Արդարությունը շարունակում է մնալ բանտված՝7 սարի ետեվում
Նիկոլ Փաշինյան, ես՝2000-20010թվերի տարբեր ժամանակահատվածներում ձեր խմբագրած ,,Հայկական ժամանակ,, թերթին թղթակցած լրագրողը, ով այս տարվա հունվարից համալրել է թոշակառուների շարքերը, արդեն 5 ամիս է բղավում է,որ աշխատանքային ստաժ ունեցող թոշակառուները լիարժեք թոշակ չեն կարող ստանալ՝ 1992թվի չարաբաստիկ օրենքի պատճառով, որ հազարավոր թոշակառուների համար փորձանք է դառել/որովհետեվ այդ օրենքի համաձայն պահանջվում է ոչ միայն աշխատանքային գրքույկի առկայություն՝թոշակային փաստաթղթեր ներկայացնելիս, այլեվ՝տեղեկանք այն գործատուի կողմից, ում մոտ թոշակառուն աշխատել է․տեղեկանք՝գործատուի կողմից սոցվճարումներ կատարելու մասին/։Եվ քանի որ շատերի հիմնարկները լուծարվել են, որոշների ղեկավարներն էլ սոցվճարներ չեն արել, ուստի աշխատանքային գրքույկի տվյալ տարիների ստաժը չի հաշվարկվում․իսկ սա կատարյալ անարդարություն է, մարդն ի՞նչ մեղավոր է որ իր նախկին գործատուները թերացել են,սոցվճար չեն արել, եվ կամ՝հիմնարկը լուծարվել է․կամ էլ՝,,մատյանները կորել են,,/ինչն այնքան էլ արժանահավատ փաստարկ չէ/։Այդ առթիվ էլեկտրոնայն նանմակներս եվ համացանցային բաց նամակներս մնացել են անարձագանք/գրել եմ եվ Ազգային ժողովին, ԵՎ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովին, եվ սոցապ նախարարությանը/։Հիմա դուք պնդում եք, որ թոշակառուները պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ, օգնեն պետությանը՝պայքարելու կոռուպցիայի դեմ։Բա 5 ամիս է ահազանգոմ եմ, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր են Ազգային Արխիվում, սոցիալական ծառայությունում՝այդ օրենքի պատճառով, եվ կամ ինչո՞վ պետական կոռուպցիա չի այն, որ Ազգային Արխիվը/որ կոչվում է պետական ոչ առեվտրային կազմակերպություն/ քաղաքացուն տեղեկանք տալու համար անթաքույց գումար է պահանջում՝նվազագույնը 1000դրամ նախնական վճար․եվ սա՝օրենքը վկայակոչելով։Նաեվ քանիցս փորձել եմ պարզել, թե որքան է կազմում յուրաքանչյուր տարվա համար հատկացվող գումարի չափը՝թոշակ նշանակելիս,բայց անօգուտ է,ինչ-որ անհասկանալի գործակիցներ են մտցրել, թե ինչ հաշվարկով են հաշվում՝միայն իրենց/հաշվողներին/ է հայտնի, բայց՝մոտավոր հաշվարկներից ենթադրվում է, թե յուրաքանչյուր տարվա գումարը կազմում է 500-600դրամ։Ինչու՞ չի չեղարկվում 1992թվի օրենքը, որ ավելի է մեծացնում կոռուպցիոն ռիսկերը՝կենսաթոշակային համակարգում, եվ այն թողնում հաշվողների մտքին, խղճին ու երեվակայությանը, ապօրինություն անելու հանդեպ ռիսկայնությանը։Ձեր կառավարության կողմից սահմանված թոշակային ավելացումից հետո/որ հայտնի չէ, թե արդյո՞ք բոլոր թոշակառուներին է վերաբերվում, թե՞ կախված է թոշակի չափից/, աշխատանքային ստաժ ունեցողի եվ չունեցողի տարբերությունը շարունակելու է մնալ շատ քիչ․եթե հաշվի առնենք, որ 24 տարվա ստաժ ունեցողն այսօր ստանում է 38հազար 350դրամ թոշակ, իսկ նվազագույն թոշակի չափը սահմանված է 31600դրամ։Ո՞րն էր 2018-ի ,,հեղափոխության,, իմաստը,եթե արդարությունը շարունակում է մնալ բանտված՝7 սարի ետեվում։Ի վերջո առակս զի՞նչ ցուցանե;․
-չեղարկեք 1992թվի տեխրահռչակ որոշումը՝թոշակների մասին;
-Ավելացրեք յուրաքանչյուր տարվա ստաժի համար հատկացվող թոշակի գումարի չափը,դա է պահանջում արդարության սկզբունքը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն