Դատարանի արխիվի ոդիսականը շարունակվում է
Տեղեկանք տեղեկանքի մասին
Երեկ արդարադատության նախարարությունից, ի պատասխան Կիրովականի/Վանաձորի/ դատարանում 1989-1994թվերին գրասենյակի գործավար աշխատելու վերաբերյալ դեպարտամենտից ստացած պատասխանը/այն, որ տվյալներ չկան/, փոխանցել ենք արդարադատության նախարարություն, զանգահարեց նախարարության աշխատակիցը եվ դժգոհեց, թե ինչու՞ եմ կրկին իրենց դիմել/այդ թվում՝եվ նախարարի էլեկտրոնային հասցեին, եվ նախարարության/։,,Դուք ուզում եք, որ մենք նորից նույն պատասխանը տա՞նք, չէ՞ որ մենք ձեզ ուղղորդել էինք դատական դեպարտամենտ եվ անգամ զանգեցինք ձեզ,հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք դուք դիմել եք դեպարտամենտ,,-դժգոհեց նախարարության աշխատակիցը։Ես էլ պարզաբանեցի, որ հենց դրա համար, որ իրենք երկրորդ անգամ ինձ զանգել-հետաքրքրվել էին գործի ընթացքով, հարկ եմ համարել տեղեկացնել ընթացքի մասին,հայտնելով, որ դեպարտամենտը պատասխանել է, որ իրենց մոտ չկան իմ ստաժին վերաբերվող տվյալներ։Նախարարության աշխատակիցը նախ՝կրկին անգամ խորհուրդ տվեց դիմել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան եվ պինդուպինդ պահանջել, որ ինձ տրամադրվի տեղեկանք՝արխիվից/եվ սա այն դեպքում, երբ դատարանը ոչ միայն ինձ է էլեկտրոնային նամակով 2 անգամ տեղեկացրել, որ դատարանում մինչեւ 1999թվի արխիվը չկա, այլեվ հայտնել է դեպարտամենտին՝ի պատասխան դեպարտամենտի հարցման։Այնուհետ նախարարության աշխատակիցը խորհուրդ տվեց, որ ես աշխատանքային գրքույկս վերցնեմ եվ գնամ Երեվան՝դատական դեպարտամենտ, ու խնդրեմ, որ ինձ տեղեկանք տան՝հիմք ընդունելով աշխատանքային գրքույկիս ստաժը՝դատարանում աշխատած լինելու մասին/սա հիշեցնում է հին-սովետական հայտնի անեկդոտը՝տեղեկանք տեղեկանքի մասին/։Երբ ես էլ իմ հերթին դժգոհեցի, որ մի՞թե ձմեռ-օրով 63 տարեկան կինը պետք է Վանաձորից հասնի Երեվան՝դատական դեպարտամենտ,համոզված էլ չլինելով, թե դա որքանով է արդյունավետ, նախարարության երիտասարդ աշխատակցուհին ասաց․,,Բա ի՞նչ եք ուզում, եթե ձեր թոշակի հարցն է,,։Այդուհանդերձ, ինձ տրամադրեց քաղաքային հեռախոսահամար՝դեպարտամենտից, որպեսզի ճշտեմ, թե արդյո՞ք դեպարտամենտն ինձ տեղեկանք կտա, եթե ես գրքույկից քաղվածք ուղարկեմ։Դեպարտամենտից էլ պատասխանեցին, եվ անգամ էլեկտրոնային փոստով խորհուրդ տվեցին, որ ուղարկեմ եվ գրքույկից քաղվածք, եվ ինձ աշխատանքի ընդունել-ազատելու հրամանները, որը եվ արեցինք։2 ժամ անց․․․․նույն դեպարտամենտի նույն աշխատակիցն ասաց, որ լավ կլինի, եթե ես այդ խնդրանքով դիմեմ նախարարություն, որովհետեվ նախկինում դատարանը պատկանել է նախարարությանը։Դե պատկերացրեք, եթե ես հիմարություն կամ համարձակություն ունենայի ձմեռ օրով հասնել Երեվան՝նախարարություն եվ նույն պատասխանն ստանալ։Ահա եվ ձեզ ,,իրավական երկիր,, եվ ,,տեղեկատվության ազատություն,,։Մարդն իր նամակով՝թոշակի անցնելու հետ կապված, աշխատանքային գրքույկը ձեռքին չի կարողանում ստանալ ,,տեղեկանք՝տեղեկանքի մասին,,․որովհետեվ 90-ականներին մի դավադիր օրենք են ընդունել, որ աշխատանքային գրքույկից բացի նաեւ տեղեկանք է պետք՝տվյալ գործատուից,նրա սոցվճարումների մասին։Ի դեպ, նախարարության աշխատակիցը նաեւ կասկած հայտնեց, թե կարող է անգամ այդ արխիվը ոչնչացված է․իսկ մի՞թե թոշակառուն մեղավոր է դրա համար, չէ՞ որ առկա է ստաժը հաստատող ամենազորեղ փաստաթուղթը՝աշխատանքային գրքույկը եվ աշխատանքի ընդունվել-ազատվելու հրամանները։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն