пятница, 13 апреля 2018 г.

Վանաձորաբնակ Հենրիետա Մխիթարյանը՝Վարդանանց 23 շենքի բնակիչ, մոտ 2 ամիս առաջ դիմում է գրել Վանաձորի քաղաքապետին․ բայց՝նամակում բարձրացված խնդիրը չի լուծվել․ թեպետ՝անձամբ է ներկայացել ընդունելության՝մոտ 2-3 շաբաթ առաջ։Դիմումում ասվում է․

,,Մինչ դիմումիս ծանոթանալը, տեղյակ եմ պահում, որ վարչապետ պարոն Կարապետյանի հանձնարարությամբ կազմվել է 4 հոգուց բաղկացած խումբ՝համատիրության պետ Մատինյան Գարիկի ղեկավարությամբ, ովքեր, լինելով իմ բնակարանում, ,,ոչ մեկը ոչինչ չէր տեսել,,։Երկորդ օրը ,,ֆորտունա,, հեռուստատեսությունից նկարահանել եւ եթեր է տրվել, թե ինչ է կատարվում 23 շենքի տանիքում եւ 198բնակարանում։Շենքը կառուցվել է 1980թվին եւ մինչեւ 2018թ․ոչ մի անգամ բնակիչների հետ ժողով չի անցկացվել, ով ինչ ուզում՝շենքի հետ կատարում է։Բնակիչները, ինչպես եւ ես,սեփականաշնորհել ենք միայն մեր բնակարանները եւ բոլորս ունենք վկայական։Շենքի տանիքը, շքամուտքը, ընդհանուր դռները, սանդուղքները, վերելակը, պատուհանները, օդափոխիչ խորանը/շախտան/չեն մտել սեփականաշնորհման մեջ։Շենքը քանդվում է  թե առաջին հարկում եւ թե 9-րդ հարկի տանիքից։Ասեմ, որ շենքը գազիֆիկացված է։Վառարան արգելվում է վառել,,։

Այս տողերից հետո սկսվում է նամակի գեղարվեստական մասը, եւ այս առումով այն արժեքավոր է ոչ միայն իրավական տեսանկյունից, այլեւ՝նկարագրական, երբ նամակագիրը պատկերավոր նկարագրում է իր ներքեւի հարեւանի կողմից կատարվող գործողությունները՝շքամուտքում։

,,Մի քանի տեղ վարձով ապրելուց հետո ապօրինի մտնում է հանրակացարանին հատկացրած մի սենյականոցը, հետո սեփականաշնորհում, եւ սկսում է տնօրինել ամբողջ շքամուտքը։Գյուղից բերած իրերով պատում անցումների պատուհանագոգերը․անգամ գրավել է շենքին պատկանող օդափոխիչ խորանը՝վառարանի խողովակներ իջեցնելով 9-րդ հարկի տանիքից մինչեւ 8-րդ հարկում դրված վառարանը։8-րդ հարկի պատուհանից վառարանի խողովակները դուրս է բերում, իսկ վառելուց հետո ամբողջ ծուխը մտնում է իմ բնակարան եւ պաստառներս ծխից դեղնել են։Ահազանգից հետո վառարանի խողովակները տեղափոխում է ընդհանուր խորանի մեջ, հիմա էլ կրակի լեզվակները եւ ծուխը լցվում է իմ բնակարան։Հրշեջ խմբից հրավիրված մեկը հանում է վառարանի խողովակներից մի քանիսը։Որպեսզի այլեւս գործ չունենամ այդ մարդու հետ, օդափոխիչի անցքը տեղափոխեցի՝փակելով հին անցքը։Մասնագետ կանչեցի ,քանդված պատը քերեց ծխից առաջացած խեժից եւ ներկեց,բայց արի ու տես՝վերանորոգված պատը նորից քանդվել  եւ գորգի փալասներ են կախվել։Դա էլ պարզվեց, էլ․վառարան չի վառում, բայց տան տաքությունը պիտի մնա, իսկ իմ ահազանգին, որ օդափոխիչը իր ֆունկցիան չի կարողանում կատարել եւ պայթյունավտանգ է, դրա մասին ոչ ոք չի մտածում։Միայն  երբ շենքը քանդվի, նոր՝հանձնաժողով կգա եւ․․․,,։

Այնուհետ,նամակագիրն  իր ներքեւի հարեւանի մասին նշում է․,,հարեւան շքամուտքի վերելակն ամբողջությամբ մասնատելով, վերելակը բարձրացնող անիվը գողացել եւ դրել է իր բնակարանի մոտ,,։ ,,տանիքի ձյունը միտումնավոր հավաքում է, փակում  ընդհանուր ջրահեռացման խողովակը։ Հալոցքը տեղ չգտնելով՝թափվում է իմ բնակարան, եւ այսպես գրավել է անգամ տանիքը, որտեղ խորոված է անում, գորգ է լվանում, օճառաջուրը գնում -հասնում է մինչեւ բակ եւ գլխավոր պողոտա։Անպատժելիությունն էլ իր չափը պետք է ունենա, մինչեւ ե՞րբ,,։

Հիշեցնենք, որ Հենրիետա Մխիթարյանն ստիպված է եղել քաղաքապետարան /ինչպես նաեւ՝պատգամավորների/դիմելուց բացի, նաեւ դիմել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ընդդեմ իր ներքեւի հարեւանի։Փետրվարին սկսված գործը հետաձգվեց՝մինչեւ ապրիլի 25-ը։Այս գործի եւ Մխիթարյանի շքամուտքի վիճակի մասին մանրամասն կա սույն բլոգի նախորդ համարներում։Դատարանը՝դատարան, բայց նամակում շոշափված հարցերը հիմնականում տեղական իշխանության կողմից լուծելիք հարցեր են․մանավանդ, երբ եղել է վարչապետի հանձնարարական։Իսկ առայժմ Մխիթարյանն ահուդողով սպասում է, թե մի օր կարող է առաստաղը փուլ գալ, շենքն էլ՝փլվել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն