տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
пятница, 5 декабря 2014 г.
Հանուն առողջ, անվտանգ սննդի
Էս թեմայով առայժմ գրելու միտք չունեի, քանի որ առաջնահերթ էնքան խնդիրներ ու թեմաներ կան,բայց որ իմացա, ֆեյսբուքային խումբ են ստեղծել ՝ այդ խորագրով, ու ինձ էլ անդամագրել են, ասի դե մի խոսք էլ ես ասեմ ՝ մուտքս շնորհավորելով:Առողջ սննդի մի նախապայման էլ հիգիենիկ պայմաններն են: Որքանո՞վ է անվտանգ ճաքած ձվերի վաճառքը ՝ առավել եւս անմաքուր, ,,ծերտոտ,, վիճակում, երբ հազարումի բացիլ կարող է անցնել սննդի մեջ: Փաստորեն, այդ ձվերն ինչ-որ մի տեխնոլոգիական պրոցես / երեւի թե լվացման / չեն անցել:
Խանութներում մեկ էլ տեսնում ես ՝ կրեմով թխվածք է վաճառվում ՝ բաց-բաց, ճանճերն էլ հաճախ ,,համտես,, են անում: Հիմա եթե մի քանիսն այդ խմորեղենից թունավորվեն, կասեն ՝,,Այսինչ արտադրողի խմորեղենն է, ուրեմն մեղավորը նա է, բերեք արտադրությունը կասեցնենք,,. ու չեն ասի, որ մարդիկ խմորեղենը գնել են արդեն խանութում որակազրկելուց հետո: Չթունավորվելու մի նախապայման էլ սննդի ճիշտ համադրումն է: Արդեն մի քանի օր է, հեռուստատեսությամբ խոսում են մանկապարտեզում երեխաների թունավորման դեպքի մասին:Ձմեռ օրով մանկապարտեզի երեխաներին միգուցե սառը թթվասերը տվել են նրբերշիկի հետ, ու հիմա ,,կպել,, են նրբերշիկի ,,պոչից,,՝թե ո՞վ գիտի, էդ արտադրող ընկերության նրբերշիկն է մեղավոր: /Հեռուստատեսությամբ երեխաներից մեկն ասաց, որ թթվասեր ու նրբերշիկ է կերել /:Ինձ թվում է, նրբերշիկի ու թթվասերի համադրումն այնքան էլ խրախուսելի չէ. այնպես, ինչպես նրբերշիկի ու ձվի համադրումը:Երեկ, երբ հեռուստատեսությամբ տեղեկացա, որ հայտնի ընկերություններից մեկի մսամթերքն է կասկածվում ՝ թունավորման հարցում, շատ զարմացա, քանի որ 2 տարի է, այդ ընկերության 4 անուն մսամթերքից գնում եմ, եւ դժգոհելու առիթ չունեմ:Քանիցս էլ համոզվել եմ, որ մեր տեղական արտադրության որոշ մսամթերք, պահածոներ, եւ կամ ՝ կաթնամթերք, ավելի որակյալ են, քան ՝ ռուսականը կամ ՝արտասահմանյանը:Բայց տեղական ֆիրմա էլ կա, որի արտադրած մսամթերքից օճառահոտ է ,,բուրում,, ՝ բավական չէ, դեռ գինն էլ անընդհատ բարձրացնում են: Բայց, որակյալ ձեթի հարցում դեռ զիջում ենք ռուսականին, որին զիջում է նաեւ իրանականը: Միգուցե դա՞ է պատճառը, որ ռուսական ձեթի գինը բարձրացրել են. տեղականի մտահոգությամբ:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 3 декабря 2014 г.
,,ԵՏՄ թանկացումները վերահսկելի են,,. իսկ հայաստանյան թանկացումնե՞րը
Այսօր ,,Երկիր-մեդիան,, մի ռեպորտաժ հեռարձակեց.,,ԵՏՄ թանկացումները վերահսկելի են,, վերնագրված, որում ներկայացվեց ֆինանսների փոխնախարարի պարզաբանումը, որ ԵՏՄ մտնելուց հետո թանկացումներ չեն լինի: Չես հասկանում. տնտեսագետները հավաստում են, որ մի 6 հազար անուն ապրանք է թանկանալու, սակայն համապատասխան պաշտոնյաները հակառակն են պնդում, ու հիմա հեռուստադիտող ժողովուրդը չգիտի, թե ո՞ր մեկի ասածն է ճիշտ, քանի՞ հատ է լինում ճիշտը: Կամ, դիցուք, ԵՏՄ թանկացումները, որ ակնկալվում կամ չեն ակնկալվում հունվարից, ,,վերահսկելի,, են, իսկ հայաստանյան ընթացիկ ու շարունակական թանկացումնե՞րը, ինչու՞ այդ մասին չի խոսվում խորհրդարանի ամբիոնից / որքան նկատել եմ, միայն Բագրատյանն էր վերջերս այդ առթիվ հեռուստատեսությամբ խոսում /, ինչու՞ չեն հարցնում, որ եթե նավթի գինն իջել է համաշխարհային շուկայում, ներկրվող ապրանքի գներն ինչու՞ են բարձրանում:,,Ա1պլյուսի,, տեսանյութում էլ եվրասիական միության դեմ աջ-ազգայնականների ցույցի ժամանակ շաքարավազ ներկրող պատգամավորից հետաքրքրվում էին ՝ եվրասիականին անդամակցելու մասին վերջինիս տեսակետը, մինչդեռ հարկ է, որ նաեւ հարցնեին, թե ինչու՞ կտրուկ բարձրացել է շաքարավազի գինը, որ արդեն ամենօրյա դոլարի կուրսի է նմանվում. օրական մի քանի դրամով ավելանալով: Զարմանալի է, հասարակական ակտիվիստները տարատեսակ շարժումներ են կազմակերպում ՝,,Չենք վճարելու 150 դրամ,, / տրանսպորտի թանկացման դեմ /, ,,Չենք վճարելու էլեկտրաէներգիայի համար,,...բայց ՝շարունակական թանկացումների դեմ սոցիալական բողոք, որպես կանոն, տեղի չի ունենում: Երեւի թե քաղաքական ,,աջերը,, սոցիալականից խոսելը համարում են ,,այիբ,, կամ ,,անցյալի մնացուկ,, ...,,սոցիալիզմի դրսեւորում,, ...քաղաքական ,,ձախերն,, էլ վաղուց են իրենց ,,աջը քաշել,, ՝ քաշվել մի կողմ սոցիալական խնդիրներից, մանավանդ, որ իրականացել է ,,ձախերի,, վաղեմի երազանքը ՝ անկախությունից ավելի քան 20 տարի անց, ու այլեւս ,,Ռուսաստան-Բելառուս-Հայաստան,, բղավելու անհրաժեշտություն չկա: Կարծում եմ, տեղին կլինի, եթե մի հասարակական կամ ֆեյսբուքային շարժում սկսվի ՝ ընդդեմ թանկացումների, իսկ մեխանիզմը ՝ վիպոյանական տարբերակով. մոտենում ես վաճառակետին,շաքարավազը կշռել ես տալիս ու 300կամ 340 դրամ ես վճարում / թեպետ ՝ դա էլ է շատ /, ու Վիպոյանի տարբերակով բղավում.,,Չենք վճարելու 400 դրամ,, /երեկ Վանաձորի առեւտրի կետերում շաքարավազի ,,կուրսն,, արդեն 400 դրամ էր /, կամ 10 հատ ձու ես գնում, ու 400դրամ վճարելով ՝ցույց ես տալիս գրությունը .,,Չենք վճարելու 800դրամ,,: Վիպոյանների դեմ վիպոյանաբար պետք է պայքարել. էլ ի՞նչ կատակ, որի կեսը լուրջ չէ. մանավանդ, որ տեսնում ես, որ թանկացումների հեղինակ ,,շուկայական մաֆիան,, առաջնորդվում է ,,Ինչքա՞ն թանկացնենք, որ դեռ չբողոքեն,,: Սա նման է ավանակի բեռի հետ կապված հայտնի անեկդոտին. ինչքան բեռն ավելացնում են, այնքան արագ է քայլում: Իսկ երեկ կենտրոնական բանկը ,,մխիթարում,, էր, որ դոլարի թանկացումը ժամանակավոր է, խուճապի չպետք է մատնվել. իսկ գների թանկացու՞մը...
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
суббота, 29 ноября 2014 г.
Ձմեռն եկավ, մարդկանց մի հոգսն երկու դարձավ
Իր որոշ թերություններով հանդերձ, ,,Սովետների երկիրը,, մի մեծ առավելություն ուներ. մարդկանց տարրական բարօրության մասին մտածում էր, ու դեռ նոյեմբերից ՝բնակելի շենքերը ջեռուցվում էին. բոլոր վարձերը միասին ` այնքան քիչ էին, որ մարդկանց աչքին չէին գալիս, բացի ՝ լույսի վարձից, որ պակաս մուծելու համար ոմանք խարդախությունների էին դիմում ՝ հաշվիչի ցուցմունքները կեղծելով. այնպես, ինչպես հիմա է երբեմն տեղի ունենում: Իսկ հիմա , չհաշված այն, որ բոլոր վարձերը միասին վերցրած ` մարդկանց գլխին ,,դամոկլյան սուր,, են դարձել, դեռ չմուծելու դեպքում էլ կարող են զրկվել բնակարանից: Իսկ բնակարանները ջեռուցելու հոգսը թողնված է միմիայն իրենց ՝ բնակիչների վրա. ով ՝ ինչպես ուզում է ՝ թող տաքացնի իր տունը, տան որ անկյունում կուզի ՝ կսառչի. ով միջոցներ ունի՝ թող եվրոջեռուցում կազմակերպի, ով չունի ՝թող նավթ կամ փայտ վառի: Մի առանձին հարց է, թե որքանո՞վ է անվտանգ 25 տարի առաջ վթարային դարձած, բայց մինչ օրս չամրացված շենքերում գազի նախկին խողովակները հանել, նորերը տեղադրել ՝ շինարարական լրացուցիչ աշխատանքներ կատարելով / հետեւանքներին հաճախ ենք իրազեկվում. պարբերաբար գազի պայթյուններ են լինում շենքերում /, կամ ՝ որքանո՞վ է անվտանգ ՝ 25 տարի չնորոգված, չնորացված էլեկտրական սնուցման գծերի մաշվածության պայմաններում բնակարանները ջեռուցել էլեկտրաէներգիայով / սրա հետեւանքներին էլ շատ ավելի հաճախ ենք առնչվում. պարբերական վթարներ ՝էներգահամակարգում /: ,,Կազարմային,, ջերմաստիճանը պլյուս 17 աստիճանն է, բայց ձմռան ամիսներին շատերի բնակարններում 11-ից չի բարձրանում ջերմաստիճանը, քանի որ գազի ու էլեկտրաէներգիայի միջոցով են ջեռուցում. այն էլ՝խնայողաբար: ,,Այլընտրանքը,, կենտրոնացված ջեռուցման համակարգի պահպանումը պետք է լիներ, սակայն արդեն 15 տարուց ավելի է՝ բնակելիները զրկված են դրանից / Մինչեւ 1998-99թվերը Վանաձորի ,,Տարոն,, թաղամասում դեռ պահպանվում էր շենքերի ջեռուցման մեխանիզմը ՝ կաթսայատների միջոցով ,իսկ մինչեւ 1995-96 թիվերը ՝նաեւ քաղաքի կենտրոնում /: 1998թվից ի վեր, հիմնականում ջեռուցվում են պետական ու համայնքապատկան շենքերը, իսկ բնակելիները մատնված են անտերության:Անցած տարի սպառողների միություններից մեկի նախագահն էր խոսում հանրապետությունում կենտրոնացված ջեռուցման անհրաժեշտության մասին ՝որպես ամենամատչելի ու անվտանգ աղբյուր. եւ ի՞նչ. ասուլիս էր ՝ ասին-տվին-անցան, ո՞վ ուշադրություն դարձրեց համապատասխան կառույցներում, ջուրն իր ճամփով գնում է. մանկապարտեզները, դպրոցները, մարզպետարաններն ու քաղաքապետարանները ջեռուցում են կաթսայատների օգնությամբ, շենքերի մասին մտածող չկա պետական կառույցներում: Ջեռուցում կազմակերպելու փոխարեն շենքե-շենք ընկած հայտարարություններ են փակցնում ՝ջեռուցման մարտկոցներ գնելու առաջարկով. ո՞վ է այս գործի կազմակերպիչը, ո՞ւր են տանում այդ մարտկոցները, ի՞նչ նպատակով ՝ հայտնի չէ: Իսկ ամենաանապահով խավերն այսօր / կյանքի հատակում գտնվողները / Վանաձորում ՝դարձել են խանութների կողքերին տեղադրված աղբարկղերի մշտական շահառուներ. դատարկ արկղեր, ստվարաթղթեր են հավաքում, որ տանեն վառեն: Ու ինչքան ուզում է ՝,,դրսից,, օգնության վարկեր գան. այդ խավի կենսամակարդակը հա նույնն է ու նույնը:...Ի դեպ, ,,Սովետ միությունը,,վաղուց է փլուզվել , բայց դա չի խանգարում, որ կապիտալիստական Ռուսաստանում մինչ օրս պահպանվի բնակելի շենքերը ջեռուցելու նախկին մեխանիզմը, իսկ եթե ռուսաստանյան որեւէ քաղաքում հանկարծ 2 օր ջեռուցում չի լինում ՝ վթարի պատճառով, բնակիչները դուրս են գալիս փողոց ՝ ցույց են անում, կամ ՝ առնվազն հեռուստատեսությունն ահազանգում է:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
вторник, 25 ноября 2014 г.
Подписаться на:
Сообщения (Atom)