Արձագանք՝օմբուդսմենի գրասենյակից
Նույնիսկ երկրի պատերազմական իրավիճակում ՄԻՊ գրասենյակը քաղաքացիների իրավասոցիալական խնդիրներն է ուշադրության կենտրոնում պահում, նամակներին արձագանքում:Երեկ, այն ժամանակ, երբ ողջ առաջադեմ հանրությունն աչքուականջ դառած հետեվում էր մայրաքաղաքում տեղի ունեցող բուռն իրադարձություններին, կապված Արցախի հողերը հանձնելու աղմկահարույց որոշման հետ, հեռախոսազանգ ստացանք ՄԻՊ գրասենյակից՝մեր գրած Բաց նամակի առնչությամբ/որի մասին արդեն մոռացել էինք.էն երբ էր հա՜.../:Չնայած նամակը հասցեագրել էինք եւս 3կառույցների, սակայն առայժմ միայն ՄԻՊ-ից արձագանքեցին:
Ի դեպ, հոկտեմբերի 14-ին էլ ՄԻՊ-ը վարույթ է ընդունել՝ մեր լրագրողական աջակցության արդյունքում Լիլի Լամբարյանի բողոքի առթիվ/կապված իր տանը կպած ապօրինի գործունեություն ծավալող ավտոտնակի հետ.մեքենաների վերանորոգման կետ՝գազով աշխատող/:Դրա արդյունքում էլ Լամբարյանին այցելել են Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնից՝տեղում իրավիճակն ուսւմնասիրելու:Լամբարյանին իրավիճակային լուծում է առաջարկվել՝առայժմ ոչ ձեռնտու տարբերակով, որն այժմ քննարկման փուլում է:,,Ձեռի հետ,, էլ հետաքրքրվել են, թե ,,էդ գրող բլոգերն էդ ո՞վ է,,.այն դեպքում, երբ որ մենք մեր անուն-ազգանունը նշել էինք հոդվածում:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն