понедельник, 22 апреля 2024 г.

,,Մենավոր ընկուզենին,, տապալվեց

 Եվ այսպես, դատարանի որոշմամբ հատվեց Վանաձորի Բանյո փողոցի վրա գտնվող ,,մենավոր,, ընկուզենին,որի նախապատմությանն  անդրադարձել ենք օրերս՝սույն բլոգում՝,,Բա պտղատու ծառը կտրելու հրաման կտա՞ն,, հոդվածում։Նորաբնակ հարեվանը հնաբնակի կողմից 1989թվին ցանած, 35 տարի խնամած-պահպանած ընկուզենու դեմ գանգատ էր ներկայացրել դատարան՝,,պատասխանող,, ճանաչելով քաղաքապետարանին,ծառին էլ փաստորեն համարելով ,,մեղավոր,,՝աճելու եվ իր լուսամուտի արեվը փակելու համար։Իսկ ծառի 35 տարվա խնամակալն անգամ տեղյակ չէր, որ իր ծառի վերաբերյալ դատական գործ կա, ու ծառը ,,մեղավոր,, է ճանաչվել ոչ միայն աճելու-արեվ փակելու, այլեվ՝ազոտ տարածելու համար։Ու մինչ ծառը տերը/ավելի ճիշտ՝խնամակալուհին/, տեղեկանալով դատարանի որոշման մասին,օր-մեծություն դռնեդուռ ընկած փաստաբան էր փնտրում ու հասել էր մինչեւ հանրային պաշտպանի դուռը,ծառ կտրելու վճիռն ուժի մեջ մտավ ու ծառը տիրոջ աղի-արտասուքի պայմաններում արմատից կտրվեց։Լավ, արեվին խանգարում էր՝թող էտեին, ոչ թե՝հատեին արմատից;

,,Դե բերեք ինչքան պոպոքի ծառ կա՝կտրեք,որ պոպոքն էլ Թուրքիայից բերեն,,-հեգնում է այս ամենին տեղյակ մի լոռեցի։Փաստորեն, հանրային պաշտպանը, ում դիմել էր ծառի տերը՝որպես հանրային պաշտպանի գրասենյակի շահառու, կարող էր վճիռը կասեցնել, մինչեւ լիարժեք քննություն կատարվեր, կարող էր բողոքարկել վերին ատյաններ, բայց՝չարեց, իր վրա վերցնելով մեղքի կեսը։Հատկանշական է, որ չնայած դատարանը ծառը հատելու հրամանից բացի նաեւ տուգանել է քաղաքապետարանին՝ծառը ժամանակին չէտելու համար, բայց՝քաղաքապետարանը չի բողոքարկել վճիռը, մինչդեռ այդ դեպքում եվս կկանխվեր ծառահատումը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն