среда, 10 марта 2021 г.

Անվճար ինտերնետ՝բլոգերներին

 Սկսել են բլոգերային դպրոցներ բացել, բլոգերներ են պատրաստում։Ի դեպ, ինքս դարձել եմ բլոգեր՝առանց որեւէ մեկի ուսուցման, պարզապես՝մի օր պատահաբար տեսա, որ իմ նախկին գործընկերուհի Գայանե Բաբայանի բլոգն է ,,գուգլ,, համակարգում, փորձեցի ես էլ ստեղծել իմ բլոգը․իհարկե՝համակարգչային օպերատորի որոշակի օգնությամբ, որովհետեւ այդ ժամանակ՝2011թվին, դեռ համակարգչային գիտելիքներս ու պատրաստվածությունս սկզբնական փուլում էր։Նոր-նոր ֆեյսբուքում գրանցվել էի։

Լավ կլինի, որ Հայաստանում ստեղծվեն նաեւ ինտերնետ ծառայություններ՝բլոգերների ու քաղաքացիական լրագրողների համար։Չէ՞ որ անընդհատ դրամաշնորհներ են գալիս Հայաստան՝,,խոսքի ազատությանն ու ժողովրդավարության զարգացմանն,, ուղղված։Չենք ասում՝հայհոյանք խրախուսեն, բայց հո պատշաճ ու չափի մեջ լրագրությունը կարելի՞ է խրախուսել․թեպետ, իմ դիտարկմամբ, հիմա դրամաշնորհային ծրագրեր կան, որոնց ֆինանսավորման ներքո հայոյանք էլ է խրախուսվում․դատելով որոշ կայքերի հրապարակումների ուսումնասիրությունից։

2008-2010թվերին , միգուցե նաեւ՝ավելի ուշ կամ շուտ, Լոռու մարզպետարանի առաջին հարկում կար համակարգչային սենյակ՝լրագրողների, քաղաքացիների համար․հիմա՝չգիտեմ, հարցում եմ արել՝պատասխան չի եկել։Էլի բարեբախտություն է, որ մի ,,պուճուր,, ժողովրդավարություն դեռ կա, որի անվճար հնարավորությունից կարողանում եմ օգտվել՝շորջ կես տարի․առայժմ կա։Շնորհիվ Ամերիկայի։Ականջը կանչի Շերենցի․ասում էր՝,,կարեվորը մենք ենք ու Ամերիկան,,։Լավ կլինի նաւե, որ բլոգերներին, քաղաքացիական լրագրողներին գոնե ինչ-որ կարգավիճակ տրվի՝որպես անվճար աշխատանք կատարած, որ հետագայում այն համարվի որպես աշխատանքային ստաժ՝թոշակի գնալիս։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն