,,Վերջինն ո՞վ է,,
Ուրբաթ,հունիսի 2-ին, ժամը 19-ի սահմաններում մի միտինգի ժողովուրդ կար՝Վանաձորի բանկոմատներից մեկի առջեվ, Լուսավորչի փողոցում։Ամեն նոր եկող հարցնում էր, թե ,,վերջինն ո՞վ է,,։Անգամ վեճերն էին ծագում ու ամեն մեկը մեկի էր վկայակոչում,որ ապացուցի, որ վերջինը ինքն է։Պարզվեց, ոչ բոլորն էին թոշակի սպասում, բայց ովքեր որ թոշակի հույսով էին,գլխներին սառը ջուր մաղվեց, երբ տեղեկացված մեկը հայտարարեց, որ ,,թոշակ չկա,կառավարիչն ասել է գումարը ժամը 9-ից հետո կնստի,,։Երբ իմացան, որ այլ բանկերում թոշակ է եղել եվ ստացողներ են եղել, ոմանք զայրացան․,,Ըհը, տեսնում եք չէ՞, էս բանկը միշտ էս ա, միշտ ուշ են ուղարկում թոշակները,,։Փաստորեն, բանկերի հանդեպ Կենտրոնական բանկը թե գանձապետարանը ,,ջոկողություն,, են անում։Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր քաղաքի ծայրամասից հասել են կենտրոն՝տրանսպորտային ծախսեր կատարելով,ու իմանում են, որ գումարը դեռ ,,չի նստել,,։Ստացվում է, որ պետք է տրանսպորտի վրա մի քանի օր գումար ծախսեն, որ թոշակին ,,բռնեցնեն,։Ահա եվ ձեզ ,,բարեփոխում,,՝փոստային բաժանմունքներից բանկերին հանձնելով ոչ միայն թոշակները, այլեվ արդեն՝նպաստները։Փոստատարներին թոշակառուների կողմից կամավոր հիմունքներով տրվող 100դրամ ,,թեյավճարի,, փոխարեն հիմա մինչեւ 1000դրամ ծախս է արվում թոշակառուի կողմից՝տրանսպորտի վրա/ավելացրած այն, որ բանկոմատը մինչեւ 900դրամ գումարը չի հատկացնում, այն պտտվում է հաշվի համարին՝փոխանցվելով հաջորդ ամիս․իսկ ի՞նչ երաշխիք, թե թոշակառուն մինչեւ հաջորդ ամիս ապրելու է/։Այսպիսով, այն, ինչ չհաջողվեց անցկացնել նախկին իշխանության օրոք/այն է՝փոստային բաժանմունքներից բանկերին հանձնել թոշակների բաշխումը/,հաջողվեց ներկաներին․ժողովրդի դիմադրողականության թուլացման պատճառով։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն