Գիշերային ու կեսգիշերային ասֆալտապատումներ՝Վանաձորում
Ուրբաթ վաղ առավոտից,ժամը 6-ն անց կեսից սկսած մինչեւ․․․․գիշերվա ժամը երկուսը Կ․Դեմիրճյան փողոցի մի հատվածում/20-28 շենքերի առջեվ/ ասֆալտապատման ու հարդարման բուռն գործընթաց էր։ Ժամը 20-ից սկսած՝5 միավոր շինտեխնիկա էր աշխատում․մասնավորապես,երկուսը՝ծանրքաշային,
3-ը՝միջին ու թեթեվքաշային,լապտերները միացրած համ ասֆալտապատում էին, համ՝մազութապատածը հարդարում՝գոլորշի արձակելով,փողոցի տվյալ հատվածի մի ծայրից մյուսը ,,քայլով մարշ անելով,,։Բացի աշխատող մեքենաների լույսն ու փողոցային լուսավորությունը կար նաեւ շարժական եռոտանի՝վրան լապտեր միացրած։Մի կողմից էլ բանվորական ուժն էր օժանդակ գործողություններ կատարում/այսինքն ,,ծանր հրետանուց ,, բացի ,,հետեվակային զորք,, էլ կար/։Կային նաեւ դիտորդներ ու հրահանգավորողներ։Բարեբախտաբար՝ասֆալտապատեցին նաեւ դիտահորերի՝կողքերը փորված հատվածները/որոնք ամիսներով աղբամանի էին վերածվել/։
Ակնհայտ է, որ պատվիրատուներից խիստ հրահանգ էին ստացել՝մի քանի ամսվա չարածի տեղը հանել շատ սեղմ ժամկետում,օգտագործելով անգամ բնակիչների գիշերային հանգստի ժամերը ու խաթարելով գիշերային լռությունը։Հնարավոր է, անկախության 32-րդ տարեդարձին կրկին կառավարական այց է սպասվում, ու տեղական իշխանությունները որոշել են այս անգամ Դեմիրճյան փողոցով բերեն վարչապետին։Հիշեցնենք, որ այս փողոցն ամիսներ առաջ խճապատել էին ու այդպես էլ թողել/որի արդյունքում անբարեկարգ հատվածներում ոտք ու ձեռք ջարդելու դեպքեր էին եղել/։Ականջը կանչի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, որ շինարարական աշխատանքների տեմպերի մասին ասում էր՝ բանվորները մի քանի ժամ ծխում են, մի քանի րոպե գործ անում/։
․․․․․Լուսամուտային Դիտումները՝մեր կողմից
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր
Հ․Գ․Այսօր շարունակվում էր Դեմիրճյան փողոցի սկզբնամասի ասֆալտապատումը/Բանյո խաչմերուկից սկսած մինչեւ Բաթումի խաչմերուկ/․ըստ տեղեկությունների,այն սկսվում է վաղ առավոտվա ժամը յոթից/բնակիչներին քնաթաթախ տեղից հանելով ու եզրակացության առիթ տալով, թե ,,երկրաշարժ է,,/, ու շարունակվում մինչեւ գիշերվա ժամը 23-ը։Ի դեպ,այսօր մազութահոտը բռնել էր նաեւ Հայքի հրապարակը․այստեղ կենդանի խարույկ էր վառվում՝հնոցի դեր կատարելով,մազութապատման նպատակով։
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն