից:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն