Մեկ գրախանութների գլխին են սեվ ամպեր կուտակվում, մեկ՝գրադարանների
ԼՈՖԹԸ ՀԱՂԹԵՑ ,,ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԻՆ,,
1990-ականների սկզբին, անկախության հռչակումից հետո գրադարանները հանձնվեցին համայնքներին/բացառությամբ՝մարզկենտրոնների գրադարանների/։Գյուղական համայնքներում դրանից հետո մեծ մասամբ լուծարվեցին դրանք, քանի որ համայնքն իր սուղ միջոցներով, անեկամուտ բնակչությունից հարկուտուրք անգամ հավաքել չկարողանալու պայմաններում չէր կարող մի հատ էլ գրադարան պահել/։Մարզկենտրոններում մնացին պետական կարգավիճակով 1, եվ մի քանիսը՝համայնքային ենթակայության, որոնք էլ հետագայում,2000թվից հետո լուծարվեցին ու օպտիմալացվեցին։ 1996-97թվերին պետականի կարգավիճակով քաղաքային գրադարանների թերթերի բաժանորդագրությունը կազմակերպվում էր Բաց հասարակության հիմնադրամի՝Սորոսի գումարներով․լավագույն դեպքում ու բարի կամեցողության դեպքում՝քաղաքապետարաններն էլ էին ֆինանսական աջակցություն ցուցաբերում․իհարկե՝թերթերի հանդե ,,ջոկողություն,, դնելով․եթե ընդդիմադիր կամ իրենց թանին թթու ասող թերթ էր՝չէին բաժանորդագրվում։
․․․1990-ականների վերջից․․․գրադարանների օպտիմալացմանը հաջորդեց գրախանութների օպտիմալացումը։1997թվին Վանաձորի ,,Վանք-91,, գրախանութների միավորման ցանցը հայտնվեց մասնավորեցման ցուցակում․գրախանութները պետության հանդեպ մեծ պարտքերի մեջ էին ընկել, ու այդ պատճառաբանությամբ, որոշեցին դրանք վաճառել։Ինչքան բողոքեց, կառավարությանն ու ,,աԱռավոտ,, թերթին նամակ ուղարկեց նախկին տնօրեն, հանգուցյալ արձակագիր Լեվոն Գրիգորյանը՝նախկին ԱԻՄ-ՀՀՇ-ական, առաջարկում էր, որ վաճառվեն ոչ թե մաս-մաս, կտրատելով, այլ՝ամբողջական, որպեսզի դրանք չվերածվեն այլ օբյեկտների, ու անպայման պայման դրվի, որ պետք է տարածում գիրք վաճառվի, ոչ թե՝այլ ապրանք․բայց լսո՞ղն ով էր․վերջինիս սպառնացին վրան քրեական գործ հարուցել, տարածքներն էլ վաճառեցին՝արդեն 2000թվից հետո․մնաց միայն մեկ գրախանութ՝,,կոշկակարի արհեստանոցի չափ տարածությամբ,,/ինչպես գրել էի ,,Առավոտ,, թերթում՝2000-ականներին/։Հետո դա էլ վերացավ։Մնաց միայն մեկ գրատուն՝մասնավոր, որտեղ հիմնականում գրենական պիտույքներ էին/եվ են/վաճառում։Իսկ թե ինչ եղան գրախանութի գրքերը՝Աստծուն է հայտնի։Պետությունը գոնե մի բուկինիստական գրախանութ չստեղծեց, որ տներում մնացած գրքերը ժամանակի ընթացքում չհայտնվեն աղբանոցում կամ մակուլատուրա չդառնան։
․․․մեկ գրախանութների գլխին էին սեվ ամպեր կուտակվում, մեկ՝գրադարանների․փոխնիփոխ․․․․
․․2010-17թվերին սկսվեց ․․․համայնքային ենթակայության, քաղաքային գրադարանների նոր օպտիմալացումը։Վանաձորում պետական ենթակայության տակ մնաց միայն մարզային-կենտրոնականը եվ՝մանկականը, որ վերջերս վերանվանվել էր ,,Անհաղթ աքլոր,, մանկական-մշակութային կենտրոն՝քաղաքի կենտրոնում,Տիգրան Մեծ 24 հասցեում։ Դեռ մեկուկես տարի առաջ ոմն Լոֆթ ծրագրի կողմից/որ ինչ-որ անհայտ նպատակաուղղված ,,դրսի,,ծրագիր է/աչքադրվել էր մարզկենտրոնի գրադարանի շենքը, որտեղ նախատեսվում էր համատեղ ,,փայ մտնել,, գրադարանի հետ՝երեկոյան ժամերին այն ժամանցի վայր դարձնելով․բայց՝աշխատողների բուռն բողոքի արդյունքում/որին մասնակցում էր ծրագրի ջատագով, ՔՊ-ական Նարինե Թուխիկյանը, եվ որը լուսաբանվել է սույն բլոգում/, կանխվեց ։Սակայն, Լոֆթը մտադիր չէր դիրքերը զիջել եվ այլ տարածք վերցնել, եվ կառավարությունը 2 ամիս առաջ հրապարակավ հայտնեց եթերից, որ որոշել է Վանաձորի մանկական գրադարանի տարածքը հանձնել Լոֆթին։Իսկ թե ինչու չէր կարելի Լոֆթին այլ տարածք հատկացնել բազմաթիվ վաճառվող ու դատարկ տարածքներից, այլ՝ փառահեղ նորոգված , գործող ու գործուն մանկական գրադարանն էր աչքադրվել՝երեվի միայն այդ մշակութային ոճիրի կազմակերպիչները կիմանան։Եվ ահա, սույն թվի հուլիսի 1-ին, հունիսի 29-ից սկսված գործընթացը շարունակվում էր․երկարամյա մանկական գրադարանի՝արդեն մշակութային կենտրոնի կարգավիճակով, գրքերը դուրս էին բերվում եվ տեղափոխվում մարզային գրադարանի տարածք՝,,նեղ արեք-տեղ արեք,, սկզբունքով։Համոզված եմ, գրքերը լաց էին լինում,չցանկանալով բռնությամբ տեղահանվել իրենց բնօրրանից, չցանկանալով բաժանվել Անհաղթ աքլորից։Բայց Լոֆթը հաղթեց Անհաղթ աքլորին․առայժմ հաղթեց։Իսկ թե հետո ինչ կլինի կրճատված աշխատողների ճակատագիրը, կամ արդյո՞ք կառավարությունը կկատարի խոստումն ու մանկական գրադարանին առանձին տեղ կհատկացնի՝դժվար է ասել․դա կախված է կառավարության բարյացակամությունից՝երկրի հոգեվոր-մշակութային ժառանգության պահպանման հանդեպ վերաբերմունքից։Փաստ է, այն, որ մի հին, բարի, լուսավոր կառույց էլ վերացավ Վանաձորւմ։Իսկ թե ով է Լոֆթը, ինչ նպատակներ է հետապնդում մշակութային ոլորտում, կամ արդյո՞ք մշակութային ոլորտում է զբաղվելու, թե՞ նպաստելու է խորոված-քյաբաբի բիզնեսին, դա կարող է անգամ կառավարությունում չիմանան;
Ի դեպ, տարիներ շարունակ, սկսած 1997թվից ,,Առավոտ,, եվ ,,Ժամանակ,, ,,ժամանակ-Երեվան,, թերթերում լուսաբանել եմ գրադարանների ու գրախանութների գործունեությունը/աշխատանքային կենսագրությանս մոտ 10 տարին գրադարանային է՝Կիրովականի քիմմանրաթելի գրադարանից եվ քաղլուսկաբինետից, ինչպես նաեւ՝Վանաձորի մանկավարժականի գրադարանից/։Հետեվաբար, չպետք է նյութիս ետեվում ինչ-որ մեկի կամ ,,գաղտնի ուժերի,, ականջները փնտրել․այն իմ լրագրողական անկախ վերլուծական-հետաքննական հոդվածներից հերթականն է․ես իրավունք չունեի այս թեմայի կողքով անտարբեր անցնել թե որպես երկարամյա լրագրող-բլոգեր, թե որպես քաղաքացիական ակտիվիստ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող-բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն