տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
понедельник, 27 февраля 2023 г.
Ազգային Ժողովի պատգամավորներին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
четверг, 23 февраля 2023 г.
Դատարանի արխիվի ոդիսականը շարունակվում է
Տեղեկանք տեղեկանքի մասին
Երեկ արդարադատության նախարարությունից, ի պատասխան Կիրովականի/Վանաձորի/ դատարանում 1989-1994թվերին գրասենյակի գործավար աշխատելու վերաբերյալ դեպարտամենտից ստացած պատասխանը/այն, որ տվյալներ չկան/, փոխանցել ենք արդարադատության նախարարություն, զանգահարեց նախարարության աշխատակիցը եվ դժգոհեց, թե ինչու՞ եմ կրկին իրենց դիմել/այդ թվում՝եվ նախարարի էլեկտրոնային հասցեին, եվ նախարարության/։,,Դուք ուզում եք, որ մենք նորից նույն պատասխանը տա՞նք, չէ՞ որ մենք ձեզ ուղղորդել էինք դատական դեպարտամենտ եվ անգամ զանգեցինք ձեզ,հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք դուք դիմել եք դեպարտամենտ,,-դժգոհեց նախարարության աշխատակիցը։Ես էլ պարզաբանեցի, որ հենց դրա համար, որ իրենք երկրորդ անգամ ինձ զանգել-հետաքրքրվել էին գործի ընթացքով, հարկ եմ համարել տեղեկացնել ընթացքի մասին,հայտնելով, որ դեպարտամենտը պատասխանել է, որ իրենց մոտ չկան իմ ստաժին վերաբերվող տվյալներ։Նախարարության աշխատակիցը նախ՝կրկին անգամ խորհուրդ տվեց դիմել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան եվ պինդուպինդ պահանջել, որ ինձ տրամադրվի տեղեկանք՝արխիվից/եվ սա այն դեպքում, երբ դատարանը ոչ միայն ինձ է էլեկտրոնային նամակով 2 անգամ տեղեկացրել, որ դատարանում մինչեւ 1999թվի արխիվը չկա, այլեվ հայտնել է դեպարտամենտին՝ի պատասխան դեպարտամենտի հարցման։Այնուհետ նախարարության աշխատակիցը խորհուրդ տվեց, որ ես աշխատանքային գրքույկս վերցնեմ եվ գնամ Երեվան՝դատական դեպարտամենտ, ու խնդրեմ, որ ինձ տեղեկանք տան՝հիմք ընդունելով աշխատանքային գրքույկիս ստաժը՝դատարանում աշխատած լինելու մասին/սա հիշեցնում է հին-սովետական հայտնի անեկդոտը՝տեղեկանք տեղեկանքի մասին/։Երբ ես էլ իմ հերթին դժգոհեցի, որ մի՞թե ձմեռ-օրով 63 տարեկան կինը պետք է Վանաձորից հասնի Երեվան՝դատական դեպարտամենտ,համոզված էլ չլինելով, թե դա որքանով է արդյունավետ, նախարարության երիտասարդ աշխատակցուհին ասաց․,,Բա ի՞նչ եք ուզում, եթե ձեր թոշակի հարցն է,,։Այդուհանդերձ, ինձ տրամադրեց քաղաքային հեռախոսահամար՝դեպարտամենտից, որպեսզի ճշտեմ, թե արդյո՞ք դեպարտամենտն ինձ տեղեկանք կտա, եթե ես գրքույկից քաղվածք ուղարկեմ։Դեպարտամենտից էլ պատասխանեցին, եվ անգամ էլեկտրոնային փոստով խորհուրդ տվեցին, որ ուղարկեմ եվ գրքույկից քաղվածք, եվ ինձ աշխատանքի ընդունել-ազատելու հրամանները, որը եվ արեցինք։2 ժամ անց․․․․նույն դեպարտամենտի նույն աշխատակիցն ասաց, որ լավ կլինի, եթե ես այդ խնդրանքով դիմեմ նախարարություն, որովհետեվ նախկինում դատարանը պատկանել է նախարարությանը։Դե պատկերացրեք, եթե ես հիմարություն կամ համարձակություն ունենայի ձմեռ օրով հասնել Երեվան՝նախարարություն եվ նույն պատասխանն ստանալ։Ահա եվ ձեզ ,,իրավական երկիր,, եվ ,,տեղեկատվության ազատություն,,։Մարդն իր նամակով՝թոշակի անցնելու հետ կապված, աշխատանքային գրքույկը ձեռքին չի կարողանում ստանալ ,,տեղեկանք՝տեղեկանքի մասին,,․որովհետեվ 90-ականներին մի դավադիր օրենք են ընդունել, որ աշխատանքային գրքույկից բացի նաեւ տեղեկանք է պետք՝տվյալ գործատուից,նրա սոցվճարումների մասին։Ի դեպ, նախարարության աշխատակիցը նաեւ կասկած հայտնեց, թե կարող է անգամ այդ արխիվը ոչնչացված է․իսկ մի՞թե թոշակառուն մեղավոր է դրա համար, չէ՞ որ առկա է ստաժը հաստատող ամենազորեղ փաստաթուղթը՝աշխատանքային գրքույկը եվ աշխատանքի ընդունվել-ազատվելու հրամանները։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,բլոգեր
среда, 15 февраля 2023 г.
Կա ապագա, ապագա կա՝,,Վեոլիա-ջրի,, համար
Երեկ,փետրվարի 14-ին գնացի դատարան՝զինված ,,Վեոլիա-ջրի,, կողմից իմ դեմ ներկայացված հայցի/243հազար դրամի/գումարի բռնագանձման պահանջով/, դեմ հակափաստարկների փաթեթով․Առարկություն, Հայցադիմումի պատասխան, Միջնորդություն՝հայցային վեղամություն կիրառելու մասին, Լրացուցիչ տեղեկություններ,որոնց թվում՝վերջին 3 ամսվա մուծումների անդորրագրերը/որոնցից փետրվարը հունվարին ,,ուրացել է մի ամբողջ 2200դրամ մուծումը ,,չտեսնելով,, քանի որ ,,նախորդ վճարում,, տողին գրված է ,,օօ․,․վճարում/։Մի խոսքով՝իսկական ,,քավորի պատասխան,,։Մնացած մուծումները՝2017թվից սկսած, ,,Վեոլիան,, ներկայացրել է հաշվի քաղվածքի մեջ, որն էլ ահավոր մանրատառ է ու առանց խոշորացույցի հնարավոր չէ տեսնել գրառումները,ինչը համարել եմ դատարանի հանդեպ անպատշաճ վերաբերմունք։Այդ փաստաթղթերի ուսումնասիրությունն արդեն քննվել է մինչ օրս տեղի ունեցած նիստերի ժամանակ՝բացառությամբ Լրացուցիչ տեղեկությունների, որ վերջերս եմ ներկայացրել դատարանին։Երեկ պետք է կայանար հերթական նիստը՝,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ ,,թխած,, գործով,ապօրինի սակագնով․ավելի ճիշտ՝ապօրինի,բայց՝օրինականացված սակագնով սարքած գործով,որի առթիվ վերջին 5 տարում բազմաթիվ հրապարակումներով ու նամակներով եմ հանդես եկել, բայց՝միայն ,,Առավոտ,, թերթը՝2018-ին, անդրադարձավ դատական նիստին, իսկ ,,Վեոլիայի,, դեմ բողոքներիս՝զետեղված ,,Վեոլիա-հանրային վերահսկողություն,, ֆեյսբուքյան խմբում, լուսաբանելու պատրաստակամություն հայտնեց եվ սիրով լուսաբանեց ,,Օրագիր-նյուս,, կայքը՝2022թվի նոյեմբերին։
Նիստի ընթացքում դատավորն ընթերցելով իմ ներկայացրած Լրացուցիչ տեղեկությունները՝,,Վեոլիային,, էլեկտրոնային փոստով ուղարկած նամակների եվ պատասխանի մասին,կասկած հայտնեց, որ դա ոչ թե ,,Վեոլիայի,, պատասխանն է, այլ՝էլեկտրոնային ռոբոտի, քանի որ ինքը հավաստիացված չէ, որ միջնորդությունս ,,Վեոլիան,, ստացել է, ,,Վեոլիա-ջրից,, ինքը տեղեկություն չի ստացել միջնորդությունն ստանալու մասին եվ դժգոհեց, որ ես նամակը ծրարով չեմ ուղարկել, այլ՝ էլեկտրոնային փոստով։Ըստ այդմ, դատը հետաձգվեց մինչեւ մարտի 7-ը,որպեսզի այդ ընթացքում ծրարով նամակ ուղարկեմ/Բայց ինչ հետաքրքիր օրենքներ ունենք․էլեկտրոնային փոստի դարում ծրարով նամակագրություն/։Ի դեպ, 2010-2014թվերին, երբ դեռ ,,եոլիա-ջուրը,, գոյություն չուներ, գոյություն ուներ Լոռու-ջրմուղ առանձին կառույց՝իր էլեկտրոնային փոստով, եվ այդ փոստով էլ նամակագրություն եմ ունեցել նախկին ղեկավարներ Վահանյանի եվ Անտոնյանի հետ,շատ խնդիրներ հարթվել են՝առանց դատարանի միջամտության։Այն ժամանակ նույնիսկ մի առանձին գրասենյակ էլ կար՝Վանաձորի քաղաքապետարանի նկուղային հարկում, որպեսզի քաղաքում ապրողները չհասնեն Դիմաց՝,,սարի գլուխը,,։Հիմա Լոռու տեղամաս՝որպես իրավական միավոր, կարծես թե գոյություն չունի․Երեվանն է նամակներին պատասխանում,Երեվանն է արձագանքում քաղաքացիների բողոքներին կամ էլ՝միանգամից գործեր ,,թխում,, քաղաքացիների վրա․այ այդ ժամանակ արդեն պետք են գալիս Լոռու տեղամասի ,,ծառայությունները,,․այստեղ շատ լավ գործ են ,,թխում,,․բայց այնքան անորակ, որ հակասության մեջ է մտնում Երեվանի սարքած գործի հետ/իսկ այդ մասին մանրամասն նշել եմ Հայցադիմումի պատասխանի մեջ/։Հիշեցնենք, որ ,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ երրորդ հայցն է՝սկսած 2018թվից․առաջին հայցը՝31 հազար դրամ գումարի բռնագանձման պահանջով, մերժեց դատարանը։ 2022թվի տարեսկզբի ներկայացրած հայցն էլ այսօրվա դատարանն է մերժել /որի մասին միայն ամիսներ անց եմ տեղեկացել՝,,Հայփոստից,, դատարանի տեղեկացմամբ/, քանի որ ,,Վեոլիայի,, շահերի պաշտպանը չի ունեցել պատշաճ լիազորագիր, հիմա երրորդ հարձակումն է իմ դեմ․արդեն ոչ թե միայն 5400դրամ ամսավարձով սարքած պարտքով,այլեվ՝6014դրամով։Ու մինչ դատարանում արդեն երրորդ ամիսն է գնում՝երրորդ հայցի քննության, ,,Վեոլիան, , արդեն ,,պարտք,, է նկարում 6014դրամով․երեվի որ 4-րդ անգամ էլ ներկայացնի՝ապագայում։Կա ապագա՝ապագա կա՝,,Վեոլիայի,, համար։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,բլոգեր
понедельник, 13 февраля 2023 г.
Ու՞ր է կորել Կիրովականի/Վանաձորի/ժողդատարանի 90-ականների արխիվը եվ համապատասխան պաշտոնյաների խիղճը
Արդեն 1 շաբաթ է,որ մենք փորձում ենք հույս չդնել ՀՀ միասնական սոցիալական ծառայության կողմից գրավոր հավաստիացմանը, թե Կիրովականի /Վանաձորի/դատարանում աշխատած մեր ստաժի՝անկախության շրջանի հատվածի/1992-94թվերի/ եվ՝ 1998-2000, եվ 2002-2004թվերի ,,Առավոտ,, թերթում աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք ստանալ՝այդ ստաժները հավաստող գործատուներից կամ նրանց իրավահաջորդներից։Միասնական սոցիալական ծառայությունը մի թերի պատասխան է ուղարկել,որից մի շարք հարցեր են բխում, ու այդ հարցերը պարզաբանելու համար դիմել եմ նույն ՄՍԾ-ին՝էլեկտրոնային փոստով․ ինձ խորհուրդ են տվել իրենց գրավոր նամակ գրել․այսինքն որպեսզի կարողանամ ինձ հասանելիք կենսաթոշակն ավելացնել՝իմ օրինական, աշխատանքային գրքույկում առկա ամբողջական ստաժի շնորհիվ, պետք է մի հատ էլ գումար ծախսեմ՝փոստային նամակների վրա։Ի վերջո մենք իրավական երկիր ե՞նք, թե՞ ինչ ենք։Նախ ինչու՞ պետք է իմ՝Լոռու մարզի բնակչի թոշակը հաշվի Արագածոտնում նստած պաշտոնյան/իբր՝,,կոռուպցիոն ռիսկերի պակասեցման ,,նպատակով/, չէ՞ որ այդ հարցերը կարող էր միգուցե ավելի արագ լուծվել,եթե հաշվարկը կատարվեր հենց այն բնակավայրում, որտեղ բնակվում եմ։Սա ի՞նչ նոր աբսուդային օրենք է՝ի վնաս մարզի բնակչի։Կամ ինչու՞ օրենքի մեջ կետ չկա, որ եթե մարդն ունի աշխատանքային գրքույկում առկա գրանցում, ուրեմն պետք է հենց դրանով էլ առաջնորդվեն թոշակ նշանակելիս եվ ոչ թե պահանջեն, որ գնա գործատուից տեղեկանք բերի կամ հույսը դնի, թե սոցապ նախարարությունը երբ պետք է հարցում անի ու ձեզ մխիթարող պատասխան կամ տա, կամ չտա։Ի վերջո եթե երկրում ,,հեղափոխություն,, է եղել, պետք է ի օգուտ քաղաքացու լինի, ոչ թե ընդհակառակը, ինչին ականատես ենք լինում պարբերաբար։
Այն բանից հետո, երբ սոցապ ծառայությունից ստացա գրավոր նամակ առ այն, որ հարցում են կատարել Ազգային արխիվին ՝որպեսզի իմ աշխատանքային ստաժի մի մասը՝դատարանում աշխատած, ինչպես նաեւ ,,Առավոտի,, խմբագրությունում աշխատած 2002-2005 թվերի հատվածը ապացուցվի/այդպես էլ ինձ համար անհասկանալի մնաց, թե արդյո՞ք նույն խմբագրությունում աշխատած 1998-2000թվերի հատվածը հաշվել են ապարանցիները, թե չեն հաշվել/, ուղեվորվեցի Վանաձորի կենտրոնական փոստ,եվ այնտեղ գտնվող Ազգային Արխիվ պատուհանից, հայտնեցին, որ դատարանի արխիվը չի հանձնված Ազգային արխիվին։Ըստ այդմ,ուղեվորվեցի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ գրասենյակից պարզաբանեցին, որ արխիվից տեղեկանք ստանալու համար պետք է նամակ գրեմ դատարանին։Էլեկտրոնային փոստով նամակ ուղարկեցի դատարանին․դատական դեպարտամենտից հեռախոսով հայտնեցին, որ նամակս ճիշտ չի հասցեագրվել, եվ այն պետք է ուղարկվեր դատարանին,բայց խոստացան վերահասցեագրել դատարանին․եվ վերահսցեագրեցին։Դատարանի էլեկտրոնային հասցեից նամակ եկավ, որ դատարանի արխիվում գտնվում են միայն 1999թվից հետոյի փաստաթղթերը, եվ ինձ ուղղորդեցին նամակ գրել արդարադատության նախարարություն։Արդարադատության նախարարությանը գրելուց հետո հեռախոսով զանգեցին նախարարությունից եվ պարզաբանեցին, որ․․․իրենց մոտ չեն գտնվում դատարանի աշխատողների/տվյալ դեպքում՝գրասենյակի աշխատողների/արխիվային տվյալները, այլ միայն՝դատարանի դատավորների, եվ պետք է իմ ստաժի վերաբերյալ տեղեկանք տա դատարանը։Միաժամանակ էլեկտրոնային փոստով հավաստիացրել են ուսումնասիրել հարցը եվ պատասխանել։Նախարարության բանավոր պատասխանը փոխանցել եմ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին՝էլեկտրոնային փոստով։Սպասում եմ արձագանքի։
Առայժմ որեվէ արձագանք չեմ ստացել ,,Առավոտի,, խմբագրությունից,ում եվս դիմել եմ էլեկտրոնային 2 հասցեներով՝մի քանի օր առաջ։Մնանք նամակին սպասող։Իսկ առայժմ շարունակում ենք որոնողական աշխատանքները, պարզելու,թե որտեղ է գտնվում Կիրովականի/Վանաձորի/ժողդատարանի 1989-98 թվերի արխիվը/հազիվ թե այժմ արդեն լուսահոգի դատարանի նախագահները հետները տարած լինեն/։Միաժամանակ փորձում ենք պարզել, թե ուր է կորել համապատասխան մարմինների ու պաշտոնատար անձանց խիղճը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր,բլոգեր
среда, 8 февраля 2023 г.
Աբսուրդի երկիր Հայաստան
Սովետական շրջանի դատարանին վստահում են, անկախության շրջանի դատարանին չեն վստահու՞մ
----------------------------------------------------------
Աբսուրդ չի՝բա ի՞նչ է․1989-94 թ․Կիրովականի/Վանաձորի/դատարանում աշխատած տարիներիս մի մասը՝մինչեւ 1992թիվը/երբ դեռ սովետական միությունը վերջնականպես չէր փլուզվել/ Միասնական սոցիալական ծառայությունում հաշվել են որպես ստաժ, իսկ մյուս հատվածի համար,որ նույնպես աշխատանքային գրքույկում առկա է, ինձ ուղարկած գրության մեջ հայտնել են․,,01․01․1992թ․-06․04․1994թ․վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար հարցում է արվել ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ ՊՈԱԿ-ԻՆ։Հարցման պատասխանը ստանալուց հետո կտրվի համապատասխան ընթացք,,/մեջբերման ավարտը/:Այսինքն՝սովետական հատվածում աշխատած ստաժս՝նույն դատարանում աշխատած,եվ աշխատանքային գրքույկում գրված, հաշվարկվել է, բայց անկախության շրջանի նույն դատարանի ստաժը,որ նույնպես գրված-կնիքված է աշխատանքային գրքույկում, դեռ վիճելի է, պետք է հարցման միջոցով ճշտվի, պարզելու, թե դատարանի նախկին նախագահը սոցվճարում արե՞լ է, թե՞ չի արել։Հիմա դիցուք՝նախկին նախագահը/այժմ արդեն վաղուց լուսահոգի/, սոցվճարում չի կատարել/թեպետ՝հազիվ թե, որովհետեվ նախագահն էլ է 2 հասարակարգի դատարանը ղեկավարել/,ուրեմն պետք է այդ տարիների ստաժս չհաշվվի՞․․․․․Ուրեմն քիչ է, որ 5 տարի աղետի գոտու տնակային դատարանում աշխատել ենք՝առողջության համար վտանգավոր պայմաններում, փայտի ու ածուխի օդ շնչելով, պարբերաբար արցունքակալած աչքերով աշխատելով, քամու ու բացվող-փակվող դռան դիմաց հայտնվելով,անհրաժեշտության դեպքում, գործի բերումով էլ գնացել դատարանի վթարային շենք, որտեղ գտնվում էր արխիվը, որպեսզի որեվէ գործ փնտրենք-գտնենք՝կիսախավար ու վթարային, ցուրտ ու խոնավ շենքում, ամեն րոպե աչքի տակ ունենալով վերեվից թափվող քարերի վտանգը, քիչ է, որ այդ աշխատանքը վտանգավոր պայմաններում աշխատած ստաժ չի համարվում/որովհետեվ պատկան մարմիններն ականջները փակել են ու չեն լսում կամ չեն ուզում լսել օրենքների մեջ համապատախսան փոփոխություններ, լրացումներ կատարելու մեր առաջարկությունը՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով,եվ անկախությունից 30 տարի անց մինչ օրս՝,,վրեդնի,, ստաժ է համարվում միայն սովետական տարիների օրենքներով սահմանված աշխատանքների կամ աշխատանքային պայմանների ցուցակը։/Սոցապ նախարարություն էլ եմ ուղարկել այդ եվ այլ օրենսդրական նախաձեռնություններս, բայց՝ինձ բացատրում են իմ իմացածի մասին ու ականջները փակ պահում՝նորարարության հանդեպ։Ու հիմա պետք է ձմեռ օրով վազվզենք՝դատարան-Ազգային արխիվ ճանապարհներին,համացանցով նամակ-հարցումներ կատարենք, որ փորձենք տեղեկանք ձեռք բերել՝1992-94թվերին դատարանում աշխատած տարիները հավաստող։Ու այդ ճանապարհին, ով զավեշտ, ոտքներիցս կախած ունենանք տխրահռչակ եվ երիցս անիծյալ ,,Վեոլիա-ջրի,, հայցապահանջը՝ինձնից ջրի վարձի ապօրինի ,,պարտքի,, գումարի բռնագանձման․․․․այն ,,պարտքի,, որ սարքել են նրանք, ովքեր պետք է 2017թվին գործած հանցանքի համար 2018-ին պատժվեին, բայց՝պաշտոնի բարձրացում են ունեցել,իսկ քրեական գործն էլ՝2018-ին հարուցված, լավ ,,ջրվել,, է։
․․․․Արդարություն, ու՞ր ես, որ չոլում ես մնացել, որ դեռ Հայաստան չես հասել՝անգամ ,,հեղափոխությունից,, 5 տարի անց։Ստացվում է, որ հայրենի իշխանավորները սովետական շրջանի դատարանին վստահում են, անկախության շրջանի դատարնին չեն վստահում․դե ուրեմն թող բարի լինեն սոցիալիզմը հետ բերեն ու սոցիալիստ վարչապետ ընտրեն։Ի վերջո որքանո՞վ է տրամաբանական, մարդուն զրկել լիարժեք թոշակ ստանալուց, իր վաստակին համապատասխան թոշակ ստանալուց,եթե, դիցուք, նրա հիմնարկի ղեկավարը սոցվճարում չի կատարել։Մի՞թե դրա համար տվյալ թոշակառուն մեղավոր է,որ այդ պատճառաբանությամբ հազարավորները զրկվում են իրենց լիարժեք թոշակից, բայց հայտնի չէ, այդ հիմնարկի ղեկավարը պատժվու՞մ է, թե՞ չի պատժվում։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
Подписаться на:
Сообщения (Atom)