տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
суббота, 12 мая 2018 г.
четверг, 26 апреля 2018 г.
Մեկ տարուց ավել է՝վետերան-թոշակառուին գցել են դատարանի ու քաղաքապետարան-մարզպետարանի դռները
Թոշակառու-վետերանի բողոքի վրայով 2 քաղաքապետ է անցել, մեկ մարզպետ, 2 պատգամավորներ, եւ նույնիսկ՝ՀՀ վերջին վարչապետը․բայց՝սայլը տեղից չի շարժվում, ու առաստաղի ,,մահը շարունակվում է,,
Վանաձորի վետերանների կին-խորհրդի նախագահ, միայնակ թոշակառու Հենրիետա Մխիթարյանի՝9-րդ հարկում գտնվող բնակարանի պատի ու առաստաղի քայքայման առթիվ հայցով հարուցված քաղգործը երկամսյա ընդիմիջումից հետո շարունակվեց ապրիլի 25-ին՝Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում։Տարեսկզբից սկսվել է գործի քննությունը, 2 նիստ է եղել։
,,Էս հարցը կարող էր դատարան չհասնել,մեր միջեւ լուծվել խաղաղ ճանապարհով,,-դատի ժամանակ պատասխանող կողմին/որ Մխիթարյանի ներքեւի հարեւանն է՝ուսումնարանի փոխտնօրեն//ասաց հայցվորը, սակայն պատասխան չստացավ։Ընդ որում, Մխիթարյանին օրենքի շրջանակներում հանրային պաշտպանի անվճար աջակցություն եւ նիստին պարտադիր ներկայություն է հասնում՝վերջինիս շահերը ներկայացնելու համար։Բայց՝առաջին պաշտպանը 1-ին նիստին չներկայացավ/պատճառաբանել էր ՀՀ փաստաբանների համընդհանուր գործադուլին միանալու հանգամանքը/, 2-րդ պաշտպանն էլ/որին դիմել էր Մխիթարյանը՝1-ի հանդեպ այլեւս վստահություն չունենալով/ 2-րդ նիստին չներկայացավ։Ու Մխիթարյանը, որ ռուսական կրթություն ունի եւ որոշ տերմինների լավ չի տիրապետում,որոշ բառերի համարժեք հայերենը պատասխանելու ընթացքում չկարողանալով գտնել/իսկ դահլիճից ,,հուշողներին,, էլ դատավորը սաստում էր/, ուստի դատարանի հետ հարցուպատասխանը թերի էր՝ի վնաս հայցվորի, հօգուտ պատասխանողի, քանի որ հարցերին պատասխանելիս Մխիթարյանը թե առաջին, թե երկրորդ նիստի ժամանակ կաշկանդվում էր․մանավանդ, երբ հարցերը տրվում էին իրավաբանական տերմիններով։Նիստից հետո մեր հետ զրույցում Մխիթարյանը դժգոհեց, որ հարցերը տրվում էին իրավաբանական բարդ ձեւակերպումներով, ինչը կարող է հասարակ քաղաքացու համար,որ իրավաբանական կրթություն չունի, դժվարհասկանալի լինել․ասենք՝,,Ո՞րն է հայցի հիմքը, առարկան եւ հիմնավորումը,,։Ժողովրդական լեզվով ասած՝այդ հարցի պատասխանը կլինի այսպես՝,,Առաստաղս քանդվել է, մեղավորը հարեւանս է, վնասի չափը որոշեք, փողերս տվեք,,;Բայց դատարանին հո այդպես չե՞ս կարող ասել, պիտի ,,հիմնավորես,,․դե արի ու ռուսական կրթություն ունեցող Մխիթարյան՝հիմնավորի իրավաբանորեն։Այ այս դեպքերի համար էլ նախատեսված է հանրային պաշտպանի կամ առհասարակ իրավաբանի աջակցություն։,,Տեղյակ է, բայց չի եկել,,-դատարանին հայտնեց Մխիթարյանը՝հանրային պաշտպանի բացակայության առթիվ։
Մխիթարյանի բողոքը 2 կողմ ունի․մեկն առնչվում է նրա բնակարանին պատճառած վնասին, որի չափը ճշտելու եւ գումար բռնագանձելու հայցով էլ դիմել է դատարան, մյուսը՝շքամուտքի ու շենքի տանիքի անմխիթար վիճակին, որի անմխիթարության հետեւանքներն էլ/որ քանի տարի կլինի՝պարբերաբար ցուցադրվել են վանաձորյան հեռուստատեսությամբ/ նրա բնակարանում խնդիրներ են առաջացրել, ուստի մեկ՝մինչեւ դատարան դիմելն է գրավոր դիմել քաղաքապետարան, մեկ էլ՝դատարան դիմելուց հետո։
20․03․2017թ․Վանաձորի քաղաքապետարանին գրած նամակի առթիվ հաջորդ օրը քաղաքապետը պատասխանել է․,,Շենքի կառավարման մարմին հանդիսացող համատիրությանը գրավոր առաջարկվել է սեղմ ժամկետներում կատարել համապատասխան աշխատանքներ՝շենքի շքամուտքերի, տանիքի եւ բակի վիճակը բարելավելու ուղղությամբ,,։Անցել է ավելի քան 1 տարի․տեղյա՞կ է, արդյոք, Վանաձոի քաղաքապետը, որ հանձնարարության ,,սեղմ ժամկետները,, վաղուց անցել են, բայց սայլը տեղից չի շարժվել․հավանաբար տեղյակ է, որովհետեւ մի դիմում էլ այս տարի է գրել տարեց թոշակառուն ու անձամբ ներկայացրել քաղաքապետին՝դիմում գրելուց մեկ ամիս անց միայն ընդունելության մտնելու թույլտվություն ստանալով։Դիմումի մեջ գրված է․,,Մինչ դիմումիս ծանոթանալը, տեղյակ եմ պահում, որ վարչապետ Կարապետյանի հանձնարարությամբ կազմվել է 4 հոգանոց խումբ՝համատիրության պետի գլխավորությամբ, ովքեր լինելով իմ բնակարանում, ոչ մեկը ոչինչ չէր տեսել, իսկ 2 օր անց ,,ֆորտունա,, հեռուստատեսությունը ներկայացրել եւ ցույց է տվել, թե ինչ է կատարվում Վարդանանց 23 շենքի տանիքում եւ թիվ 198բնակարանում,,։Քաղաքապետին գրելուց բացի, 2 նամակ էլ Լոռու մարզպետին է գրել շենքի ու շքամուտքի վիճակի մասին․մեկը՝2012թվին, մեկը՝2017թվին/Մխիթարյանի բողոքի վրայով 2 քաղաքապետ է անցել, մեկ մարզպետ, 2 պատգամավորներ եւ նույնիսկ՝վերջին վարչապետը/։Վարչապետն էլ հանձնարարական է տվել տեղական կառույցներին, սրանք էլ հանձնաժողով են կազմել, ինչ-որ եզրակացություն կայացրել/որից շատ ոգեւորված էր պատասխանող կողմը, որ դատարանում որպես հաղթաթուղթ ներկայացրեց հանձնաժողովի պատասխանը, որից Մխիթարյանն անտեղյակ էր/։
,,Էդ ո՞նց եղավ, որ ստուդիան եկավ-տեսավ, նկարահանեց, ցույց տվեց հեռուստատեսությամբ, բայց հանձնաժողովը ոչ մի բան չտեսավ,,-նիստի ժամանակ հարցրեց Մխիթարյանը՝պատասխանող կողմին ու միանգամից էլ իր եզրահանգումը տվեց․,,Որովհետեւ քո կողմից էին իրանք,,։Եվ մինչ մարզպետարանը հանձնարարում է քաղաքապետարանին կամ հանձնաժողով է կազմում, քաղաքապետարանը հանձնարարում է համատիրությանը, դատարանը 2 ամիսը մեկ՝մի նիստ է անում, Մխիթարյանի առաստաղը շարունակում է արտաքին գործոնների պարբերական ազդեցության, եւ վթարի հետեւանքները չվերացնելու պատճառով քայքայվել, քայքայվել ու քայքայվել․․․
,,Սպասում են, որ մի օր փուլ գա, հետո որոշեն, թե ով է մեղավոր,,-ասաց Մխիթարյանը՝մեր հետ զրույցում, իսկ դատարանում էլ պատկերավոր նկարագրեց, թե ինչ է տեղի ունենում շենքի տանիքում/որտեղ ,,խորոված են անում,, կամ բուրդ են չփխում, չիր են չորացնում, երեխաներ են խաղում, ,,ռազբորներ,, են տեղի ունենում, սիրահարների հանդիպումներ են կայանում/, ինչպես նաւե՝շքամուտքի ծխատարում․․․եւ պատմեց, թե ինչպես այդ անտերության հետեւանքով հրդեհ էր բռնկվել, եւ կրակի լեզվակները հասել էին մինչեւ իր բնակարան ու վնասել պատերը։
Դատական նիստից հետո Մխիթարյանի հետ ուղեվորվեցինք Հանրային պաշտպանի Լոռու մարզային գրասենյակ, որ գտնվում է Մյասնիկյան փողոցի վրա, բարձրահարկ շենքի 2-րդ հարկում, ուր մտնելու համար պետք է տարեց մարդիկ, վետերաններ, հաշմանդամներ /որոնք գրասենյակի հիմնական շահառուներն են/ստիպված լինեն դժվարությամբ հաղթահարել ապօրինի կցակառույց հանդիսացող հսկայական սանդուղքները,որին կից չկա նաեւ հաշմանդամների սայլակի համար նախատեսված թեքահարթակ, ինչի մասին ահազանգել ենք նաեւ ամիսներ առաջ։Գրասենյակի մուտքի մոտ գտնվող աշխատակիցները տեղեկացրին, որ Մխիթարյանի փնտրած անձը տեղում չէ, նիստի է։,,Բա էսօր իմ նիստն էլ էր, ու ինքը չէր եկել,,-ասաց Մխիթարյանը։,,Բա հիմա էն մարդը քանի՞ կտոր լինի, կանչեցին նիստի՝գնաց,,-հնչեց պատասխան։Ըստ տեղեկությունների, հանրային պաշտպանները Լոռու մարզում թվով 3-ն են․մինչդեռ վերջիններիս թիվը կարելի էր ավելացնել․հաշվի առնենք, որ Հանրային պաշտպանի շահառուները ոչ միայն սոցիալապես խոցելի խմբերն են, այլեւ՝քրեական գործի շրջանակներում մեղադրվողները/այլ կերպ՝հանրային պաշտպանը եւ հայցվորների ,եւ մեղադրվողների շահերի ներկայացուցիչ կարող է լինել, եւ այդ դեպքում, իսկապես՝քանի՞ կտոր կարող է լինել պաշտպանը․թեպետ՝որոշ գործերից միտումնավոր խուսափելն էլ չի բացառվում/։Ավելի ուշ, Մխիթարյանը տեղեկացրեց, որ հանդիպել է, ի վերջո, հանրային պաշտպանին եւ վերջինս Մխիթարյանի հայցով նիստին իր բացակայությունը պատճառաբամել է այլ գործով նիստի շտապ ուղեւորվելու հանգամանքով, ու խոստացել, որ Մխիթարյանի գործին առավել մանրամասն կծանոթանա եւ գործուն միջոցներ կներկայացնի՝ լիարժեք պաշտպանություն իրականացնելու համար։
Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 7-ին․նիստի հետաձգումը կապված էր Մխիթարյանի կողմից ներկայացված միջնորդագրի հետ, որն էլ առնչվում էր համապատասխան մարմնի կողմից եզրակացություն ստանալուն ու պատճառած վնասի չափերը ճշտելուն։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
35 տարվա բնակիչներին դուրս են հանում բնակարանից․ստորեւ ներկայացվում է Ձորագետավանի բնակիչների դիմում-բողոքն՝ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին Լոռու մարզի Ձորագետավանի 1փ․թիվ80 շենքի 1 եւ 6 բնակարանների բնակիչներ Լիլիթ Հովսեփյանից,Հովիկ Կոստանյանից եւ Միքայել Կոստանյանից
Դիմում
1983թ.-ից բնակվում եմ Լոռու մարզի Ձորագետ համայնքի 1փ թիվ
80 շենքի թիվ 6 ՝ 3 սենյականոց բնակարանում,
կոմունալ հարմարություններով: Շենքի մի մասը
Ձորագետ ՀԷԿ-ի հիմնադրման տարիներից եղել է բնակելի, և միայն շենքի մյուս կողմում են գտնվել ՀԷԿ-ի վարչությունը,
ակումբն ու գրադարանը, կարի ֆաբրիկան: 2001թ.
նույն շենքի թիվ 1՝ 3 սենյականոց բնակարանը հատկացվել է Միքայել Կոստանյանիս՝որպես
երիտասարդ, աճող ընտանիքի: Բնակարանները մեր անվամբ որպես սեփականություն գրանցելը
պարբերաբար ձգձգվել է ՝ մեզ հուսադրելով թե գյուղապետարանում(երբ շենքը եղել է գյուղպետարանի հաշվեկշռում ), թե ՀԷԿ-ում, երբ գյուղապետարանը
փոխանցել է շենքն իր հաշվեկշռից ՀԷԿ-ի հաշվեկշռին: Տարիներ շարունակ եղել ենք գազի, լույսի, ջրի բաժանորդ,որի համար ունենք համապատասխան
թույլտվություններ: Պարտաճանաչ կատարել ենք կոմունալ վճարումներ: Միաժամանակ կատարել ենք ծախսեր .
շենքի տանիքն ենք վերանորոգել, ջրամատակարարման համակարգ կառուցել , բնակարանի
վերանորոգման աշխատանքներ կատարել, և մեզ ոչ ոք չի անհանգստացրել , թե ինչու ենք այդ
աշխատանքները կատարում, եթե մեզ բնակարանները
հատկացված են եղել <<ժամանակավոր>>, որի մասին միայն վերջերս են մեզ հայտնել,
երբ շենքի նոր սեփականատերը (որն այն գնել
է ՀԷԿ-ից, որին էլ տարիներ առաջ նվիրատվության կարգով հանձնել է գյուղապետարանը՝ ՀԷԿ-ի
խնդրանքով.հարկ եղած դեպքում այն կարող է հավաստել գյուղապետը), ու հիմա շենքի նոր
սեփականատիրոջ շահերից ելնելով ՝ ՀԷԿ-ն ու անձնագրային բաժինը (որն առանց մեզ նախապես իրազեկելու հանել է գրանցումից) մեզ ուլտիմատումթվ ու քրեական հոդվածներով սպառնալով՝
պահանջում են ազատել բնակարանները(առանց դրա դիմաց փոխհատուցման, առանց մեր հետագա
բնակության խնդիրը լուծելու), մինչդեռ 29.04.2004թ. Ձորագետ ՀիդրոՍՊԸ-ի
տնօրենը Ձորագետավանի ղեկավար Լյովա Գրիգորյանին ուղղված նամակում ,որտեղ պահանջել
է շենքը համայնքապետարանից ետ վերադարձնել ՁորաՀԷԿ ՓԲԸ-ին ՝համապատասխան պատճառաբանություններով, հավաստիացրել է , որ ՝<<Ինչ վերաբերվում է
շենքում ժամանակավոր բնակություն հաստատած
բնակիչների տեղավորմանը, ապա այդ հարցի լուծումը պարտավորվում է իրականացնել ՁորաՀԷԿ ՓԲԸ-ն >> (թեպետ տարակուսելի է այն,
որ շենքում 35 տարի բնակված մարդը կարող է <<ժամանակավոր համարվել>>
): Եվ ահա , գյուղապետարանը շենքը նվիրել է
իր նախկին, սովետական տարիների <<տիրոջը>>՝ՀԷԿ-ին,
ՀԷԿ-ն էլ վաճառել է նոր սեփականատիրոջ (ով հանդիսանում է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, որին ևս դիմել ենք
նամակով, ինչպես նաև հասել մայրաքաղաք, որպեսզի քաղաքացիների ընդունելության համար նախատեսված օրը մտնենք և
մեր խնդիրը ներկայացնենք, սակայն մեզ չթողեցին ընդունելության):
Ի՞նչ
է ստացվում. առանց մեզ նախապես իրազեկելու
, Գուգարքի ՆԳ անձնագրային բաժինը մեզ հանում է գրանցումից գրչի մի հարվածով՝ 23.03.2018թ.(հիմք ընդունելով.
Ձորագետ ՀիդրոՍՊԸ-ի պահանջը ) և հաշվառումից հանելուց հետո միայն մեզ իրազեկում ՝ բնակարաններն
ազատելու հրահանգով և 7 –օրյա ժամկետ տալով
ու վարչական պատասխանատվության ենթարկելու հոդվածով սպառնալով. այնպես, ինչպես
կարող են են սպառնալ ապօրինաբար շենք ներխուժած մեկի: Մեզնից պահանջում են նոր բնակարան գտնել , վարձել
և գրանցվել նոր հասցեում (տեր չկանգնելով ՀԷԿ-ի ՝ 2004 թ.-ի գրավոր հավաստիացմանը,
որով պարտավորվում են շենքի բնակիչների բնակարանի
խնդիրը լուծել): Համայնքի այդ շենքերում ,
որոնք նույնպես ՀէԿ-ին են պատկանել, մարդիկ կարողացել են իրենց բնակարանները սեփականաշնորհել՝
կառավարության համապատասխան որոշմամբ, մինչդեռ
ոչ մեր մեղքով, անհայտ պատճառներով մինչ օրս զրկվել ենք այդ իրավունքից, որի
հետևանքով հիմա մեզ վտարում են բնակարանից:Խնդրի
առթին հեռախոսազրույց ենք ունեցել ՀԷԿ-ի իրավաբանի հետ, վկայակոչելով, որ մեր ընտանիքը
բազմանդամ է , կան 3 անչափահաս երեխաներ (որոնցից մեկը՝ նախազորակոչային տարիքի պատանի),
2 տարեցներ (մեկը՝ թոշակառու-հաշմանդամ), ապրում ենք անապահով պայմաններում, 7 հոգանոց
ընտանիքի միակ կերակրողը
մեկնում է արտագնա աշխատանքների, որպեսզի
կարողանանք քիչ թե շատ բարենպաստ պայմաններ
ստեղծել մեր երեխաներ համար, բայց մեզ սառնասրտորեն վկայակոչում են կառավարության
<<տեղյակ լինելի>> մեզ վտարելու
խնդրին և շարունակում սպառնալ ՝ վարչական և
անգամ քրեական հոդվածներով: Այսպիսով, մեր
պատճառաբանություններն ու խնդրանքներն ՝ ուղղված
ՀԷԿ-ի տնօրինությանը, արդյունք չտվեց, նոր սեփականատերն էլ մեզ համար մնաց անհասանելի:
Արդյունք չտվեցին նաև Լոռու մարզպետարանին և ՀՀ վարչապետ
Կարեն Կարապետյանին գրած նամակները, ուստի ստիպված ենք դիմել Ձեզ՝ որպես մարդու իրավունքների
պաշտպանի, ակնկալելով Ձեր միջամտությունը՝
խնդրի կարգավորման հարցում, որ կամ ՀԷԿ-ը կատարի իր գրավոր պարտավորվածությունը, կամ
նոր սեփականատերը կարգավորի մեր բնակարանային խնդիրը, նախքան շենքի նկատմամբ բիզնես-
ծրագիր իրականացնելը , և մեզ տրվեն կամ համարժեք
բնակարաններ, կամ փոխհատուցում ՝ բնակարաններ գնելու ւ համար: Միթե մենք իրավական երկրում չենք
ապրում, և որպես քաղաքացիներ ՝ ունենք միայն պարտավորություններ, բայց ոչ իրավունքներ,
քանի որ մեզ ոչ միայն հանել են հաշվառումից ՝առանց մեր բնակության հարցը կարգավորելու
, գրչի մի հարվածով զրկելով մեզ քաղաքացիական
այլ իրավունքներիզ ևս, այլև վտարում են մեր կողմից օրինական հիմունքներով 35 տարի զբաղեցրած
բնակտարածությունից: Չէ որ պետությունը սահմանադրությամբ ունի պարտավորվածություն՝ իր քաղաքացիներին նորմալ, բարեկեցիկ պայմաններով ապահովելու համար,
մինչդեռ մենք զրկվել ենք այս պետության իրավանախորդի օրոք ձեռք բերված բնակարանը տնօրինելու
իրավունքից, ուստի ակնկալում ենք Ձեր միջամտությունը՝ որպեսզի վերականգնվեն մեր քաղաքացիական իրավունքները և չմնանք <<իզգոյի>> կամ փախստականի կարգավիճակում՝ առանց գրանցումը հաստատող փաստաթղթի և ստիպված չլինենք
ապաստան փնտրել արտերկրում:Մենք դա
երբեք չենք ցանկացել, քանի որ դաստիարակվել ենք հայրենասիրությամբ, ընտանիքով Երկրապահներ ենք:
Կից
ներկայացվում է.
1. Ձորահէկ հիդրոյի տնօրենի ՝
2004թ.-ի գրությունը՝ ուղարկված Ձորագետավանի
համայնքապետին:
2. Մեր ընտանիքի 4անդամների անձնագրերի
պատճեները:
3. 3 երեխաների ծննդյան վկայակնները:
4. Հովիկ Կոստանյանի հաշմանդամությունը
հավաստող փաստաթուղթ:
5. Գուգարքի անձնագրային բաժնի
որոշումը՝ մեզ գրանցումից հանելու վերաբերյալ:
6. Լոռու մարզպետի պատասխանը՝ մեր
նամակին:
Դիմող՝
-------------------------Լիլիթ Հովսեփյան
-------------------------Միքայել Կոստանյան
------------------------- Հովիկ Կոստանյան
понедельник, 16 апреля 2018 г.
Սա ի՞նչ անտերություն է․ամբողջ Հայաստանով մեկ՝ասում են համացանցը խիստ վերահսկվում է․հնարավոր չէ որեւէ նամակ ուղարկել անգամ մարդու իրավունքների պաշտպանին։Իսկ ֆեյսբուքի կապն առհասարակ ահավորագույն վիճակում է։Միեւնույն է, ժողովրդի համակրանքն ընդդիմության կողմն է եւ մարդիկ շատ ուշադիր հետեում են մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններին՝ռադոյի միջոցով։Սա՞ է ,,ժողովրդավարությունը,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հերթական ապօրինաշինությունը Վանաձորում՝գործողության մեջ
Եթե մինչեւ երեկ միամտորեն ենթադրում էինք, թե Վանաձորի Կ․Դեմիրճյան 26 եւ 28 շենքերի միջեւ հատվածում ջրագծերի հետ կապված աշխատանքներ են տարվում/սկսված՝դեռեւս մարտից,որի հետեւանքով այս տարածքը դարձել էր բնակիչների անցուդարձի համար դժվար երթեւեկելի/, ապա այսօր արդեն ակնհայտ էր, որ այդտեղ ապօրինի կառույցի հիմքեր են գցվում,․այնպես, ինչպես քաղաքի բազմաթիվ այլ տարածքներում։
2 օր առաջ ֆեյբսուքյան մեր հրապարակումից հետո, որում մտահոգություն էինք հայտնել, որ հողափորման եւ ասֆալտապատման աշխատանքները, որպես կանոն, իրականացվում, են անձրեւային եղանակներին, այսօր պարզվեց, որ ավելի քան 2 ամիս առաջ բերված ցեմենտախառն զանգվածակույտին վաղ առավոտյան ավելացան հսկայական քարաբեկորները՝շինարարություն սկսելու նպատակով, որոնց տեղափոխման եւ բեռնավտոյի թափքից ուժգին դրդյունի արդյունքում երկրաշարժից տուժած շենքը հայտնվեց ահավոր ,,ցնցակաթվածի,, մեջ՝սարսափեցնելով շենքի բնակիչներին։Եվ, այսպես, մինչ երկրում հեղափոխական իրավիճակ է՝կապված իշխանություններից դժգոհությունների,անօրինականությունների հետ, մարզերում կյանքը շարունակվում է՝էլ ավելի մեծ անտերության պայմաններում, օգտվելով տեղական իշխանությունների կողմից ապօրինությունների հանդեպ անտարբեր վերաբերմունքով։
Ի՞նչ աշխատանքներ են տարվում այդտեղ, ի՞նչ է կառուցվում՝շենքի ճարտարապետական տեսքը խաթարող, որի օգտին էր թերեւս այն, որ մեկ ամիս առաջ հարակից շենքի կողքային հատվածին կից թփածածկույթը փառավոր բետոնապատվեց,ի՞նչ հիմքով է կառուցվում, կա՞ արդյոք որոշում՝կից տարածքը գնելու մասին,եղե՞լ է աճուրդ վաճառք, եւ արդյո՞ք տեղյակ են քաղաքի ճարտարապետական մարմինները, թե՞ սպասում են, որ կառուցեն-ավարտեն՝հետո նոր տուգանքով օրինականացնեն։Մինչեւ ե՞րբ է քաղաքը հեղեղվելու ապօրինի կառույցներով, կամ՝անավարտ շինությունները պահպանվեն։Ահավասիկ, արդեն 2 անգամ ահազանգել ենք համացանցում, տարածել ամենաառաջատար ֆեյսբուքյան խմբերով, որ Վանաձորի Կ․Դեմիրճյան 28 շենքի բակում՝Ղուկասյան փողոցի կողմից, 2010թվից վեր է խոյացել մի անավարտ կառույց, որ վտանգ է հանդիսանում երեխաների համար, քանի որ վերջիններս, բակի անբարեկարգության եւ նորմալ խաղահրապարակ չունենալու պատճառով, ստիպված են իրենց մարմնամարզական ընդունակությունները զարգացնել կցակառույցի վրա՝ Մաուգլիի նման թռչկոտալով եւ որպես ,,տարանցիկ ճանապարհ,,՝կից ավտոտնակների կտուրներ փոխադրվելով/անգամ՝ 2 ոտքով միաժամանակյա ցատկ կատարելով/։Մի՞թե պետք է անպայման դժբախտ դեպք պատահի, որ համապատասխան մարմիններն սկսեն մեղավորներ փնտրել, մինչդեռ այդ ժամանակ արդեն կարող է շատ ուշ լինել։Մի՞թե տեղական իշխանությունները կամ ավագանին չեն շրջում քաղաքով, չեն փորձում տեղեկացվել խնդիրներին, մի՞թե համացանց չեն մտնում, հրապարակումներ չեն կարդում, բա էլ ինչու՞ է Վանաձորի քաղաքապետը ֆեյսբուքում անձնական էջ բացել։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
пятница, 13 апреля 2018 г.
Վանաձորաբնակ Հենրիետա Մխիթարյանը՝Վարդանանց 23 շենքի բնակիչ, մոտ 2 ամիս առաջ դիմում է գրել Վանաձորի քաղաքապետին․ բայց՝նամակում բարձրացված խնդիրը չի լուծվել․ թեպետ՝անձամբ է ներկայացել ընդունելության՝մոտ 2-3 շաբաթ առաջ։Դիմումում ասվում է․
,,Մինչ դիմումիս ծանոթանալը, տեղյակ եմ պահում, որ վարչապետ պարոն Կարապետյանի հանձնարարությամբ կազմվել է 4 հոգուց բաղկացած խումբ՝համատիրության պետ Մատինյան Գարիկի ղեկավարությամբ, ովքեր, լինելով իմ բնակարանում, ,,ոչ մեկը ոչինչ չէր տեսել,,։Երկորդ օրը ,,ֆորտունա,, հեռուստատեսությունից նկարահանել եւ եթեր է տրվել, թե ինչ է կատարվում 23 շենքի տանիքում եւ 198բնակարանում։Շենքը կառուցվել է 1980թվին եւ մինչեւ 2018թ․ոչ մի անգամ բնակիչների հետ ժողով չի անցկացվել, ով ինչ ուզում՝շենքի հետ կատարում է։Բնակիչները, ինչպես եւ ես,սեփականաշնորհել ենք միայն մեր բնակարանները եւ բոլորս ունենք վկայական։Շենքի տանիքը, շքամուտքը, ընդհանուր դռները, սանդուղքները, վերելակը, պատուհանները, օդափոխիչ խորանը/շախտան/չեն մտել սեփականաշնորհման մեջ։Շենքը քանդվում է թե առաջին հարկում եւ թե 9-րդ հարկի տանիքից։Ասեմ, որ շենքը գազիֆիկացված է։Վառարան արգելվում է վառել,,։
Այս տողերից հետո սկսվում է նամակի գեղարվեստական մասը, եւ այս առումով այն արժեքավոր է ոչ միայն իրավական տեսանկյունից, այլեւ՝նկարագրական, երբ նամակագիրը պատկերավոր նկարագրում է իր ներքեւի հարեւանի կողմից կատարվող գործողությունները՝շքամուտքում։
,,Մի քանի տեղ վարձով ապրելուց հետո ապօրինի մտնում է հանրակացարանին հատկացրած մի սենյականոցը, հետո սեփականաշնորհում, եւ սկսում է տնօրինել ամբողջ շքամուտքը։Գյուղից բերած իրերով պատում անցումների պատուհանագոգերը․անգամ գրավել է շենքին պատկանող օդափոխիչ խորանը՝վառարանի խողովակներ իջեցնելով 9-րդ հարկի տանիքից մինչեւ 8-րդ հարկում դրված վառարանը։8-րդ հարկի պատուհանից վառարանի խողովակները դուրս է բերում, իսկ վառելուց հետո ամբողջ ծուխը մտնում է իմ բնակարան եւ պաստառներս ծխից դեղնել են։Ահազանգից հետո վառարանի խողովակները տեղափոխում է ընդհանուր խորանի մեջ, հիմա էլ կրակի լեզվակները եւ ծուխը լցվում է իմ բնակարան։Հրշեջ խմբից հրավիրված մեկը հանում է վառարանի խողովակներից մի քանիսը։Որպեսզի այլեւս գործ չունենամ այդ մարդու հետ, օդափոխիչի անցքը տեղափոխեցի՝փակելով հին անցքը։Մասնագետ կանչեցի ,քանդված պատը քերեց ծխից առաջացած խեժից եւ ներկեց,բայց արի ու տես՝վերանորոգված պատը նորից քանդվել եւ գորգի փալասներ են կախվել։Դա էլ պարզվեց, էլ․վառարան չի վառում, բայց տան տաքությունը պիտի մնա, իսկ իմ ահազանգին, որ օդափոխիչը իր ֆունկցիան չի կարողանում կատարել եւ պայթյունավտանգ է, դրա մասին ոչ ոք չի մտածում։Միայն երբ շենքը քանդվի, նոր՝հանձնաժողով կգա եւ․․․,,։
Այնուհետ,նամակագիրն իր ներքեւի հարեւանի մասին նշում է․,,հարեւան շքամուտքի վերելակն ամբողջությամբ մասնատելով, վերելակը բարձրացնող անիվը գողացել եւ դրել է իր բնակարանի մոտ,,։ ,,տանիքի ձյունը միտումնավոր հավաքում է, փակում ընդհանուր ջրահեռացման խողովակը։ Հալոցքը տեղ չգտնելով՝թափվում է իմ բնակարան, եւ այսպես գրավել է անգամ տանիքը, որտեղ խորոված է անում, գորգ է լվանում, օճառաջուրը գնում -հասնում է մինչեւ բակ եւ գլխավոր պողոտա։Անպատժելիությունն էլ իր չափը պետք է ունենա, մինչեւ ե՞րբ,,։
Հիշեցնենք, որ Հենրիետա Մխիթարյանն ստիպված է եղել քաղաքապետարան /ինչպես նաեւ՝պատգամավորների/դիմելուց բացի, նաեւ դիմել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ընդդեմ իր ներքեւի հարեւանի։Փետրվարին սկսված գործը հետաձգվեց՝մինչեւ ապրիլի 25-ը։Այս գործի եւ Մխիթարյանի շքամուտքի վիճակի մասին մանրամասն կա սույն բլոգի նախորդ համարներում։Դատարանը՝դատարան, բայց նամակում շոշափված հարցերը հիմնականում տեղական իշխանության կողմից լուծելիք հարցեր են․մանավանդ, երբ եղել է վարչապետի հանձնարարական։Իսկ առայժմ Մխիթարյանն ահուդողով սպասում է, թե մի օր կարող է առաստաղը փուլ գալ, շենքն էլ՝փլվել։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հայրենի ջուրն էլի թանկացրեց օտարերկրյա սեփականատերը․առայժմ ,,սուբսիդավորվում,, է
Զարմանալի նորություն պարզվեց երեկ, երբ այցելեցի ,,Վեոլիայի,, վանաձորյան բաժանմունք, որտեղ ինձ տրամադրվեց 2017-18թվերի ջրի վարձի մուծումներիս հաշվի քաղվածքը/էպիկրիզ/։
Պարզվում է, որ ,,Վեոլիան,, ոչ միայն անցած տարվա հուվարից է ջրի վարձը դարձել 5400դրամ՝նախկին 1100դրամ անձաքանակ սակագնի փոխարեն/ինչի մասին մեկ տարուց ավելի է՝ահազանգում եմ ՀՀ կառավարողներին էլ, իրավապաշտպան կառույցներին էլ/,այլեւ այս տարվա՝2018թվի հունվարից էլ կրկին բարձրացրել է վարձը․դարձնելով 5740 դրամ՝անջրաչափ բաժանորդների համար․բայց, որպեսզի աղմուկ-աղաղակ չառաջանա, առայժմ ,,հեռատեսորեն ,, սուբսիդավորում է ավելացումը՝340դրամով, ու ստացվում է, որ ջրի վարձը կայուն կանգնած է առայժմ՝5400դրամ վիճահարույց գնի վրա, բայց՝էլ ավելի բարձրանալու միտում ունի, եթե հանկարծ ,,Վեոլիան,, որոշի սուբսիդավորումը հանել, ու բաժանորդներին մատուցել ,,մերկապարանոց ճշմարտություն,,՝5740 դրամի տեսքով։Այն հարցին, թե սուբսիդավորման մասին կա՞ արդյոք ,,Վեոլիայի,, պաշտոնական էջում, աշխատողները չկարողացան պատասխանել։Եթե անգամ աշխատողներն են անտեղյակ նոր թանկացումից ու սուբսիդավորման պաշտոնական որոշումից, բա ի՞նչ ասես շարքային քաղաքացիների մասին։Առայժմ ինձ չհաջողվեց պարզել, թե երբվանի՞ց եւ ի՞նչ հիմքով է ,,Վեոլիան,, ջրի վարձը կրկին թանկացրել/դա պարզելու համար ժամանակ է պետք․բնականաբար/,բայց տեղեկացա, որ նույն տրամաբանությամբ՝,,սուբսիդավորում,, է նաեւ այս տարվա հունվարից ջրաչափ ունեցողների համար նույնպես թանկացած վարձը, որ դարձել է 191 դրամ։
,,Ինձ համ սուբսիդավորել են, համ պարտք են գրել,,-հեգնանքով նկատում է վանաձորցիներից մեկը՝ջրաչափ ունեցող։
Ի վերջո, ինչքա՞ն պետէ շարունակվի այս անտեր ու բարձիթողի վիճակը՝ջրային տնտեսության համակարգում։Եթե ոլորտը սեփականաշնորհված է, ուրեմն դա սեփականատիրոջն իրավունք է տալիս ոլորտը դարձնել իր անձնական ,,տնամե՞րձը,,։Կամ մինչեւ ե՞րբ պետք է կառավարությունն այս ընկերության հանդեպ իրեն ճորտի պես պահի՝ՀԾԿՀ-ի ձեռամբ հաստատելով նրա անտրամաբանական որոշումները։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)