среда, 12 января 2022 г.

Ժողովրդավարության անցյալն ու ներկան

Իմ հիշելով, 2008-2009 թվերին Լոռու մարզպետարանում ինֆորմացիոն կենտրոն կար առաջին հարկում,որտեղ լրագրողները /կամ քաղաքացիները/ կարող էին օգտվել անվճար ինտերնետային ծառայությունից։Բայց, պարզվում է, ավելի վաղ էլ է եղել անվճար ինտերնետային համակարգ՝մարզպետարանում։Ահա թե ինչ պարզեցինք մեր անձնական արխիվներից․ահավասիկ, 2002թվի․մայիսի 4-ի համարում ,,Մեծ աշխարհի մեր անկյունը եվ մամուլի ազատությունը,, հոդվածում մարզպետարանի լրատվության բաժնի նախկին պետը գրել է․,,Փառք Աստծո, այսօր աշխարհի քարտեզներում անգամ չնշվող Վանաձորում յուրաքանչյուր քաղաքացի կարող է գալ մարզպետարան ու ,,Ինտերնետ,, հ/կ-ի շնորհիվ ծանոթանալ հանրապետությունում հրատարակվող թերթերի էջերին ու անգամ ընթերցել հեռուստաընկերությունների կողմից հեռարձակվող նյութերի տեքստերը,,։Ճիշտ է, այդ հոդվածին այն ժամանակ այլ ասպեկտով եմ անդրադարձել՝որոշ առումներով․ իմ առարկությունները ներկայացնելով ,,Առավոտ,, թերթում, բայց փաստ է այն, որ 2002թվին ժողովրդավարությունն այնքան մեծ է եղել՝այսօրվա հետ համեմատած, որ անգամ՝անվճար ինտերնետ է եղել մարզպետարանում։Հարց է ծագում․իսկ ի՞նչ եղավ ,,ինտերնետ հ/կ-ն,, կամ այդ ծառայությունը,եթե հիմա ոչ միայն նման ծառայությունը մնացել է հեռավոր անցյալում, այլեվ անգամ՝վճարովի ինտերնետ-ակումբներն են վերացել․վերջին 10 տարիներին, իսկ ,,վերջին մեխն,, էլ խփվեց 2021-ի դեկտեմբերի 4-ի ՏԻՄ ընտրությունների նախօրեին, երբ վերջին ինտերնետ-ակումբն էլ փակվեց։Դրանից հետո, որպես մխիթարություն,մնացել է միայն ժողովրդավարության մի փոքր անկյուն՝մարզային գրադարանում/անվճար ինտերնետով/,բայց, այս տարվա հունվարի 23-ից առողջապահության նախարարի թե կառավարության դավադիր որոշմամբ, դա էլ կդառնա․․․․միայն պատվաստվածների համար․եվ ոչ միայն դա, այլեվ՝մամուլի ընթերցասրահը/որն զգալի աջակցություն էր անվճարունակ խավի համար՝դեռ 90-ականների կեսերից։Ինքներդ դատեք, ո՞ր մի ապահովված քաղաքացին է այսօր հաճախում գրադարան՝թերթ կարդալու, եթե տանն ինտերնետ ունի, հնարավորություն  էլ ունի թերթ կարդալու, բացի՝ուսանողությունը, որի համար ,փաստորեն, բուհում պարտադիր չի համարվում պատվաստվելը, բայց՝գրադարանի համար կդառնա պարտադիր, քանի որ կառավարությունն է որոշել իր մշակութակործան քաղաքականությամբ, որի հիմքերը գցվեցին այն ժամանակ, երբ ոմն Լոֆթի ձեռքը հասավ գրադարաններին։Հազիվ թե թոշակառուների կամ գործազուրկների համար մանկության երազանք լինի այն, որ գրադարան մտնելու համար պատվաստվեն։Եվ ուրեմն ո՞րն է այս քաղաքականության իմաստը, եթե ոչ՝գրադարանները դարձնել կառավարելի եվ միմիայն՝էլիտայի համար, իսկ հասարակ մահկանացուները թող գնան պատերի տակ բամբասեն, փնթփնթան կամ անիծեն կառավարությանը՝հեռվից բռունցք ճոճելով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող,բլոգեր,

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն