տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
понедельник, 26 июня 2023 г.
Արդարությունը շարունակում է մնալ բանտված՝7 սարի ետեվում
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
среда, 7 июня 2023 г.
ՀԾԿՀ-ն ու ,,Վեոլիան,, չոքել են արդարության բկին
Ֆրանսահայ հասարակական գործիչ Լեո Նիկոլյանը հերթական անգամ քննադատեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին ու ,,Վեոլիային,,՝փոխադարձ կոռուպցիոն գործարքի մեջ լինելու համար, եվ մատնանշեց, որ Ֆրանսիայի դեսպան տիկինը սպասարկում է Ադրբեջանի շահը։
Բայց, ,,Վեոլիայի,, պարագայում չպեք է մոռանալ, որ այսօր ՀՀ քաղաքացու գլխին պատուհաս դարձած ու մեծ կեղեքիչ ,,Վեոլիա-ջուրը,,/ում Ֆրանսիայի կառավարությունը դեռ տարիներ առաջ է բացահայտել՝որպես Ռումինիայում կոռուպցիոն գործարքների մասնակից/,Հայաստանի ջրային տնտեսությունն իր ձեռքը վերցրեց 2016-2017թվերից,մի կասկածելի ու գաղտնի գործարքի արդյունքում, որ տեղի ունեցավ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եվ վարչապետ Կարեն կԿարապետյանի օրոք։Ու հենց 2016թվի վերջին էր,երբ ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը գաղտնաբար, առանց հանրային քննարկումների, առանց հասարակությանն իրազեկելու հաստատեց մի որոշում, ըստ որի,ջրի վարձը բարձրացել է՝12 խորանարդ մետրից դառնալով 30 խորանարդ մետր․ի՞նչ տրամաբանությամբ են որոշել խողովակի ծախսը մեծ ցույց տալ՝անհայտ է մնացել․համենայն դեպս՝4 ամիս հաստատ անհայտ էր, քանի որ որոշումը չի տեղադրվել ոչ ՀԾԿՀ կայքում, ոչ ,,Վեոլիայի,, կայքում/ որպեսզի բողոքարկման ժամկետը՝որպես նորմատիվային ակտ, անցնի/։Ըստ այդ, ջրի վարձը անջրաչափների համար դարձավ կայուն 5400դրամ՝անկախ ընտանիքի անդամների քանակից/երբ որ մինչ այդ հաշվարկվում էր անձաքանակ 1100դրամ, որն արդեն իսկ պատկառելի գումար էր, եվ դա էլ իր հերթին բարձրացել էր ՀԾԿՀ նախկին նախագահի ձեռամբ՝760 դրամից/։Հենց այդ չարաբաստիկ որոշումն է դարձել անջրաչափների գլխին փորձանք, քանի որ ,,Վեոլիան,, դրանից հետո սկսել էր բաժանորդների հաշվեհամարին ,,նկարել,, կայուն 5400դրամ՝ամեն ամիս,եվ անգամ պարտադրել ,որ բաժանորդները պայմանագիր կնքեն՝այդ թիվն ընդունելով ի գիտություն։Չենթարկվողներին սպառնում էին դատարանով եվ ջրանջատումով։Նախորդ/թերեվս նաեւ՝ներկա/իշխանության համար կատարյալ չարախինդ հրճվանք էր, երբ այդ կարգի քաղաքացիների թվում, ում վրա ,,Վեոլիան,, ապօրինի սակագնով թիվ էր ,,նկարում,, ընդդիմադիր լրագրող էր/ի դեմս տողերիս հեղինակի/,այլապես ինչո՞վ բացատրել, երբ այդ աղաղակող ապօրինության մասին արդեն ահազանգում եմ 6 տարի՝եվ նախկինների օրոք, եվ ներկաների, սակայն հանցանքի հեղինակներին պատժելու փոխարեն ինձ որոշեցին պատժել՝շարունակելով իմ վրա ,,նկարել,, այդ չարաբաստիկ 5400դրամը՝ամեն ամիս/2022թվից արդեն՝6014դրամ/։Իսկ 2017թվին ,,Վեոլիան,, այնքան ոգեվորվեց՝իր անպատժելիության հանգամանքից, որ իմ դեմ դատական հայց ներկայացրեց՝11 ամսում իմ հաշվեհամարին ,,սարքած,, 31հազար դրամի բռնագանձման պահանջով։Ընդ որում՝Նոր տարվա շեմին։2018-ին դատարանը մերժեց ,,Վեոլիայի,, հայցը՝իմ կողմից ներկայացրած իրավաբանական հիմնավորումներից ելնելով։Բայց՝4 տարի անց, 2021թվից ,,Վեոլիան,, նոր գրոհի անցավ եվ կրկին սկսեց իր հարձակումները․արդեն՝4 տարում ,,աճեցրած,, 248հազար դրամ գումարի բռնագանձման պահանջով։
2017թվից եմ ահազանգում ,,Վեոլիայի,, եվ ՀԾԿՀ-ի համատեղ կոռուպցիոն գործարքի մասին, բայց՝վերջիններիս պատժելու փոխարեն որոշեցին ինձ պատժել,փաստորեն,գողանալով տարիներս ու ժամանակս, նյութական ռեսուրսներս՝,,Վեոլիայի,, դեմ գրած հոդվածների արդյունքում․ո՞վ պետք է հատուցի դրա համար, եթե ինքս եմ իմ միակ պաշտպանը, քանի որ որեվէ Հ/Կ այդպես էլ ձեռնամուխ չեղավ այդ կոռուպցիոն սկանդալի մեջ խորանալու եվ ,,Վեոլիային,, դատի տալու։Արդյունքում՝,,Վեոլիայի,, դեմ պայքարում եմ ոչ թե հարձակման ձեվով/որ ավելի ճիշտ կլիներ/, այլ՝ինքնապաշտպանության,
քանի որ բավարար ռեսուրսներ չկան՝իրավական հարձակման անցնելու համար։Զարմանալի է, որ ,,Վեոլիայի,, փաստաբանները ,,չգիտեին,, որ իմ միակ սեփականությունն է հանդիսանում բնակարանս, որի մասին կա վկայություն՝մինչ ,,Վեոլիան,, ունեցած իմ նախկին պայմանագրում՝2014թվին ջրմուղի հետ կնքված/նախկին պայմանագիր ներկայացրել եմ դատարանին/։Բնականաբար, դատարանը մերժեց ,,Վեոլիայի,, պահանջը՝բնակարանի նկատմամբ կալանք դնելու, թողնելով միայն գումարի բռնագանձման հայցը, որի վերաբերյալ գործը քննվում է դատարանում՝դեկտեմբերից սկսած։
2018թվի ,,հեղափոխությունից,, հետո թվում էր, թե այս իշխանություններն, ի վերջո, ,,Վեոլիայի,, կոռուպցիոն գործունեությանը վերջ կտան՝չեղարկելով 2016թվի ՀԾԿ նախկին որոշումը՝ջրի վարձը բարձրացնելու, խողովակի տարողությունը 12խորանարդ մետրից 30 դարձնելու վերաբերյալ։Միամտորեն ոգեվորվել էինք, երբ քրեական գործ հարուցվեց 2018-ին՝ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի եվ այլոց նկատմամբ, քանի որ պարզվել էր, որ այդ ապօրինի որոշումը հաստատելուց հետո ՀԾԿՀ մի խումբ պաշտոնյաներ՝Նազարյանի գլխավորությամբ, ,,Վեոլիայի,, կողմից պարգեվատրվել են Փարիզի ուղեգրով։Բայց՝քրեական գործի ճակատագիրը մնաց անհայտ, իսկ իշխանության կողմից պաշտոնանկ արված Ռոբերտ Նազարյանին փոխարինեցին․․․․նրա հետ այդ ապօրինի որոշման կայացման մասնակից Գարեգին Բաղրամյանով։Ահա այս նոր պաշտոնում էլ Բաղրամյանը ձեռնամուխ եղավ․․․․․ջրի վարձի նոր բարձրացում նախաձեռնելով, եվ 5400դրամը դարձնելով 6014դրամ․հարց է ծագում, այդ ինչպե՞ս եղավ, որ 12-ից 30 խորանարդ մետր դարձած խողովակը 2017-ին 5400դրամի ջուր է սպառում, 2022թվին՝6014․այս եվ այլ հարցեր ներկայացրել եմ դատարանի ուշադրությանը։Ցավոք, այդ հարցերին նիստերի ընթացքում պատասխան չեղավ, քանի որ ,,Վեոլիան,, հեռատեսորեն ի սկզբանե տեղեկացրել էր, որ չի մասնակցելու նիստերին/փաստորեն, երեսները չի բռնում,պարզապես՝հանուն իրենց աշխատավարձի, իրենց ,,սեվ գործն,, արել են եվ ՀՀ խոցելի պայմաններում ապրող քաղաքացու ,,գլխին սարքել,,․եվ սա՝ այն դեպքում, երբ անգամ ջրմուղի տեսուչն է խոստովանում, որ այդ քաղաքացու/այսինքն՝իմ/մուծած գումարներն ավելի քիչ կլինեին, քան՝հիմա մուծում է․բայց որովհետեվ ,,Վեոլիայի,, սակագնով/5400-6014դրամ/ ,,նկարած,, թիվն ավելի մեծ է, ուստի ամեն ամիս՝մոտ 3000դրամ աճ է տեղի ունենում՝նախկին ,,պարտքի,, վրա։
․․Եվ ո՞վ է այսօր լծվել ,,Վեոլիային,, պաշտպանելու անփառունակ ու դատապարտելի գործին ու աղետի գոտու վթարային շենքերի խոցելի պայմաններում ապրող քաղաքացիների գլխին ,,թիվ նկարում,, ու ,,պարտք,, սարքում․,,Դելեքս,, փաստաբանական խումբը,որի անդամներից ոմանք եթերում կամ իրենց ֆեյսբուքյան էջերում հայրենասիրական ճառեր են ճառում՝Արցախի մասին, բայց ՀՀ քաղաքացուն կողոպտելու եվ ունեզրկելու գործին են լծվել՝չեներկայանալով իրենց իսկ կողմից ներկայացված հայցերի քննարկմանը։
․․․,,Չարն էլ է միշտ հիշվում անվերջ, անեծք նրա չար գործին․․․,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
понедельник, 5 июня 2023 г.
,,Վերջինն ո՞վ է,,
Ուրբաթ,հունիսի 2-ին, ժամը 19-ի սահմաններում մի միտինգի ժողովուրդ կար՝Վանաձորի բանկոմատներից մեկի առջեվ, Լուսավորչի փողոցում։Ամեն նոր եկող հարցնում էր, թե ,,վերջինն ո՞վ է,,։Անգամ վեճերն էին ծագում ու ամեն մեկը մեկի էր վկայակոչում,որ ապացուցի, որ վերջինը ինքն է։Պարզվեց, ոչ բոլորն էին թոշակի սպասում, բայց ովքեր որ թոշակի հույսով էին,գլխներին սառը ջուր մաղվեց, երբ տեղեկացված մեկը հայտարարեց, որ ,,թոշակ չկա,կառավարիչն ասել է գումարը ժամը 9-ից հետո կնստի,,։Երբ իմացան, որ այլ բանկերում թոշակ է եղել եվ ստացողներ են եղել, ոմանք զայրացան․,,Ըհը, տեսնում եք չէ՞, էս բանկը միշտ էս ա, միշտ ուշ են ուղարկում թոշակները,,։Փաստորեն, բանկերի հանդեպ Կենտրոնական բանկը թե գանձապետարանը ,,ջոկողություն,, են անում։Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր քաղաքի ծայրամասից հասել են կենտրոն՝տրանսպորտային ծախսեր կատարելով,ու իմանում են, որ գումարը դեռ ,,չի նստել,,։Ստացվում է, որ պետք է տրանսպորտի վրա մի քանի օր գումար ծախսեն, որ թոշակին ,,բռնեցնեն,։Ահա եվ ձեզ ,,բարեփոխում,,՝փոստային բաժանմունքներից բանկերին հանձնելով ոչ միայն թոշակները, այլեվ արդեն՝նպաստները։Փոստատարներին թոշակառուների կողմից կամավոր հիմունքներով տրվող 100դրամ ,,թեյավճարի,, փոխարեն հիմա մինչեւ 1000դրամ ծախս է արվում թոշակառուի կողմից՝տրանսպորտի վրա/ավելացրած այն, որ բանկոմատը մինչեւ 900դրամ գումարը չի հատկացնում, այն պտտվում է հաշվի համարին՝փոխանցվելով հաջորդ ամիս․իսկ ի՞նչ երաշխիք, թե թոշակառուն մինչեւ հաջորդ ամիս ապրելու է/։Այսպիսով, այն, ինչ չհաջողվեց անցկացնել նախկին իշխանության օրոք/այն է՝փոստային բաժանմունքներից բանկերին հանձնել թոշակների բաշխումը/,հաջողվեց ներկաներին․ժողովրդի դիմադրողականության թուլացման պատճառով։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)