пятница, 26 марта 2021 г.

Երիտասարդ են ուզում, անգլերենի ու ռուսերենի գերազանց իմացությունն էլ հետն են ուզում

 Որ ոտքերը խելքից առաջ ընկնեն ու սկսվեն ականջների՞ց

--------------------------------------------------------------------------------------------------------------------------

Աչքերիս չհավատացի,երբ աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական կայքում ,,թափուր աշխատատեղեր,, բաժնում կարդացի, որ պահանջվում է ,,գործավար-գրադարանավար,,/Վանաձորում/։Առանձին՝գործավարի պահանջ լսել էինք, առանձին՝գրադարանավարի պահանջ՝չէինք լսել/որովհետեւ հիմա գրադարաններում պաշտոնապես կրճատումներ են/, բայց՝տրամաբանական կլիներ, եթե լսեինք․այս դեպքում, փաստորեն, ,,երկուսը մեկում,, էին պահանջում՝գործավար-գրադարանավար, 93 հազար դրամ աշխատավարձով /կամ՝աղքատավարձով/,7 ժամյա աշխատանքային գրաֆիկով։Եվ, քանի որ դեռեւվս մի փոքր լավատեսություն է մեջս մնացել, ,որ այս երկրում դեռ հրապարակայնություն, թափանցիկություն եւ արդարություն կարելի է գտնել առնվազն համացանցի ,,մութ անկյուններում,,․ ու միգուցե հնարավոր է 2005թվին ոչ իմ մեղքով ընդհատված աշխատանքային ստաժս վերականգնեմ, ուստի ուղեվորվեցի սույն հայտարարության հետքով՝,,դուխով,,․հիմք ունենալով, որ մոտ 24 տարվա աշխատանքային պաշտոնական ստաժիս 5 տարին՝գործավարական է, 5 տարին՝գրադարանավարական, ես էլ դեռ թոշակի տարիքից հեռու եմ՝2 տարով։

,,Գիտե՞ք, բայց ինքը երիտասարդ է պահանջում ու անգլերեն-ռուսերեն գերազանց իմացությամբ,,-քմահաճ գործատուի պահանջն այսպես փոխանցեց հայտարարության հետ պետական-միջնորդական առնչություն ունեցող վանաձորյան կառույցի աշխատակիցը։Իսկ հարցիս՝այդ դեպքում ինչու՞ գործատուի հայտարարության մեջ չեն երեվում կոնկրետ ներկայացված այդ պահանջները, զրուցակիցս պատրաստակամությոն  հայտնեց տրամադրել գործատուի հեռախոսահամարը/ինչպես պարզվեց՝ինձ քաջածանոթ հ/կ-ի ղեկավար, ում գործունեությանը քանիցս եմ անդրադարձել թե դրական, թե բացասական կտրվածքով՝իմ լրագրողական 25-ամյա գործունեության ընթացքում/․բայց՝,,մեծահոգաբար,, հրաժարվեցի, քանի որ ցանկության դեպքում կարող էի արդեն հեռախոսահամարով կամ համացանցով կապվել, իսկ տվյալ դեպքում՝անիմաստ համարեցի։

․․․․․Այս կապակցությամբ հարց՝ԱԺ նախագահին․2-3 տարի առաջ պատգամավորական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ էր ներկայացվել, որ աշխատանքի ընդունվողների նկատմամբ տարիքային սահմանափակումներ չարվեն/եթե խոսքը չի վերաբերվում կենսաթոշակի տարիքի մարդկանց, որոնց մասին պետք է առանձին օրենք լինի,թե որ դեպքում եւ ինչ չափով թոշակ ստանան, եթե աշխատող են, բայց՝թոշակային տարիքը լրացել է, իսկ իրենք ցանկություն ունեն էլի շարունակել աշխատանքը/։Արդյո՞ք ընդունվել է օրենքի նախագիծը՝տարիքային սահմանափակումներ ներկայացնող գործատուներին տույժի ենթարկելու մասին,եթե այո՝ինչու է խախտվում օրենքի պահանջը, եթե ոչ՝ապա ինչու։Համենայն դեպս, մինչ օրս էլ բացահայտ հայտարարություններ են նկատվում փակցված՝20-25 տարեկաններին աշխատանքի ընդունելու պահանջի մասին։Էլ ,,չենք խոսում,, գաղտնի նախապայմանի մասին, որ հայտարարության մեջ չի երեվում, բայց՝բանավոր  հայտնվում է, որ խիստ սահմանափակում կա տարիքային առումով։Ի վերջո ինչքա՞ն կարելի է գրել, որ կամ կենսաթոշակային արեվմտյան ռեֆորմից հրաժարվեք,/Բագրատյանի վարչապետության օրոք, 1997թվին ընդունված ու ժողովրդի վզին փաթաթված/, ու թոշակի տարիքային շեմը կրկին իջեցրեք 55-ի՝63-ից, կամ՝մարդկանց, մտավորականությանը, հնարավորություն տվեք իրենց ընդունակություններին ու կրթական մակարդակին համապատասխան աշխատանք ստանալ, եւ այս առումով լիարժեք հրապարակայնություն ապահովեք պետական համակարգում, որպեսզի թափուր աշխատատեղերը, որոնք քաղծառայողի մրցույթով չեն անցնում եւ ատեստավորում չեն պահանջում, հայտարարություններ արվեն, եւ ոչ թե շարունակվի ավանդական ԽԾԲ-ն։Մի՞թե մեղավոր են մարդիկ, մտավորականներ, որոնք տարիներ առաջ տարբեր պատճառներով/այդ թվում՝ քաղաքական/, կորցրել են իրենց աշխատանքը ու հիմա մատնված են բախտի քմահաճույքին,  մնացել Աստծո հույսին եւ մնացել 2018թվի ,,հեղափոխության ,,ժամանակ խոստացված անցումային արդարադատության նամակին սպասող, թե երբեվէ կվերականգնվեն իրենց կորցրած իրավունքները։Եթե ԽԾԲ չունեն, կուսակցական տանիք չունեն, ,,թիկունք,, չունեն, չեն էլ տիրապետում ,,գրանտ կպցնելու,, արվեստին, ուրեմն այդ մարդիկ կանգնած են են սոցիալական ոչնչացման վտանգի առաջ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող-բլոգեր

․․․․․Հ․Գ․Ի դեպ, հենց այսօր մտա տվյալ կազմակերպության կայքը եւ այդ հայտարարությունն այնտեղ էլ տեսա․ընդ որւմ՝հայտարարությունն ուժի մեջ է եղել մինչեւ մարտի 15-ը, բայց, փաստորեն, ,աշխատանքի եւ զբաղվածության կայքում մարտի 25-ի դրությամբ դեռ մնացել էր։

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն