Ժողովրդավարությունը զարգանում է՞, թե՞ հետ է գնում
1998թվի իշխանափոխությունից հետո Լոռու նախկին փոխմարզպետ Դավիթ Լոքյանը նախաձեռնել էր Վանաձորում մամուլի կենտրոն ստեղծել՝թերթերի թղթակիցների համար/այն ժամանակ դեռ համացանցը արդիական ու մասսայական չէր,ժողովուրդը դեռ թերթերի ու հեռուստատեսության հույսին էր/։Հետո, 10-12 տարի անց՝2008-2010թվերին Լոռու մարզպետարանում ինֆորմացիոն կենտրոն ստեղծվեց առաջին հարկում, երկշարք համակարգիչներ էին տեղադրված, եվ թղթակիցները հնարավորություն ունեին ցանկության դպեքւոմ օգտվել անվճար։Ինչ-որ մի ժամանակ էլ մամուլի ակումբ կար,որի մասին իմանում էինք, երբ ինչ-որ ասուլիս էր կազմակերպվում։1998-2008թվերին մոտ 20 կամ ավելի ինտերնետ-ակումբներ կային,որտեղից կարող էին վճարովի օգտվել էլեկտրոնային նամակարգրություն ունեցողները, կար ,,սկայպի,, հնարավորություն։Մեկ ամիս առաջ փակվեց վերջին ինտերնետ ակումբը, որտեղ նաեւ ,,զումի,, հնարավորություն կար։Ու ամեն ինչ կենտրոնացավ մեկ ձեռքում՝մեկ խոշոր տպարան, որտեղ չկա վճարովի ինտերնետ-ծառայություն՝կոնֆիդենցիալ հիմունքներով,եվ մի քանի տպարաններ, որոնք միայն տպագրական աշխատանքներ են կատարում,եվ չունեն ինտերնետ-ծառայություն։Իսկ ի՞նչ անեն անկախ ստեղծագործողները,բլոգերները,իշխանական համակարգում կամ դրամաշնորհային ծրագրերում չընդգրկված քաղաքացիական ակտիվիստները, անպայման պետք է կամ իշխանության պոչից կպչեն կամ կուսակցությա՞ն․․․․որ հենց ուզենան մի խոսք ասեն՝որպես քաղաքացի, բերաները փակեն ու ասեն՝դուք քաղաքական շահարկումներ եք անում։Անգամ վճարովի ինտերնետ-ակումբ չկա քաղաքում, այլ միայն՝,,կոմպյուտերային խաղերի ակումբներ․․․սա է՞ ժողովրդավարությունը մի երկրում, որ լող է տալիս ,,դրսից,, ուղարկվող, ,,ժողովրդավարության զարգացմանն,, ուղղված դրամաշնորհային գումարների մեջ։
․,,Սա էլ է մաֆիա, ամեն ինչ կենտրոնացնում են,,-ասում է Վանաձորի ավագ սերնդի մտավորականներից մեկը, որ ցանկանում է գիրք տպել, բայց՝նեղվում է տպագրական ծառայությունների թանկությունից։Կբացատրե՞ք,հիմա ենք ավելի ժողովրդավա՞ր, թե նախկինների օրոք՝մի 15-20 տարի առաջ։Անգամ 2008-ի մարտի մեկի արտակարգ դրության ժամանակ,երբ ընդդիմադիր թերթերի տպագրությունն արգելված էր, հնարավորություն եմ ունեցել քաղաքի ինտերնետ-ակումբներից մեկում կարդալ ,,ժամանակ-Երեվան,, թերթը, որին նյութեր էի ուղարկում, եվ որն այդ օրերին լույս էր տեսնում միայն Լոս Անջելեսում։
Մեկ տարի առաջ ,,Հայ փոստին,, առաջարկ ուղարկեցի, ֆեյսբուքով, որ արդիականացման ծրագրի շրջանակներում փոստային բաժանմունքներում ստեղծվեն նաեւ ինտերնետ-ծառայություններ,որովհետեվ հիմա նաեւ էլեկտրոնային փոստի դար է․խոստացան նամակը փոխանցել՝վերադասին, բայց՝այդպես անարձագանք էլ մնաց։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն