среда, 8 февраля 2023 г.

Աբսուրդի երկիր Հայաստան

 Սովետական շրջանի դատարանին վստահում են, անկախության շրջանի դատարանին չեն վստահու՞մ

----------------------------------------------------------

Աբսուրդ չի՝բա ի՞նչ է․1989-94 թ․Կիրովականի/Վանաձորի/դատարանում աշխատած տարիներիս մի մասը՝մինչեւ 1992թիվը/երբ դեռ սովետական միությունը վերջնականպես չէր փլուզվել/ Միասնական սոցիալական ծառայությունում հաշվել են որպես ստաժ, իսկ մյուս հատվածի համար,որ նույնպես աշխատանքային գրքույկում առկա է, ինձ ուղարկած գրության մեջ հայտնել են․,,01․01․1992թ․-06․04․1994թ․վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար հարցում է արվել ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ ՊՈԱԿ-ԻՆ։Հարցման պատասխանը ստանալուց հետո կտրվի համապատասխան ընթացք,,/մեջբերման ավարտը/:Այսինքն՝սովետական հատվածում աշխատած ստաժս՝նույն դատարանում աշխատած,եվ աշխատանքային գրքույկում գրված, հաշվարկվել է, բայց անկախության շրջանի նույն դատարանի ստաժը,որ նույնպես գրված-կնիքված է աշխատանքային գրքույկում, դեռ վիճելի է, պետք է հարցման միջոցով ճշտվի, պարզելու, թե դատարանի նախկին նախագահը սոցվճարում արե՞լ է, թե՞ չի արել։Հիմա դիցուք՝նախկին նախագահը/այժմ արդեն վաղուց լուսահոգի/, սոցվճարում չի կատարել/թեպետ՝հազիվ թե, որովհետեվ նախագահն էլ է 2 հասարակարգի դատարանը ղեկավարել/,ուրեմն պետք է այդ տարիների ստաժս չհաշվվի՞․․․․․Ուրեմն քիչ է, որ 5 տարի աղետի գոտու տնակային դատարանում աշխատել ենք՝առողջության համար վտանգավոր պայմաններում, փայտի ու ածուխի օդ շնչելով, պարբերաբար արցունքակալած աչքերով աշխատելով, քամու ու բացվող-փակվող դռան դիմաց հայտնվելով,անհրաժեշտության դեպքում, գործի բերումով էլ գնացել դատարանի վթարային շենք, որտեղ գտնվում էր արխիվը, որպեսզի որեվէ գործ փնտրենք-գտնենք՝կիսախավար ու վթարային, ցուրտ ու խոնավ շենքում, ամեն րոպե աչքի տակ ունենալով վերեվից թափվող քարերի վտանգը, քիչ է, որ այդ աշխատանքը վտանգավոր պայմաններում աշխատած ստաժ չի համարվում/որովհետեվ պատկան մարմիններն ականջները փակել են ու չեն լսում կամ չեն ուզում լսել օրենքների մեջ համապատախսան փոփոխություններ, լրացումներ կատարելու մեր առաջարկությունը՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով,եվ անկախությունից 30 տարի անց մինչ օրս՝,,վրեդնի,, ստաժ է համարվում միայն սովետական տարիների օրենքներով սահմանված աշխատանքների կամ աշխատանքային պայմանների ցուցակը։/Սոցապ նախարարություն էլ եմ ուղարկել այդ եվ այլ օրենսդրական նախաձեռնություններս, բայց՝ինձ բացատրում են իմ իմացածի մասին ու ականջները փակ պահում՝նորարարության հանդեպ։Ու հիմա պետք է ձմեռ օրով վազվզենք՝դատարան-Ազգային արխիվ ճանապարհներին,համացանցով նամակ-հարցումներ կատարենք, որ փորձենք տեղեկանք ձեռք բերել՝1992-94թվերին դատարանում աշխատած տարիները հավաստող։Ու այդ ճանապարհին, ով զավեշտ, ոտքներիցս կախած ունենանք  տխրահռչակ եվ երիցս անիծյալ ,,Վեոլիա-ջրի,, հայցապահանջը՝ինձնից ջրի վարձի ապօրինի ,,պարտքի,, գումարի բռնագանձման․․․․այն ,,պարտքի,, որ սարքել են նրանք, ովքեր պետք է 2017թվին գործած հանցանքի համար 2018-ին պատժվեին, բայց՝պաշտոնի բարձրացում են ունեցել,իսկ քրեական գործն էլ՝2018-ին հարուցված, լավ ,,ջրվել,, է։

․․․․Արդարություն, ու՞ր ես, որ չոլում ես մնացել, որ դեռ Հայաստան չես հասել՝անգամ ,,հեղափոխությունից,, 5 տարի անց։Ստացվում է, որ հայրենի իշխանավորները սովետական շրջանի դատարանին վստահում են, անկախության շրջանի դատարնին չեն վստահում․դե ուրեմն թող բարի լինեն սոցիալիզմը հետ բերեն ու սոցիալիստ վարչապետ ընտրեն։Ի վերջո որքանո՞վ է տրամաբանական, մարդուն զրկել լիարժեք թոշակ ստանալուց, իր վաստակին համապատասխան թոշակ ստանալուց,եթե, դիցուք, նրա հիմնարկի ղեկավարը սոցվճարում չի կատարել։Մի՞թե դրա համար տվյալ թոշակառուն մեղավոր է,որ այդ պատճառաբանությամբ հազարավորները զրկվում են իրենց լիարժեք թոշակից, բայց հայտնի չէ, այդ հիմնարկի ղեկավարը պատժվու՞մ է, թե՞ չի պատժվում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն