среда, 3 мая 2023 г.

Աղբը շատանում է,կանաչ տարածքները պակասում են,շները բազմանում են, քաղաքն աղտոտում են

 Մայիսի 1,Վանաձոր,ոչ աշխատանքային ու տոնական օր՝նախորդ կառավարության օրոք վերականգնված․հիշեցնենք, որ 90-ականներից այս տոնը վերացրել էին․թերեվս,որպես ,,սովետական անցյալի մնացուկ,,․եվ միայն Հայաստանի կոմունիստներն էին այն նշում՝ամեն տարի մայիսմեկյան շքերթ կազմակերպելով։Բայց՝նախորդ, ՀՀԿ-ական կառավարությունը տարիներ առաջ վերականգնեց այդ տոնը/թեպետ,ի տարբերություն սովետական տարիների, մայիսի 2-ը չթողեցին որպես տոն, այլ միայն մայիսի մեկը/։Վաղ առավոտյան, սակայն, շների հաչոցից ու լեփլեցունից մի բան էլ ավել աղբարկղերի վրա թառած ագռավների ղռավոցիներից արթնանալով,տոնական զգացողություն հաստատ չես ունենա․մանավանդ, որ ուշադրությունդ անմիջապես գրավում է նաեւ 2 շագանակենիների տակ թափված շինարարական ահռելի աղբը՝Կ․Դեմիրճյան 24-26 շենքերի դիմաց։Թերեվս, այդ աղբը գոյացել էր 2 շենքերը միացնող քարե կամարի ներսում շինարարական աշխատանքներից։Հարց է ծագում․շինարարական աղբը կենցաղային աղբի համար նախատեսված աղբարկղերում լցնելու համար տուգանք է սահմանված, իսկ փողոցում թափելու համար,առավել եվս՝ծառերի արմատները վտանգելու, տուգանք չի հասնու՞մ։Եթե նկատի ունենանք,որ Նժդեհ փողոցի վրա էլ ,,բարենորոգման,, թե բարեքանդման ծրագրի շրջանակներում այն կարգի ասֆալտաքանդում են արել,որ ծառերի արմատներն են երեվում՝դուրս ցցված,կարելի է եզրակացնել, որ ծառերի չորացման դավադիր ծրագիր է գործում․արմատները չորացնում են, որ ծառերը կտրեն ու նորերով փոխարինեն/փողեր լվալու միջոց․հեչ որ չլինի՝անկապ սակուրաներ կարող է բերեն,որոնք շրջակայքին օգուտ չեն տալիս, փոշի էլ չեն կլանում/։Ի դեպ, ըստ դիցաբանական վկայությունների, սակուրաները նաեւ մեռնող զինվորներ են խորհրդանշում։

Աղբակույտերը մի կողմից, աղբը փողոցում ցիրուցան անող շները մի կողմից/այդ թվում՝մայթերի վրա փռված եվ անցուդարձին խանգարող շները․իբր մայթերի վրա անցորդների տեղաշարժի համար շատ տեղ կա,մի հատ էլ գափռ շներն են փռվում այդ տարածքում։Հարդարված ու խնամված սիզամարգերում,կանաչ տարածքներում, պուրակներում շներ/հանգստացող, վազվզող, սիրախաղերով զբաղվող/,գիշերային ժամերին մարդկանց հանգիստը խանգարող շներ,մայթերին փռված,վաղ առավոտյան աշխատանքի կամ շուկա գնացող մարդկանց վրա հարձակվող շներ,փողոցային գզվռտոցներով մարդկանց ականջը տանող շներ։Լավ, ինչքա՞ն պետք է քաղաքը մնա անտեր վիճակում։ժողովրդից մենակ ,,ճիպտած,, հարկ ու տուրք են հավաքում,վարձերով՝ խեղդում, իսկ քաղաքի էկոլոգիական վիճա՞կը, չէ՞ որ դրանից սկսվեց անկախության շարժումը՝նախորդ դարի 80-ականների վերջին,օդի աղտոտվածության դեմ ցույցերից,հիմա էլ հո օդն աղտոտող քիմիական գործարան չկա,բայց՝կան փողոցն աղտոտող թափառող շներ, շինարարական աղբ ու փոշի,հատվող

ծառեր՝փոշին կլանող։Աղբը շատանում է,կանաչ տարածքները վերանում են, օդի աղտոտվածությունը մեծանում է։

․․․Ամենայն հավանականությամբ, Դեմիրճյան 24-26 հասցեի մայթին գտնվող կանաչազարդ ծառերը դիտավորյալ չորացնում են կտրելու եվ առայժմ կանաչապատ մայթը բետոնապատելու նպատակով,որպեսզի նորոգվող ,,օբյեկտի,, համար հարմարավետություն եվ մեքենաների անցուդարձ ապահովվի։Հիշեցնենք, որ 2001 թվին էլ նույն գազոնի շարունակությունը բետոնացվեց՝կանաչ տարածքը վերացնելուց հետո,ինչին անդրադարձել ենք ,,Առավոտում,,՝2001-ին/,,Գործարարությունն ուղեկցվում է ապօրինի հատումներով,,/։Մայիսի 3-ի դրությամբ դեռ աղբակույտերը շարունակում էին մնալ տարածքում՝ծառերի տակ փառավոր ,,հանգրվանած,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն