понедельник, 18 сентября 2023 г.

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՏԵԼ Է ՁՈՐԱԳԷՍ

 Վերակառուցումը Ձորագէսում ներառել է նախկինում ակումբին ու ՀԷԿ-ին, կարի ֆաբրիկային պատկանող շենքի մի մասը, որից այժմ միայն քարե պատերն են՝որպես նորակառույցի հիմք։Սրանում համոզվեցինք՝սեպտեմբերի 17-ին այցելելով Ձորագէս։Սա այն շենքն է, որի սեփականաշնորհումը նախկին իշխանությունների օրոք ոչ միայն անհայտ հանգամանքներում էր, այլեվ՝այդ թեմայով խոսելն անգամ ռիսկային էր, ,,տաբու,, կար այդ թեմայի վրա, ու անհայտ է, այն ,,Տաշիր,, ընկերությանն էր պատկանում, Սերժի փեսա Միքայել Մինասյանի՞ն, թե՞ Պաշտապնության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ում նկատմամբ հարուցված քրեական գործը՝Ձորագէսի շենքերից մեկի հետ կապված, վերջերս կարճվեց։Առայժմ նախկին ակումբի շենքի մի մասը շարունակում է ծառայել որպես բնակելի՝այստեղ տասնամյակներ շարունակ բնակվող մի քանի ընտանիքների համար։

Վերակառուցվում է նաեւ սովետական տարիների հյուրանոցը,որ ընդամենը 2 սենյակից բաղկացած մի բնակարան էր՝այսպես կոչված ,,առաջին շենքի առաջին հարկում/,որի վերջին բնակիչը 2 տարի առաջ մահկանացուն կնքած Ելենա Անդրեասյանն էր,ով իր նախկին բնակարանը՝,,պաժառնի շենքում,, հանձնել էր թե վաճառել Թուֆենկյանին/որ այդ շենքը գնել էր որպես հյուրանոցային համալիր/ եվ տեղափոխվել ,,առաջին շենք,,․ու դժգոհ չէր գործարքից,առավել եվս՝որ հյուրանոցի արբանյակային կապից օգտվում էր։Տեղեկություններ կան, որ այդ բնակարանն էլ նախատեսված է փոքր հյուրանոց վերաձեվելու համար։Հիշեցնենք, որ ավելի քան 20 տարի առաջ Ձորագէսում միջազգային կարգի հյուրանոց կառուցվեց/Թուֆենկյան/նախկինում ,,Պաժառնու շենք,, կոչվող շենքի վերակառուցման արդյունքում/, եվ ավելի քան 20 տարի է՝շենքը ծառայում է որպես բարձրակարգ հյուրանոց, որտեղ կառավարական այցեր են լինում, պետական-դրամաշնորհային ծրագրերով սեմինարներ տեղի ունենում։Այստեղ է վերջերս հանգրվանել նաեւ ՀՀ վարչապետը՝Լոռու մարզ կատարած այցի ժամանակ,այստեղ են հանգրվանում նաեւ արմատներով ձորագէսցի արտասահմանցի հայեր։Թերեվս,նոր կառուցվելիք/թե որ կառուցվի/ փոքր հյուրանոցը կթեթեվացնի միջազգային հյրուանոցի բեռը եվ կծառայի շարքային հանգստացողների՝ավելի մատչելի գներով։

․․․Ի դեպ, մի քանի տարի առաջ էլ այսպես կոչված ,,հավուզի,, տարածքը վերակառուցվեց․վաղուց ի վեր չգործող ջրավազանի փոխարեն այժմ այդտեղ մանկական խաղահրապակ է,կարուսելներ։Միայն չկարողացանք պարզել, թե արդյո՞ք նախկինում թթի ծառը՝նախկին ,,հավուզի,, մոտ, այլեվս դադարել է թթի ծառ լինելուց եվ բերք չի տալիս։Մոտակայքում տարիներ առաջ կառուցված խաչքարն էլ հուշում է, որ ձորագէսցին այլեվս աթեիստ չէ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր-Ձորագէս

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն