пятница, 26 марта 2021 г.

Երիտասարդ են ուզում, անգլերենի ու ռուսերենի գերազանց իմացությունն էլ հետն են ուզում

 Որ ոտքերը խելքից առաջ ընկնեն ու սկսվեն ականջների՞ց

--------------------------------------------------------------------------------------------------------------------------

Աչքերիս չհավատացի,երբ աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական կայքում ,,թափուր աշխատատեղեր,, բաժնում կարդացի, որ պահանջվում է ,,գործավար-գրադարանավար,,/Վանաձորում/։Առանձին՝գործավարի պահանջ լսել էինք, առանձին՝գրադարանավարի պահանջ՝չէինք լսել/որովհետեւ հիմա գրադարաններում պաշտոնապես կրճատումներ են/, բայց՝տրամաբանական կլիներ, եթե լսեինք․այս դեպքում, փաստորեն, ,,երկուսը մեկում,, էին պահանջում՝գործավար-գրադարանավար, 93 հազար դրամ աշխատավարձով /կամ՝աղքատավարձով/,7 ժամյա աշխատանքային գրաֆիկով։Եվ, քանի որ դեռեւվս մի փոքր լավատեսություն է մեջս մնացել, ,որ այս երկրում դեռ հրապարակայնություն, թափանցիկություն եւ արդարություն կարելի է գտնել առնվազն համացանցի ,,մութ անկյուններում,,․ ու միգուցե հնարավոր է 2005թվին ոչ իմ մեղքով ընդհատված աշխատանքային ստաժս վերականգնեմ, ուստի ուղեվորվեցի սույն հայտարարության հետքով՝,,դուխով,,․հիմք ունենալով, որ մոտ 24 տարվա աշխատանքային պաշտոնական ստաժիս 5 տարին՝գործավարական է, 5 տարին՝գրադարանավարական, ես էլ դեռ թոշակի տարիքից հեռու եմ՝2 տարով։

,,Գիտե՞ք, բայց ինքը երիտասարդ է պահանջում ու անգլերեն-ռուսերեն գերազանց իմացությամբ,,-քմահաճ գործատուի պահանջն այսպես փոխանցեց հայտարարության հետ պետական-միջնորդական առնչություն ունեցող վանաձորյան կառույցի աշխատակիցը։Իսկ հարցիս՝այդ դեպքում ինչու՞ գործատուի հայտարարության մեջ չեն երեվում կոնկրետ ներկայացված այդ պահանջները, զրուցակիցս պատրաստակամությոն  հայտնեց տրամադրել գործատուի հեռախոսահամարը/ինչպես պարզվեց՝ինձ քաջածանոթ հ/կ-ի ղեկավար, ում գործունեությանը քանիցս եմ անդրադարձել թե դրական, թե բացասական կտրվածքով՝իմ լրագրողական 25-ամյա գործունեության ընթացքում/․բայց՝,,մեծահոգաբար,, հրաժարվեցի, քանի որ ցանկության դեպքում կարող էի արդեն հեռախոսահամարով կամ համացանցով կապվել, իսկ տվյալ դեպքում՝անիմաստ համարեցի։

․․․․․Այս կապակցությամբ հարց՝ԱԺ նախագահին․2-3 տարի առաջ պատգամավորական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ էր ներկայացվել, որ աշխատանքի ընդունվողների նկատմամբ տարիքային սահմանափակումներ չարվեն/եթե խոսքը չի վերաբերվում կենսաթոշակի տարիքի մարդկանց, որոնց մասին պետք է առանձին օրենք լինի,թե որ դեպքում եւ ինչ չափով թոշակ ստանան, եթե աշխատող են, բայց՝թոշակային տարիքը լրացել է, իսկ իրենք ցանկություն ունեն էլի շարունակել աշխատանքը/։Արդյո՞ք ընդունվել է օրենքի նախագիծը՝տարիքային սահմանափակումներ ներկայացնող գործատուներին տույժի ենթարկելու մասին,եթե այո՝ինչու է խախտվում օրենքի պահանջը, եթե ոչ՝ապա ինչու։Համենայն դեպս, մինչ օրս էլ բացահայտ հայտարարություններ են նկատվում փակցված՝20-25 տարեկաններին աշխատանքի ընդունելու պահանջի մասին։Էլ ,,չենք խոսում,, գաղտնի նախապայմանի մասին, որ հայտարարության մեջ չի երեվում, բայց՝բանավոր  հայտնվում է, որ խիստ սահմանափակում կա տարիքային առումով։Ի վերջո ինչքա՞ն կարելի է գրել, որ կամ կենսաթոշակային արեվմտյան ռեֆորմից հրաժարվեք,/Բագրատյանի վարչապետության օրոք, 1997թվին ընդունված ու ժողովրդի վզին փաթաթված/, ու թոշակի տարիքային շեմը կրկին իջեցրեք 55-ի՝63-ից, կամ՝մարդկանց, մտավորականությանը, հնարավորություն տվեք իրենց ընդունակություններին ու կրթական մակարդակին համապատասխան աշխատանք ստանալ, եւ այս առումով լիարժեք հրապարակայնություն ապահովեք պետական համակարգում, որպեսզի թափուր աշխատատեղերը, որոնք քաղծառայողի մրցույթով չեն անցնում եւ ատեստավորում չեն պահանջում, հայտարարություններ արվեն, եւ ոչ թե շարունակվի ավանդական ԽԾԲ-ն։Մի՞թե մեղավոր են մարդիկ, մտավորականներ, որոնք տարիներ առաջ տարբեր պատճառներով/այդ թվում՝ քաղաքական/, կորցրել են իրենց աշխատանքը ու հիմա մատնված են բախտի քմահաճույքին,  մնացել Աստծո հույսին եւ մնացել 2018թվի ,,հեղափոխության ,,ժամանակ խոստացված անցումային արդարադատության նամակին սպասող, թե երբեվէ կվերականգնվեն իրենց կորցրած իրավունքները։Եթե ԽԾԲ չունեն, կուսակցական տանիք չունեն, ,,թիկունք,, չունեն, չեն էլ տիրապետում ,,գրանտ կպցնելու,, արվեստին, ուրեմն այդ մարդիկ կանգնած են են սոցիալական ոչնչացման վտանգի առաջ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող-բլոգեր

․․․․․Հ․Գ․Ի դեպ, հենց այսօր մտա տվյալ կազմակերպության կայքը եւ այդ հայտարարությունն այնտեղ էլ տեսա․ընդ որւմ՝հայտարարությունն ուժի մեջ է եղել մինչեւ մարտի 15-ը, բայց, փաստորեն, ,աշխատանքի եւ զբաղվածության կայքում մարտի 25-ի դրությամբ դեռ մնացել էր։

среда, 24 марта 2021 г.

Ինչու՞ է խանութներում ձվի դեֆիցիտ եւ ռեկորդային թանկացում

 Ձվի թանկացումն ընդդեմ Զատիկի՞, թե՞ ժողովրդի

--------------------------------------------------------------------------------

Ձվի դեֆիցիտն ու ռեկորդային գնաճը շարունակվում է․Վանաձորի խանութներում կամ դատարկ արկղեր են՝վրան գրված 85 դրամ, կամ՝վաճառվում են լավագույն դեպքում՝85-90 դրամով։Տեղ կա՝անգամ 95 դրամ է ձվի գինը․ընդ որւմ՝ոչ թե տնական, այլ՝գործարանային։Այն հարցին, թե մինչեւ ե՞րբ է շարունակվելու ձվի թանկացումը,95 դրամով ձու վաճառողն ասաց․,,Մին չեւ Զատիկ,մինչեւ 200դրամի կհասնի, հավ չկա, ձու չկա,,։Փաստորեն, Ծառուկյանի ենթադրած թե հավաստիացրած սովը մոտենում է․սկսել է հավերին մոտենալուց։Երեվի թե կերի բացակայությունից սկսել են սատկել։Չնայած՝էսօր մի լուրից ականջովս ընկավ, որ շատ արտադրողներ փակել են իրենց արտադրությունը, որովհետեւ ձվի սպառումը քիչ է եղել։Կամ՝հավերն էլ Նիկոլին բոյկոտում, ու գործադուլի են անցելԻսկ ՏՄՊՊՀ-ն բացատրություն չունի՞ տալու ժողովրդին,ինչի/ համար է փող ստանում այդ կառույցը, որ երբ սկսի էժանանալ՝տուգանի արտադրողներին, երբ թանկանա՝գլուխը քաշի կաշվի մեջ ու չտեսնելու տա՞։Թե՞ սա ավելի մեծ, գլոբալ խնդիր է՝ուղղված ազգային հավատալիքների դեմ, որ մարդիկ Զատիկ չանեն՝ձվի թանկության պատճառով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Սույն նյութը հրապարակել եմ մարտի 22-ին՝ֆեյսբուքում։Այսօր եվս մեկ նյութ տեղադրեցի ֆեյսբուքում,միաժամանակ հարցում ուղարկեցի ՏՄՊՊՀ-ին, ու արձագանքը չուշացավ․թեպետ՝ոչ մխիթարական․գրում են ,որ ,,ամենօրյա դիտարկումներ են անում թվով 90 ապրանքների գծով,,․եւ խորհուրդ տվեցին հետեվել իրենց էջին։

среда, 10 марта 2021 г.

Անվճար ինտերնետ՝բլոգերներին

 Սկսել են բլոգերային դպրոցներ բացել, բլոգերներ են պատրաստում։Ի դեպ, ինքս դարձել եմ բլոգեր՝առանց որեւէ մեկի ուսուցման, պարզապես՝մի օր պատահաբար տեսա, որ իմ նախկին գործընկերուհի Գայանե Բաբայանի բլոգն է ,,գուգլ,, համակարգում, փորձեցի ես էլ ստեղծել իմ բլոգը․իհարկե՝համակարգչային օպերատորի որոշակի օգնությամբ, որովհետեւ այդ ժամանակ՝2011թվին, դեռ համակարգչային գիտելիքներս ու պատրաստվածությունս սկզբնական փուլում էր։Նոր-նոր ֆեյսբուքում գրանցվել էի։

Լավ կլինի, որ Հայաստանում ստեղծվեն նաեւ ինտերնետ ծառայություններ՝բլոգերների ու քաղաքացիական լրագրողների համար։Չէ՞ որ անընդհատ դրամաշնորհներ են գալիս Հայաստան՝,,խոսքի ազատությանն ու ժողովրդավարության զարգացմանն,, ուղղված։Չենք ասում՝հայհոյանք խրախուսեն, բայց հո պատշաճ ու չափի մեջ լրագրությունը կարելի՞ է խրախուսել․թեպետ, իմ դիտարկմամբ, հիմա դրամաշնորհային ծրագրեր կան, որոնց ֆինանսավորման ներքո հայոյանք էլ է խրախուսվում․դատելով որոշ կայքերի հրապարակումների ուսումնասիրությունից։

2008-2010թվերին , միգուցե նաեւ՝ավելի ուշ կամ շուտ, Լոռու մարզպետարանի առաջին հարկում կար համակարգչային սենյակ՝լրագրողների, քաղաքացիների համար․հիմա՝չգիտեմ, հարցում եմ արել՝պատասխան չի եկել։Էլի բարեբախտություն է, որ մի ,,պուճուր,, ժողովրդավարություն դեռ կա, որի անվճար հնարավորությունից կարողանում եմ օգտվել՝շորջ կես տարի․առայժմ կա։Շնորհիվ Ամերիկայի։Ականջը կանչի Շերենցի․ասում էր՝,,կարեվորը մենք ենք ու Ամերիկան,,։Լավ կլինի նաւե, որ բլոգերներին, քաղաքացիական լրագրողներին գոնե ինչ-որ կարգավիճակ տրվի՝որպես անվճար աշխատանք կատարած, որ հետագայում այն համարվի որպես աշխատանքային ստաժ՝թոշակի գնալիս։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր