Վանաձորցու թոշակն Ապարանում են նշանակում, ջրի գործի դատն ուղարկում Ալավերդի
Անցած տարի կենսաթոշակիս նշանակման գործը սոցապ նախարարն ուղարկել էր Արագածոտնի մարզ՝գյուղ Ամասիա/ՄՍԾ 6-րդ վարչություն կոչվող/,իբր՝կոռուպցիոն երեվույթներից խուսափելու նպատակով/,հիմա իմ դեմ ,,Վեոլիայի,, հայցով չարչրկված քաղաքացիական գործն էլ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 17 ամիս քննության առնվելուց,դատական մի քանի նիստերով անցնելուց եվ ավարտական փուլին հասնելուց հետո․․․․ուղարկվել է Ալավերդի․նոր հիմունքներով, զրոյից սկսելու։Այսինքն ինչ, 64 տարեկան թոշակառու կինը եվս 17 ամիս էլ պետք է Ալավերդի գնա -գա՞․․․Ու՞մ հաշվին, ի՞նչ միջոցներով։Ուրեմն եթե գործը քննող դատավորը գնացել է ֆիզիոլոգիական արձակուրդ, ուրիշ դատավոր չկա՞ր Վանաձորում, որ գործն ուղարկվում է Ալավերդի։Թե՞ հատուկ են արել,որ հնարավորություն չունենամ նիստերին մասնակցել՝հեռավորության պատճառով։Որովհետեվ բոլոր նիստերին՝Վանաձորում, մասնակցել եմ ,,Վեոլիայի,, հայցի՝ինձնից 243հազար դրամ բռնագանձելու անհիմն լինելը հիմնավորող գրավոր փաստարկներով/առարկություններ, հայցադիմումի պատասխան,լրացուցիչ տեղեկություններ,հայտարարություն՝ՄԻՊ-ին ուղղված,տեղեկանք՝իրավապաշտպան կառույցից՝,,Վեոլիայի,, ապօրինի սակագինը բողոքարկելու մասին, անդորրագրեր՝ընթացիկ մուծումների մասին/։Իսկ հունվարի 4-ի 4 էջանոց առարկության մեջ մատնանշել եմ, որ իմ գործով ,,Վեոլիայի,, փաստաբան Հ․Մելքոնյանի անունը չկա ,,Վեոլիայի,, կողմից լիազորված փաստաբանների ցանկում․հետեվաբար, նա իրավունք չուներ հանդես գալ որպես ,,Վեոլիայի,, ներկայացուցիչ եվ ,,Դիրքորոշում,, ներկայացներ․առավել եվս՝իմ գործի հետ կապ չունեցող ինչ-որ այլ գործից մեջբերումներ աներ․ուղղակի աբսուրդ էր այդ Դիրքորոշումը,որն ընթերցելով զարմացա,թե ի՞նչ կապ ունեմ ես ,,Հաճն-ջրի,, կամ Վճռաբեկ դատարանի հետ/երբ որ իմ գործը քննության է առնվում Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում/։Երեվի խառնել էր պարոն փաստաբանը ,,Հաճն-ջուրն,, ու նրա թղթերը՝իմ գործի թղթերի հետ։Կարծում եմ, այդ փնթի կազմված Դիրքորոշումը ենթակա էր դատարանի կողմից մերժման այն բանից հետո,երբ ես հունվարի 4-ին այդ մասին գրել էի դատարան ներկայացրած Առարկության մեջ/հունվարի 9-ի նիստին ընդառաջ/,մինչդեռ հունվարի 9-ին դատը չկայանալու մասին ինձ զանգեցին դատարանից ու ասին, որ այն հետաձգվում է/․ինչպես տեղեկացրին նաեւ գրավոր՝,,դատավորի՝արտերկիր 4 օր գործուղման լինելու պատճառով,,։Հունվարի 9-ի դատական նիստը հետաձգվելու մասին դատարանի որոշման մեջ նաեւ ասվում էր, որ հաջորդ նիստը կկայանա ապրիլի 2-ին։Ստացվում է, որ 4 օր գործուղման պատճառով դատը հետաձգվում է 4 ամսո՞վ։Ընդհանրապես 2022թ․դեկտեմբերից սկսված այս գործն ընթանում էր յուրաքանչյուր նիստից հետո՝2-3 ամիս ընդմիջումով։Ահա եվ անցավ 17 ամիս, եվ ուղարկվեց․․․Ալավերդու դատարան։Սա ի՞նչ է, եթե ոչ՝դիտավորություն իշխանություններին քննադատող ընդդիմադիր լրագրողի նկատմամբ։Ենթադրվում է, թե գործը հատուկ միտումով կամ ,,վերեվից,, ուղղորդմամբ ձգձգվել է՝այն հույսով, որ պատասխանողի նյարդերն ի վերջո չեն դիմանա՝դրանից բխող ծանր հետեվանքներով․այդ թվում՝կյանքի համար վտանգավորություն ներկայացնող․չկա մարդ՝չկա պրոբլեմ։Ի դեպ, ,,Վեոլիայի,, հայցը ենթակա էր մերժման հենց առաջին դատական նիստի ժամանակ,երբ դատավորը, հայցն ընթերցելիս ու իմ նկատառումները լսելիս՝ զարմանքով պարզեց, որ հայցում չի նշված,որ պատասխանողն անջրաչափ է․մինչդեռ հայցում առկա ,,պարտքն,, աճեցրել են անջրաչափների համար սահմանված նոր, բարձր սակագնով/2016-ին ապօրինաբար հաստատված՝ՀԾԿՀ-ի կողմից/։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն