среда, 3 декабря 2014 г.

,,ԵՏՄ թանկացումները վերահսկելի են,,. իսկ հայաստանյան թանկացումնե՞րը

Այսօր ,,Երկիր-մեդիան,, մի ռեպորտաժ հեռարձակեց.,,ԵՏՄ թանկացումները վերահսկելի են,, վերնագրված, որում ներկայացվեց ֆինանսների փոխնախարարի պարզաբանումը, որ ԵՏՄ մտնելուց հետո թանկացումներ չեն լինի: Չես հասկանում. տնտեսագետները հավաստում են, որ մի 6 հազար անուն ապրանք է թանկանալու, սակայն համապատասխան պաշտոնյաները հակառակն են պնդում, ու հիմա հեռուստադիտող ժողովուրդը չգիտի, թե ո՞ր մեկի ասածն է ճիշտ, քանի՞ հատ է լինում ճիշտը: Կամ, դիցուք, ԵՏՄ թանկացումները, որ ակնկալվում կամ չեն ակնկալվում հունվարից, ,,վերահսկելի,, են, իսկ հայաստանյան ընթացիկ ու շարունակական թանկացումնե՞րը, ինչու՞ այդ մասին չի խոսվում խորհրդարանի ամբիոնից / որքան նկատել եմ, միայն Բագրատյանն էր վերջերս այդ առթիվ հեռուստատեսությամբ խոսում /, ինչու՞ չեն հարցնում, որ եթե նավթի գինն իջել է համաշխարհային շուկայում, ներկրվող ապրանքի գներն ինչու՞ են բարձրանում:,,Ա1պլյուսի,, տեսանյութում էլ եվրասիական միության դեմ աջ-ազգայնականների ցույցի ժամանակ  շաքարավազ ներկրող պատգամավորից հետաքրքրվում էին ՝  եվրասիականին անդամակցելու մասին վերջինիս տեսակետը, մինչդեռ հարկ է, որ նաեւ հարցնեին, թե ինչու՞ կտրուկ բարձրացել է շաքարավազի գինը, որ արդեն ամենօրյա դոլարի կուրսի է նմանվում. օրական մի քանի դրամով ավելանալով: Զարմանալի է, հասարակական ակտիվիստները տարատեսակ շարժումներ են կազմակերպում ՝,,Չենք վճարելու 150 դրամ,, / տրանսպորտի թանկացման դեմ /, ,,Չենք վճարելու էլեկտրաէներգիայի համար,,...բայց ՝շարունակական թանկացումների դեմ սոցիալական բողոք, որպես կանոն, տեղի չի ունենում: Երեւի թե քաղաքական ,,աջերը,, սոցիալականից խոսելը համարում են ,,այիբ,, կամ ,,անցյալի մնացուկ,, ...,,սոցիալիզմի դրսեւորում,, ...քաղաքական ,,ձախերն,, էլ վաղուց են իրենց ,,աջը քաշել,, ՝ քաշվել մի կողմ սոցիալական խնդիրներից, մանավանդ, որ իրականացել է ,,ձախերի,, վաղեմի երազանքը ՝ անկախությունից ավելի քան 20 տարի անց, ու այլեւս ,,Ռուսաստան-Բելառուս-Հայաստան,, բղավելու անհրաժեշտություն չկա: Կարծում եմ, տեղին կլինի, եթե մի հասարակական կամ ֆեյսբուքային շարժում սկսվի ՝ ընդդեմ թանկացումների, իսկ մեխանիզմը ՝ վիպոյանական տարբերակով. մոտենում ես վաճառակետին,շաքարավազը կշռել ես տալիս ու 300կամ 340 դրամ ես վճարում / թեպետ ՝ դա էլ է շատ /, ու Վիպոյանի տարբերակով բղավում.,,Չենք վճարելու  400 դրամ,, /երեկ Վանաձորի առեւտրի կետերում շաքարավազի ,,կուրսն,, արդեն 400 դրամ էր /, կամ 10 հատ ձու ես գնում, ու 400դրամ վճարելով ՝ցույց ես տալիս գրությունը .,,Չենք վճարելու 800դրամ,,: Վիպոյանների դեմ վիպոյանաբար պետք է պայքարել. էլ ի՞նչ կատակ, որի կեսը լուրջ չէ. մանավանդ, որ տեսնում ես, որ թանկացումների հեղինակ ,,շուկայական մաֆիան,, առաջնորդվում է ,,Ինչքա՞ն թանկացնենք, որ դեռ չբողոքեն,,: Սա նման է ավանակի բեռի հետ կապված հայտնի անեկդոտին. ինչքան բեռն ավելացնում են, այնքան արագ է քայլում: Իսկ երեկ կենտրոնական բանկը ,,մխիթարում,, էր, որ դոլարի թանկացումը ժամանակավոր է, խուճապի չպետք է մատնվել. իսկ գների թանկացու՞մը...

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն