Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արրթուր Սաքունցին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարկ եմ համարում Ձեզ տեղեկացնել՝որպես Վանաձորի ամենահին ու գործող իրավապաշտպան կառույցի ղեկավարի, որ իմ նկատմամբ քաղաքական հալածանքները՝սոցիալական ճնշումների տեսքով/որի դեմ մեծ ջանքերի գնով պայքարում եմ մոտ 2տասնամյակ, եվ որի նախապատմությանը քաջատեղյակ եք դեռ 2001թվից եվ ինձ տեղեկանք եք հանձնել/հաջողությամբ շարունակվում են նաեւ ներկա իշխանության օրոք,2018թվի թվացյալ հեղափոխությունից հետո։Այսօր, ի թիվս սոցիալական այլ ճնշումների, իմ գլխին դամոկլյան սրի նման կախված է կենսագործունեության համար ամենաանհրաժեշտ միջոցից՝ջրից զրկվելու վտանգը՝դրանից բխող այլեվայլ վտանգավոր հետեվանքներով։2018թվին Ձեզ արդեն տեղեկացրել եմ գրավոր, որ ,,Վեոլիա,, կոչվող թալանչիական կիսապետական կառույցը 5400դրամ անտրամաբանական ամսավարձ է սահմանել անջրաչափ բաժանորդների նկատմամբ/նախկին անձաքանակ 1100դրամ սակագնի փոխարեն/,ու այդ սակագինը գաղտնի պայմաններում,առանց հանրային քննարկման հաստատել է Հանրային ծառայությունները կարգավորող նախկին հանձնաժողովը՝Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ․այն ժամանակաշրջանում, երբ վարչապետի աթոռն արդեն նոր-նոր սկսել էր զբաղեցնել Կարեն Կարապետյանը,եվ այդպես էլ անհայտ մնաց, թե այդ գործարքը, ինչպես նաեւ՝ՀՀ ջրային ցանցը օտար պետությանը հանձնելու գործարքը նրա՞, թե՞ Սերժ Սարգսյանի ձեռքի գործն էր։Սա բացարձակ սոցիալական ահաբեկչություն էր ՀՀ քաղաքացու գրպանի նկատմամբ,իսկ որոշումն առավել մեծ հարված՝աղետի գոտու վթարային ու կիսավթարային շենքերի այն բնակիչների համար, որոնք տեխնիկական եվ այլ օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չունեին ջրաչափ տեղադրել։Այդ աղետալի որոշումը մեզ հաջողվեց ստանալ միայն ՄԻՊ գրասենյակին նամակ գրելուց հետո,երբ արդեն անցել էր այն,որպես նորմատիվային փաստաթուղթ բողոքարկելու ժամկետը։Դրանից հետո ,,Վեոլիան,, իմ նկատմամբ դատական հայց ներկայացրեց, քանի որ ես հրաժարվում էի այդ սակագինն ընդունելի համարող պայմանագիր կնքել ,եվ վճարումները կատարում էի հին սակագնով, իսկ ,,Վեոլիան,, շարունակում էր իմ եվ ուրիշների հաշվեհամարին 5400դրամ սակագնով թիվ ,,նկարել,, ,,պարտք,, աճեցնել։Դատարանը 2018թվի մայիսին կայացրած վճռով մերժեց ,,Վեոլիայի,, հայցը՝ինձնից 36հազար դրամի բռնագանձման պահանջով, բայց, քանի որ դատարանը մերժեց նաեւ իմ հակընդդեմ հայցը՝,,Վեոլիայի,, սակագինը չեղարկելու վերաբերյալ, ուստի ,,Վեոլիան,, 4 տարի շարունակ,ուղտի համառւոթյամբ ,,պարտք,, էր ավելացնում՝իր ապօրինի սակագնով։Ջրի վարձի 5400դրամ սակագինը չեղարկելու պահանջով էլեկտրոնային նամակներ,բաց նամակներ եմ ուղարկել նախկին ու ներկա նախագահներին,վարչապետերին, այլ պաշտոնատար անձանց,բայց՝ձայն բարբառո։Միայն ՄԻՊ գրասենյակից արձագանքեցին, բայց՝իմ բողոքի էությունից չբխող պատասխան էին ուղարկել։Այս 3 տարում ,,Վեոլիան,, իր տեսուչի միջոցով պահանջում էր պայմանագիր կնքել՝,,պարտքը,, ժամանակացույցով մարելու պատրաստակամությամբ, որից հետո նոր՝առաջարկում էր ջրաչափ տեղադրել․նմանատիպ պահանջով դիմում էր նաեւ այլ բաժանորդների,որոնք ջրաչափ չէին տեղադրել դեռեվս, բայց, անգամ ջրաչափ տեղադրածների նկատմամբ մինչ տեղադրելը ,,սարքած,, ապօրինի սակագնով պատքը չէր զիջվում, այլ միայն՝սառեցվում էր/ ի տարբերություն անջրաչափների, որոնց ,,պարտքը,, շարունակում էր աճել/։
Սույն թվի դեկտեմբերի 14-ին, երբ ես, որպես բարի կամքի դրեսվորում եվ ,,պարտքը,, թեթեվացնելու ձգտում, հերթական վճարումն արեցի՝մեկ ամսվա ընթացքում մուծած գումարը հասցնելով 8200դրամի, ,,Վեոլիան,, Լոռու տեղամասի պետ Վահան Մխիթարյանի գրությամբ ինձ պարտադրում է աշխատանքային 3 օրվա ընթացքում ամբողջությամբ մարել․․․ 4տարում ,,գլխիս սարքած,, ,,պարտքը,,՝214հազար դրամ։Սա արդեն պետական ռեկետի է նմանվում․ռեկետ՝շարքային քաղաքացու նկատմամբ․առավել եվս՝աղետի գոտու չնորոգված-չամրացված շենքի բնակիչ,առավել եվս՝կայուն եկամուտ չունեցող, թոշակ- նպաստ չստացող։Ամենայն հավանականությամբ, այս ամենն ինձ՝26 տարվա լրագրողիս, պատժելու,ունեզրկելու եվ վերջնական սոցիալական ոչնչացման հասցնելու նպատակ է հետապնդում․մանավանդ, որ ,,պարտքը,, ամբողջությամբ չմարելու դեպքում ,,Վեոլիան, սպառնում է ,,մեխանիկական եղանակով ջրազրկել,,եվ անգամ․․․ինձնից ,,փոխհատուցել դատական ծախսերը,,։Սա արդեն լկտիության ու ցինիզմի գագաթնակետն է ու չարախինդ ծաղր՝,,Վեոլիայի,, ապօրինությունների նկատմամբ 3 տարի շարունակ իշխանությունների ուշադրությունը հրավիրել փորձող անկախ լրագրողի նկատմամբ, ում,փաստորեն, հետապնդել են սոցիալական ճնշումների տեսքով եվ նախորդ իշխանությունները, եվ ,փաստորեն, ներկա։Սա միաժամանակ ՀՀ քաղաքացուն դանդաղ մահվան ենթարկելու կամ անկանխատեսելի գործողությունների մղելու հանցավոր նպատակ է հետապնդում․չկա մարդ՝չկա պրոբլեմ։Փոխանակ պատժեն ,,Վեոլիայի,, ապօրինի սակագնի հանցավոր գործարքի մասնակից Գարեգին Բաղրամյանին/ում եվ այլոց նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝2018թվից հետո,բայց ,,ջրվեց,, փաստորեն/,ի՞նձ են պատժում, իսկ Բաղրամյանին էլ դարձնում ՀԾԿՀ նախագահ,ու նա, ամենայն ,,իրավունքով,, հերթական թանկացման հայտն է հաստատում՝,,Վեոլիայի,, կողմից ներկայացված։Եվ սա՝ձմեռ օրով, Նոր տարվա շեմին․այնպես, ինչպես 2017թ․դեկտեմբերին, նախորդ իշխանության մայրամուտին իմ դեմ դատական գրոհի ձեռնամուխ եղավ ,,Վեոլիան,,։ Մի՞թե ես պատժվում եմ այս երկրում 26 տարի շարունակ մարդու իրավունքների պաշտպանության ուղղված լրագրությամբ զբաղվելու,քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունենալու եվ անարդարությունների դեմ պայքարելու համար։Հիշեցնեմ, պարոն Սաքունց,որ հենց Ձեր կազմակերպության կողմից 2004թվին մրցանակի եմ արժանացել՝,,Լոռու մարզի լրագրողներն ընդդեմ կոռուպցիայի,, մրցույթի շրջանակներում, 2 հետաքննական նյութերի համար՝,,Իտալական պահածոների անհավանական արկածները Հայաստանում,, եվ ,,Չարաշահումներ զինվորական համակարգում,, հրապարակումների համար։Հենց այդ տարվա վերջին՝2004թվի դեկտեմբերին, ինձ համար անհասկանալի, բայց՝ենթադրելի պատճառներով ինձ հետ դադարեցվեց աշխատանքային պայմանագիրը այն թերթի կողմից, ում հետ համագործակցում էր 1995թվից/սկզբում հոնորարային, այնուհետ՝պայմանագրային/։Դրանից հետո ստիպված էի ,,քաղաքական ապաստան,, գտնել հայաստանյան այլ թերթերում,անգամ՝ռուսաստանյան ,,Գործարար,, ամսագրում, որ 2005թվին մի քանի հոդված հրապարակեց իմ կողմից փոստով ուղարկված։Իսկ 2011թվից հանդես եմ գալիս որպես քաղաքացիական լրագրող-բլոգեր։Վերջին 10 տարում ստեղծել եմ 3 բլոգ, ֆեյսբուքյան խմբեր՝այդ թվում իրավապաշտպան ուղղվածությամբ,բարձրաձայնել եմ հասարակությանը հուշող տարաբնույթ հարցեր, լրագրողական աջակցություն ցույց տվել ինձ դիմած քաղաքացիների,եվ նրանց հետ կապած խնդիրները բարձրաձայնել, նրանց հետ կապված խմդիրներով նամակագրություն վարել պետական կառույցների, ՄԻՊ գրասենյակի հետ․ընդ որում՝առանց պետական կամ դրամաշնորհային աջակցության։Ուրեմն ի՞նչ է ստացվում․իբր թե ,,ժողովրդավարության ուղին բռնած,, երկրում քաղաքացիական լրագրությունը ոչ միայն չի խրախուսվում, այլեվ՝պատժվու՞մ է, եթե դու իշխանության տանիքի ներքո չես կամ նրան քննադատում ես՝հարկ եղած դեպքում, ջայլամի քաղաքականություն չես վարում։Հակված եմ կարծելու, թե ,,Վեոլիայի,, կողմից իմ նկատմամբ հերթական, բայց՝շարունակական եվ արդեն կյանքի համար վտանգավոր ահաբեկչական ակցիան կապ ունի իմ համացանցային-լրագրողական գործունեության,միգուցե նաեւ՝դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ետընտրական նյութերի հետ,որոնք կարող էին անհաճո լինել քննադատական խոսք չհանդուրժող իշխանություններին,որ երկիրը կարծես թե տանում է Հյուսիսային Կորեայի ճանապարհով։Ակնկալում եմ Ձեր միջամտությունը՝վերոշարադրյալ աղաղակող անարդարությունը, ինչպես նաեւ՝սոցիալական հնարավոր ավելի մեծ աղետը կանխելու նպատակով։Կից ներկայացնում եմ ,,Վեոլիայի,, տեղամասային պետի կողմից ինձ ուղարկած գրության պատճեն։Անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել նաեւ 2018թվի դատարանի վճիռը՝,,Վեոլիայի,,հայցն ինձնից գումար բռնագանձելու վերաբերյալ մերժելու մասին, ինչպես նաեւ դատարանի որոշումը՝,,Վեոլիայի,, սակագնի դեմ իմ հակընդդեմ հայցը մերժելու վերաբերյալ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր,չգրանցված գործազուրկ
20.12.2021թ․
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն